Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. Պոպուլիզմը դեպի Հիտլեր տանող ճանապարհն է

Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. Պոպուլիզմը դեպի Հիտլեր տանող ճանապարհն է

Հոդվածի առանցքում

  • Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երիտասարդներին ասել է, որ պոպուլիզմն ատելություն սերմանելուց է սկսվում: Նա նշել է, որ Հիտլերն ու Նացիստական Գերմանիան իշխանության են եկել պոպուլիզմն օգտագործելու շնորհիվ:

Ուշադրությանն արժանի

Վատիկանում գրքի շնորհանդեսին իր ելույթում Ֆրանցիսկոս պապը հանդուրժողականության կոչ արեց ու քննադատեց պոպուլզիմի աճը: Նրա խոսքով՝ պետք է ավելի շատ ջանքեր գործադրվի երիտասարդներին Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի մասին սովորեցնելու համար, որպեսզի նրանք «նույն սխալը չկրկնեն ու իմանան՝ ինչպես է պոպուլիզմը տարածվում»:

«Շատ կարևոր է, որպեսզի երիտասարդներն իմանան՝ ինչպես է ծնվում պոպուլիզմը: Ես Հիտլերի մասին էի մտածում, որը խոստանում էր Գերմանիան զարգացնել: Մենք գիտենք՝ ինչից է սկսվում պոպուլիզմը. ատելություն սերմանելով: Ատելություն սերմանելով հնարավոր չէ ապրել», – ասել է պապը:

Պոպուլիզմի մասին Ֆրանցիսկոսը խոսել է այն բանից հետո, երբ միջոցառմանը ներկա մի կին, որն իտալերեն է դասավանդում միգրանտներին , Պապի հետ կիսվել է միգրանտների դեմ աճող տրամադրությունների մասին իր մտահոգություններով:

Պապը համաեվրոպական միգրացիոն գործարք կնքելու կոչ է անում

Ֆրանցիսկոս Պապը հավելել է, որ Աստվածաշունչը սովորեցնում է ընդունել փախստականներին, բայց նաև նշել է, որ ազգային կառավարությունները կարող են միգրացիոն սահմանափակում կիրառել:

«Այդ պատճառով ամբողջ Եվրոպայի համար կարևոր է այս խնդրի կարգավորման շուրջ գործարք կնքել», – ասել է Ֆրանցիսկոսը՝ նշելով, որ Իտալիայի, Իսպանիայի ու Հունաստանի պես երկրները չպետք է եվրոպական այլ երկրներից շատ փախստականներ ընդունեն:

Անցած տարի Ֆրանցիսկոսը զուգահեռներ անցկացրեց գործող պոպուլիստական շարժումների ու 1930-ականներին քաղաքական կլիմայի միջև, որը Հիտլերյան Գերմանիայի հանգեցրեց:

Վատիկանում ավագ սերնդի իմաստության մասին գրքի շնորհանդեսին ներկա երիտասարդներն ու տարեցները Հռոմի Պապին հարց ուղղելու հնարավորություն ունեին: Միջոցառմանը ներկա էր նաև ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment