Հուշարձան՝ Հայոց ցեղասպանության դեմ պայքարող նորզելանդացի զինվորների հիշատակին

Հուշարձան՝ Հայոց ցեղասպանության դեմ պայքարող  նորզելանդացի զինվորների հիշատակին

Հոդվածի առանցքում

  • Բացվել է հուշարձան՝ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ մարտիրոսված նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք պայքարում էին՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության:

Ուշադրությանն արժանի

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրագործված Հայոց ցեղասպանությանը մոտ 1.5 միլիոն մարդ զոհ գնաց: Նրանց մեջ էին 300 հազար ասորիներ: Նոր Զելանդիայի ասորական համայնքը Ուելինգթոնի Մակարա գերեզմանատանը հուշարձան է բացել, որը նվիրված է նորզելանդացի զինվորներին, որոնք ընկան՝ փորձելով փրկել ցեղասպանության զոհերին:

Ներկարար Ռոբերտ Նիկոլը Լոուեր Հաթից ամենահարգված զինվորներից էր Առաջին համաշխարհայինի ժամանակ, որին հարգանքի տուրք մատուցեցին նաև ցեղասպանված ասորիների սերունդները:

«Կապիտան Նիկոլին գնդակահարեցին, նա զոհվեց՝ հանուն հազարավոր ասորի փախստականների փրկության»,- ասել է ասորի և նորզելանդացի Աշուր Յալդան:

Կապիտանն ընդամենը 23 տարեկան էր, նա կամավոր էր հայտնի Դանսթերֆորս ջոկատում: 1918-ին այդ ջոկատն ուղարկել էին Իրան՝ բրիտանացիների համար կենսական նշանակության նավթի հանքեր գրավելու, բայց ամեն ինչ ավարտվեց նրանով, որ զինվորները փորձեցին կանգնեցնել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված ամենամեծ հանցանքը:

«Ասորիների ցեղասպանությունն Օտտոմանյան կայսրության «թուրքացման» քաղաքականության մեծ ծրագրի մի հատվածն էր»,- բացատրել է պատմաբան Ջեյմս Ռոբինսը:

«Այլ կերպ ասած, նրանք ուզում էին ազատվել ոչ թուրք քրիստոնյա փոքրամասնություններից, որոնց մեջ էին հայերը, ասորիները, էթնիկ հույները նույնպես»:

Պարոն Ռոբինսը գիրք է գրում, որում Նոր Զելանդիան տարբեր թելերով կապվում է  Ցեղասպանությանը, և մի գլուխ էլ նվիրված է Նիկոլին:

«Նա պայքարում էր մեկ այլ նորզելանդացի զինվորականի՝ Ալեքսանդր Նիմոյի հետ կողք կողքի, որն Օտագոյից էր»,- ասել է Ռոբինսը:

Մեկը հարյուրի դեմ, նորզելանդացիները կռվեցին քաջաբար, Նիմոն ողջ մնաց, իսկ Նիկոլը զոհվեց:

«Նրա արածը խիզախություն էր՝ հանուն մարդասիորւթյան,- ասել է Ռոբինսը,- Եվ պետք է գիտակցել այն փաստը, որ նա կամավոր էր այլ առաքելության համար: Ի սկզբանե նա այդ հովիտում չէր հայտնվել փախստականներին փրկելու համար»:

Ջասինդա Արդերնի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա վախենում է, որ Թուրքիան կարգելեր նորզելանդացիներին այցելել Գալիպոլի: Մինդեռ մեկ դար առաջ Ուիլյամ Մասեյի ժամանակ պատմությունն այլ էր:

«Նոր Զելանդիայում Մասեյի կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո օգտագործեց այդ փաստն՝ արդարացնելու իր ռազմական գործողությունները»,- Ասել է Ռոբինսը:

«Նրանք ասում էին. «Նայեք օսմանյան կայսրությունում ոչնչացվող խեղճ քրիստոնյաներին: Ահա թե ինչի համար ենք մենք կռվում այս պատերազմում»:

Այսպիսով 100 տարի անց Նոր Զելանդիայի կառավարությունն արհամարհում է մարդկության դեմ գործած այդ հանցանքները: Բայց սեփական անձը զոհաբերած Ռոբերտ Նիկոլի արարքն այսօր հիշում են ցեղասպանությանը զոհ գնացածների սերուդները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment