Հունգարիայում ապաստան է փնտրում Մակեդոնիայի նախկին վարչապետը

Հունգարիայում ապաստան է փնտրում Մակեդոնիայի նախկին վարչապետը

Հոդվածի առանցքում

  • Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետության նախկին վարչապետը  ապաստան խնդրելու դիմում է ներկայացրել Հունգարիայի իշխանություններին՝  հայցելով փախստականի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակը:

Ուշադրությանն արժանի

Նիկոլա Գրուևսկին այս շաբաթ ժամանել է Հունգարիա վեց ամիս անց այն բանից հետո, երբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման կոռուպցիոն մեղադրանքների համար, ինչպես տեղեկացնում է Մակեդոնիայի Ներքին գործերի նախարարությունը:

Գրուևսկու ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ նշվում է, որ նա Բուդապեշտում է գտնվում՝ քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

ՆՀՄՀ ոստիկանությունը երկուշաբթի օրը ձերբակալության մասին որոշում է կայացրել Գրուևսկու նկատմամբ, ով երկու տարի առաջ հրաժարական տվեց երկրի ղեկից իշխանությանը տաս տարի գտնվելուց հետո: Ուրբաթ օրը պետք է մեկնարկեր նրա բանտային ժամկետը կոռուպցիայի մեղադրանքի հիման վրա, սակայն նա չի ներկայացել:

Օրբանի գրասենյակն ասում է, որ Ներգաղթի և ապաստանի գրասենյակը «կքննի ապաստանի տրամադրման գործը` հիմնվելով հունգարական, ինչպես նաև միջազգային օրենքների վրա:

Այն ընդգծում է, որ Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետությունը կարևոր դաշնակից է Հունգարիայի համար և որ Գրուևսկու ապաստան հայցելու դիմումը «զուտ իրավական հարց է»:

Անցյալ տարի Օրբանն աջակցել էր Գրուևսկուն Մակեդոնիայում ընտրությունների նախաշեմին և ողջունել իր կուսակցության մոտեցումը` միգրանտների մուտքը Արևմտյան Եվրոպա Բալկաններից կանխելու հարցում:

Գրուևսկու կուսակցությունն ու Օրբանի աջակողմյան Ֆիդես Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը հանդիսանում են Եվրոպական պառլամենտում կենտրոնի աջ պահպանողական խմբավորուման մի մաս:

Անցյալ ամիս ՆՀՄՀ – ի խորհրդարանը ընդունեց երկրի անունը փոխելու մասին նախագիծ, որը տասնամյակներ շարունակ Հունաստանի հետ հակամարտույունը մեկ քայլով մոտեցրեց կարգավորմանը, ինչը կարող էր թույլ տալ Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել:

Գրուևսկուն դեմ էր երկրի անունի փոփոխությանը:

Ներգաղթի գրասենյակի կայքէջի համաձայն, հունգարական իշխանությունները ունեն 60 օր ապաստան խնդրելու մասին որոշում կայացնելու համար, սակայն այստեղ առկա է նաև գործերի արագ մշակման տարբերակ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment