Հոլանդիայում 96 օր տևած եկեղեցական պատարագը ավարտվում է կառավարության հետ գործարքով

Հոլանդիայում 96 օր տևած եկեղեցական պատարագը ավարտվում է կառավարության հետ գործարքով

Հոդվածի առանցքում

  • Հոկտեմբերի 26-ին Հայարփին, Վարդուհին և Սեյրանը իրենց ծնողների հետ ապաստանել էին Հաագայի Բեթելի եկեղեցում ու համայնքային կենտրոնում: Նրանց ձերբակալումը և տեղահանումը կանխելու համար եկեղեցին 96 օր շարունակ ծիսակատարություններ էր անցկացնում, օգտվելով հոլանդական օրենքից, որն արգելում է ոստիկաններին եկեղեցի մտնել կրոնական ծառայության ընթացքում: Ծնունդով Հայաստանից Թամրազյանների ընտանիքի հինգ անդամները Նիդեռլանդներից ապաստան էին խնդրել ու մերժվել էին: Սակայն երեքշաբթի հոլանդական կառավարության հետ գործարք կնքվեց, որով երկարացվեց ապաստան փնտրող այդ և ուրիշ ընտանիքների երկրում մնալու ժամկետը:

Ուշադրությանն արժանի

 

2,327 ժամ եկեղեցական ծառայություններ մատուցելուց հետո հոլանդական եկեղեցին չորեքշաբթի հայտարարեց իր հաղթանակի մասին՝ հայ ընտանիքի արտաքսումը կանխելու հարցում:

Ծնունդով Հայաստանից Թամրազյանների ընտանիքի հինգ անդամները Նիդեռլանդներից ապաստան էին խնդրել ու մերժվել էին: Սակայն երեքշաբթի հոլանդական կառավարության հետ գործարք կնքվեց, որով երկարացվեց ապաստան փնտրող այդ և ուրիշ ընտանիքների երկրում մնալու ժամկետը:

Հոկտեմբերի 26-ին Հայարփին, Վարդուհին և Սեյրանը իրենց ծնողների հետ ապաստանել էին Հաագայի Բեթելի եկեղեցում ու համայնքային կենտրոնում: Նրանց ձերբակալումը և տեղահանումը կանխելու համար եկեղեցին 96 օր շարունակ ծիսակատարություններ էր անցկացնում, օգտվելով հոլանդական օրենքից, որն արգելում է ոստիկաններին եկեղեցի մտնել կրոնական ծառայության ընթացքում:

Հոլանդական NOS հեռուստաընկերությունը հայտնել է, որ նոր օրենքը թույլ է տալիս իշխանությանը վերանայել ապաստան հայցող մի խումբ ընտանիքների հայտերը: Խումբը ներառում է 700 երեխայի, որոնք մեծացել են Նիդեռլանդներում և նրանց ծնողներին:

Բեթել եկեղեցին լավատես էր երկրում Թամրազյանների ընտանիքի ապագայի հարցում:

«2019 թվականի հունվարի 30-ին ավարտվեց եկեղեցու շարունակական  պատարագը, որը սկսվել էր 2018 թվականի հոկտեմբերի 26-ից Բեթելում գտնվող եկեղեցում: Երեքշաբթի կնքված քաղաքական համաձայնագիրը Թամրազյան հայկական ընտանիքին առաջարկում է ապահով ապագա Նիդեռլանդներում », – ասվում է եկեղեցու հայտարարության մեջ:

Նիդերլանդներում բողոքական նախարարների Գլխավոր խորհրդի նախագահ Թեո Հեթեման ասաց. «Մենք շատ երախտապարտ ենք Նիդեռլանդներում հարյուրավոր փախստական ընտանիքների ապահով ապագայի համար: Մի քանի ամիս է հույս ենք փայփայում, և այսօր այն իրակականանում  է»:

Եկեղեցին ասում է, որ երեք ամսվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է մասնակցել  պատարագին:

Անցած ամիս Աքսել Վիկեն Հաագայի Բեթելի եկեղեցուց ու համայնքի կենտրոնից, CNN- ին ասել է, որ շարունակվող պատարագը «ուխտագնացության» նման մի բան դարձավ Նիդերլանդների մարդկանց համար:

«Մենք ստիպված եղանք հաշվի առնել, որ շատ մարդ էր ցանկանում այցելել Սուրբ Ծնունդի ժամանակ», – ասաց Վիկեն ու ավելացրեց, որ երկու պատարագները տեղափոխեցին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին և այդ օրը:

Թամրազյանները գրեթե 9 տարի ապրում են Նիդերլանդներում, սակայն քաղաքական ապաստան ստանալու պահանջը նախկինում էլ մերժվել էր: Մինչ օրս Նիդերլանդների միգրացիայի նախարար Մարկ Հարբերսը հրաժարվում է միջամտելու և նրանց մնալը թույլատրելու իր հայեցողական լիազորություններից: Նրա գրասենյակը նախկինում հրաժարվել է գործը քննարկել CNN- ի հետ:

Դեկտեմբերին Reuters- ի հետ զրույցում 21-ամյա Հայարփին, ընտանիքի ավագ դուստրը, ասել է. «Ես իսկապես չգիտեմ, թե ինչ արդյունք կլինի, բայց հուսով ենք, որ այստեղ կմնանք (Նիդերլանդներում), քանի որ սա է մեր տունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment