Հոլանդական եկեղեցին 1400 ժամ անընդմեջ աշխատում է հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար

Հոլանդական եկեղեցին 1400 ժամ անընդմեջ աշխատում է հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար

Հոդվածի առանցքում

  • Հոլանդական օրենսդրության համաձայն ոստիկանության աշխատակիցն իրավունք չունի մտնել մի տարածք, որտեղ հոգևոր ծառայություն է մատուցվում: Այդ պատճառով եկեղեցու հոգևորականները որոշել են անդադար պատարագ մատուցել` Թամրազյանների ընտանիքի արտաքսումը կանխելու համար: Այս ժամանակահատվածում հարյուրավոր հոգևորականներ կամավոր հիմունքով մասնակցել են պատարագին:

Ուշադրությանն արժանի

Եկեղեցական անդադար պատարագը, որի նպատակը հայ ընտանիքի արտաքսումը կանխելն է, այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ սուրբծննդյան շրջանի համար տոմսեր է թողարկել այցելուների քանակը վերահսկելու համար:

Պատարագը չի դադարում հոկտեմբերի 26-ից` ավելի քան 1400 ժամ:

Հոլանդական օրենսդրության համաձայն ոստիկանության աշխատակիցն իրավունք չունի մտնել մի տարածք, որտեղ հոգևոր ծառայություն է մատուցվում: Այդ պատճառով եկեղեցու հոգևորականները որոշել են անդադար պատարագ մատուցել` Թամրազյանների ընտանիքի արտաքսումը կանխելու համար:

Այս ժամանակահատվածում հարյուրավոր հոգևորականներ կամավոր հիմունքով մասնակցել են պատարագին:

Բեթել եկեղեցական համայնքի ներկայացուցիչ Աքսել Վիքեն  CNN-ի հետ զրույցում ասել է, որ ծառայությունը հոլանդացիների համար ուխտագնացության է վերածվել:

«Այնքան շատ մարդ է գալիս մեզ մոտ: Նրանք ցանկանում են եկեղեցի այցելել Սուրբ Ծննդյան տոնին»,- ասում է Վիքեն ու հավելում, որ պատարագներից երկուսը հեռարձակվելու են Սուրբ Ծննդյան տոնին:

Թամրազյանները գրեթե ինը տարի Հոլանդիայում են ապրել, բայց քաղաքական ապաստան ստանալու նրանց հայցը մերժվել է: Միգրացիայի հարցերով նախարար Մարկ Հարբերսը հրաժարվել է կիրառել իր լիազորությունները գործին միջամտելու համար:

Թամրազյան ընտանիքի 5 անդամները հոկտեմբերի 25-ին դիմել են բեթել եկեղեցու օգնությանը:

«Սուրբ Ծննդին, երբ մենք նշում ենք Աստծո մարդասիրությունը, ավելի մեծ ուժ ենք գտնում մեր մեջ, որպեսզի չհրաժարվենք Թամրազյանների հանդեպ մեր պատասխանատվությունից», – ասում է ատենապետ Տեո Հետեման: Նրա խոսքով` եկեղեցին նախարարին փաստաթղթերի մեծ փաթեթ է փոխանցել, որը հնարավոր է օգնի համոզել ընտանիքի գործի հարցում:

21-ամյա Հայարփին` 5 անդամ ունեցող ընտանիքի ավագ դուստրն, ասում է, որ եկեղեցու պատարագին մասնակցությունն իրեն քաջալերում է:

Ավելի վաղ, Ռոյթերզի հետ զրույցում, նա ասել էր, – «Իրոք չգիտեմ`ինչ ավարտ կունենա այս ամենը: Բայց հույս ունենք, որ հոլանդիայում մնալու հնարավորություն կունենանք: Այստեղ ենք մենք մեծացել, ես, քույրս և եղբայրս, այստեղ գրեթե 9 տարի ապրել ենք»:

Այս Սուրբ Ծնունդն ընտանիքը կանցկացնի միասին եկեղեցում, որը նրանց ապաստան է տրամադրել ու որտեղ նրանք կաղոթեն սուրբծննդյան հրաշքի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment