Հնդկաստանը Հայաստանի հետ ունի 2000 տարվա հարաբերությունների պատմություն

Հնդկաստանը Հայաստանի հետ ունի 2000 տարվա հարաբերությունների պատմություն

Հոդվածի առանցքում

  • Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Աչալ Քումար Մալհոթրան ասում է, որ Հնդկաստանի ու Հայաստանի միջև կապերն ունեն դարերի պատմություն՝ սկսած մ.թ.ա. 149 թվականից:

Ուշադրությանն արժանի

Ելույթ ունենալով Անդրհրայի համալսարանում Հնդկաստանի արտաքին հարաբերությունների թեմայով դասախոսությամբ՝ Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Աչալ Քումար Մալհոթրան ասել է, որ երկու հնդիկ իշխաններ մ.թ.ա. երկրորդ դարում իրենց հրամանատարների, զորքերի և ժողովուրդի հետ միասին ժամանել են Հայաստան, որը մոտ 4000 կմ հեռավորության վրա էր գտնվում Հնդկաստանից:

«Նրանց արքայական ընդունելություն էր սպասում Հայաստանում այն ժամանակվա թագավորի կողմից, որը նրանց տվեց հսկայական հողատարածք, ուր իրենք կառուցել են իրենց համայնքները: Հնդիկներն ու հայերը միասին ապրել են մոտ 450 տարի: Այդ ընթացքում երկրպագել են բազմաթիվ աստվածների և աստվածուհիների, որով կարելի է բացատրել ներդաշնակ հարաբերությունները », – ասել է Մալհոթրան:

Նա ասել է, որ 301 թվականին հայոց արքան հայտարարեց քրիստոնեության ընդունման մասին, որն էլ ընդունվեց որպես պետական կրոն: Չնայած հայ և հնդիկ բնակչության դիմադրությանը նոր կրոնի տարածման և հաստատման դեմ, ամբողջ ժողովուրդը ուժով կամ համոզմամբ դարձավ քրիստոնյա:

«Ոչ ոք չգիտի` արդյոք այդ հնդիկները ևս ընդունեցին քրիստոնեություն, թե հեռացան երկրից, քանի որ 4-րդ դարից ի վեր հայոց պատմության մեջ հնդիկները չեն հիշատակվում », – ասաց Մալհոթրան:

4-րդ դարի հեղինակ Զենոբ Գլակի «Տարոնի պատմությունը» նկարագրում է Հայաստան հնդկական ներգաղթի բոլոր մանրամասները:

«Հարյուրավոր հայեր ապրում էին Հնդկաստանում միջնադարյան և բրիտանական ժամանակաշրջաններում: Հնդկաստանում նրանք կառուցել են առնվազն հինգ-վեց եկեղեցիներ և իրենց կառուցած եկեղեցիները Չեննայում և Կալկաթայում կանգուն են առայսօր: Մի ժամանակ, երբ Հնդկաստանը գնում էր դեպի անկախություն, նրանք մոլորության մեջ ընկան և ճիշտ չգնահատեցին իրավիճակը: Նրանցից շատերը վաճառականներ էին, ուստի մինչև Հնդկաստանի անկախության հաստատումը նրանք զանգվածաբար արտագաղթեցին դեպի Ավստրալիա, ԱՄՆ, Նոր Զելանդիա և այլ երկրներ», – ասել է Մալհոթրան:

Մալհոթրան գտնում է, որ Հնդկաստանն և Չինաստանը անխուսափելիորեն միասին պետք է աշխատեն, եթե ցանկանում են, որ 21-րդ դարը պատկանի Ասիային: «Եթե նրանք շարունակեն կռվել միմյանց դեմ, ապա ուրիշը իրենց փոխարեն կշահի, իսկ Ասիան երբեք չի դառնա գերտերություն», – ասել է Մալհոթրան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment