Հետազոտողները պնդում են՝ Նոյի տապանը գտել են Իրանում, լեռան գագաթին

Հետազոտողները պնդում են՝ Նոյի տապանը գտել են Իրանում, լեռան գագաթին

 Աստվածաշնչյան հնագիտության և հետազոտության ինստիտուտի (BASE) փորձագետները պնդում են, որ համոզիչ ապացույց ունեն, թե նավը Թախթ-ե-Սոլեյման սարի վրա է: Հետազոտողների խումբն ասում է, որ փայտի կտորներ են գտել 15 հազար ոտնաչափ բարձրության վրա, նմուշներ են վերցրել՝ լաբորատորիայում հետազոտելու համար: Լաբորատոր զննությունը ցույց է տվել, որ դրանք քարացած փայտի նմուշներ են: Ավելին, քարե նմուշի մեջ գտել են ծովային կյանքի միկրոսկոպներ, որոնք, որպես կանոն, լինում են օվկիանոսի հատակում:

Հետազոտողների խումբն ասում է. «Ուսումնասիրությունը, որ իրականացրել ենք, լուրջ հեռանկար ունի: Նոյի տապանի մնացորդնե՞րն են: BASE ինստիտուտը չի պնդում, թե մենք գտել ենք տապանը: Դուք ինքներդ հետևություններ արեք: Մեր կարծիքով՝ կարող է լինել: Հետազոտությունը շարունակվում է»:

Նոյի տապանն աշխարհի ամենամեծ առեղծվածներից է: Գիտնականները երկար են փնտրել ապացույցներ, որ գոնե հաստատվի՝ արդյոք եղել է Մեծ ջրհեղեղը: Պատմությունը սկսվում է այնտեղից, երբ Աստված ցուցումներ է տալիս Նոյին՝ տապան կառուցել և Մեծ ջրհեղեղից փրկել իր ընտանիքն ու աշխարհի կենդանիներին:  

700 տարվա հնության քարտեզը կարծես թե բացահայտում է Նոյի տապանի տեղը: Հերեֆորդի տաճարում գտնվող աշխարհի քարտեզը (Mappa Mundi) թանաքով արված ավելի քան 500 նկարներ է պարունակում, որոնք ցույց են տալիս աստվածաշնչյան հիմնական իրադարձությունների վայրերը: Հսկայական գլուխգործոցը բազմաթիվ պատմաբաններ են ուսումնասիրել, որը համարվում Միջնադարից պահպանված արվեստի լավագույն գործերից մեկը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment