Հարավային կովկասի ժողովրդավարական երազանքը
Հոդվածի առանցքում
- Հայաստանում և Վրաստանում դեմոկրատական պայծառ կետեր են առաջանում, թեև այդ երկրները տեղակայված են պակաս ժողովրդավար տարածաշրջանային ուժերի` Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրները ձգտում են ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումները և հաղթահարել աղքատությունը՝ միաժամանակ դիմակայելով այլ մարտահրավերներին: Թեև Արևմուտքն իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի վրա, այն պետք է նաև չանտեսի այս երկու հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող դրական միտումներիը:
Ուշադրությանն արժանի
Հայաստանն ու Վրաստանը կարող են դառնալ ժողովրդավարական զարգացման մոդել․ Հայաստանում և Վրաստանում դեմոկրատական պայծառ կետեր են առաջանում, թեև այդ երկրները տեղակայված են պակաս ժողովրդավար տարածաշրջանային ուժերի` Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Երկու երկրները ձգտում են ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումները և հաղթահարել աղքատությունը՝ միաժամանակ դիմակայելով այլ մարտահրավերներին: Թեև Արևմուտքն իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի վրա, այն պետք է նաև չանտեսի այս երկու հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող դրական միտումներիը:
Երկու երկրները ձգտում են ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումները և հաղթահարել աղքատությունը՝ միաժամանակ դիմակայելով այլ մարտահրավերներին:
Վրաստանը 2003թ.-ին, իսկ Հայաստանն՝ անցած տարի անցան ժողովրդական անհնազանդությունների՝ վարդերի ու թավշյա հեղափոխությունների միջով:
Արմատացած քաղաքականությունից ու աղքատ կյանքից հիասթափությունը հանգեցրեց քաղաքացիական անհնազանդության ու քաղաքականության փոփոխությանը, որը ռեֆորմիստ առաջնորդին իշխանության բերեց:
Հակառակ գերակշռող կարծիքի, թե աշխարհում «ժողովրդավարությունը պաշարված» է, Հայաստանի ժողովրդավար հեղափոխությունն ու Վրաստանում գրանցված առաջընթացն ապացուցեց, որ իրականությունն այլ է:
Հայաստանի նորընտիր ղեկավարությունը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նորընտիր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ աջակցություն է վայելում և կարծես վճռական է կոռուպցիայի դեմ պայքարելու ու իշխանության հանդեպ հավատը վերականգնելու իր որոշման մեջ:
Վրաստանը ժողովրդավարության կառուցման հարցում կայուն առաջընթաց է գրանցել, որի մասին վկայում են նախ խորհրդարանական, հետո էլ նախագահական ընտրությունները, որոնք ստացել են բարձր գնահատական անկախ դիտորդների կողմից: Անցած ամիս անցկացված նախագահական ընտրություններում հացղթեց Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի նախկին Արտաքին գործերի նախարարը:
Economist Intelligence Unit- ի այս տարվա հրապարակած ամենամյա ժողովրդավարության ինդեքսում Հայաստանն անցյալ տարվա կտրվածքով ցույց տվեց Արևելյան Եվրոպայում «հիբրիդային ռեժիմի» երկրների առավել բարձր ցուցանիշը, իսկ Վրաստանը, թեև գրանցեց ամենամեծ անկումը, այդուհանդերձ շարունակում է ավելի բարձր դիրք գրավել, քան Հայաստանը:
Նախկին խորհրդային երկրների մեջ, բացառությամբ Բալթյան երկրների, Վրաստանն առաջինն է, որ կին նախագահ ունի: Վրացական ժողովրդավարության համար հերթական մեծ մարտահրավերը կլինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2020 թվականին:
Հայաստանի ժողովրդավարական ուշացած ձեռքբերումները ավելի մեծ բեռ են թողնում երկրի ուսերին: Transparency International-ի հրապարակած Կոռուպցիայի Ընկալման Ինդեքսի վերջին տվյալով 45 երկիր ավելի քիչ կոռումպացված են քան Վրաստանը, միաժամանակ 106 երկիր ավելի լավ կարգավիճակում են, քան Հայաստանը:
Քաղաքական գործոնները նույնպես բացատրում են Հայաստանի և Վրաստանի թույլ տնտեսական ցուցանիշները: 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Ադրբեջանն ու Թուրքիան փակել են իրենց սահամնները Հայաստանի հետ: Վրաստանն էլ խնդիր ունի Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ հակամարտության պատճառով:
Հայաստանը Ռուսաստանի հետ իր սեփական զգայուն հարցն ունի: Այստեղ է տեղակայված ռուսական ռազմաբազան և այն Մոսկվայի հետ պաշտպանական պայմանագիր ունի: Ռուսաստանը նաև ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին օգնելով հակազդել նավթով հարուստ Ադրբեջանի ռազմամթերքի առատ գնումներին, այդ թվում նաև Ռուսաստանից: Իր արտաքին քաղաքականությունը Հայաստանը հավասարակշռում է Արևմուտքի հետ կապերով. ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված ագործընկերության պայմանագրով: Առայժմ Մոսկվան չի միջամտել Հայաստանում ձևավորվող ժողովրդավարական հիմքերը խարխլելու համար:
Փաշինյանը զգուշավորությամբ ընդգծել է, որ Ռուսաստանի հետ պայմանագրային կապերը մնում են ամուր և երկրի տնտեսական կողմնորոշումը դեռևս ռուսաստանի կողմից առաջնորդվող Եվրասիական տնտեսական միությունն է:
Հայաստանին ու Վրաստանին մեծ աշխատանք է սպասվում իրենց ժողովրդավարություններն ավելի ամրացնելու և կենսամակարդակը բարձրացնելու ճանապարհին:
Հետևելով այս առաջնահերթություններին Հայաստանն ու Վրաստանը Արևմուտքի կայուն և ամուր աջակցության կարիքն ունեն: Երկու երկրները տարածաշրջանի այլ հատվածների համար կարող են դառնալ ժողովրդավար զարգացման օրինակ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ