Հավասար արդարություն սահմանափակ կարողություններով անձանց համար
Հոդվածի առանցքում
- 18-ամյա զինակոչիկ Արթուր Հակոբյանը հայտնել էր, որ իր հրամանատարը 2015թ.-ին իր հանդեպ ֆիզիկական բռնություն է գործադրել: Հակոբյանը պնդում էր, որ հրամանատարն իր ականջից քաշել է և հարվածել, երբ վերջինս հրաժարվել է զինվորական բազայի բակի ծառերը ջրել: Բայց հրամանատարի ու մյուս զինվորների վկայությունները լսելուց հետո քննությունը փակվեց: Հիմք ընդունելով քրեական օրենսգրքի հոդվածը, որը բացառում է իրադրությունը ճիշտ ընկալելու և մեկնաբանելու կարողությունից զուրկ անձանց վկայությունները, դատախազության քննիչները Հակոբյանի վկայությունները չընդունեցին, այն բանից հետ, երբ բուժզննումը եզրակացություն տվեց, որ Հակոբյանը այդ մարդկանց շարքին է դասվում:
Ուշադրությանն արժանի
Հայաստանի գերագույն դատարանի վերջին որոշումը սահմանափակ կարողություններով անձանց հավասար արդարություն է խոստանում:
Այն ժամանակ 18-ամյա զինակոչիկ Արթուր Հակոբյանը հայտնել էր, որ իր հրամանատարը 2015թ.-ին իր հանդեպ ֆիզիկական բռնություն է գործադրել:
Հակոբյանը պնդում էր, որ հրամանատարն իր ականջից քաշել է և հարվածել, երբ վերջինս հրաժարվել է զինվորական բազայի բակի ծառերը ջրել: Բայց հրամանատարի ու մյուս զինվորների վկայությունները լսելուց հետո քննությունը փակվեց:
Հիմք ընդունելով քրեական օրենսգրքի հոդվածը, որը բացառում է իրադրությունը ճիշտ ընկալելու և մեկնաբանելու կարողությունից զուրկ անձանց վկայությունները, դատախազության քննիչները Հակոբյանի վկայությունները չընդունեցին, այն բանից հետ, երբ բուժզննումը եզրակացություն տվեց, որ Հակոբյանը այդ մարդկանց շարքին է դասվում: Նույն հիմքերով մերժվել են նաև նրա հետագա միջնորդությունները:
Բայց հիմա Հայաստանի վճռաբեկ դատարանը որոշել է, որ քննիչներն ու դատարանները պետք է լսեն ու հաշվի առնեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցուցմունքները և չեն կարող անտեսել այն անձանց վկայությունը:
2017 թ. մայիսին ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովը Հայաստանին կոչ էր արել հավասար պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Դա ենթադրում է նաև պայմանների հարմարեցում`, ֆիզիկական մատչելիություն և, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական օգնություն:
Հայաստանի սահմանադրությունը և օրենքները ճանաչում են օրենքի առաջ հավասարության սկզբունքը: Բայց Հակոբյանի գործը ցույց է տալիս, որ գործնականում միշտ չէ, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմաններ են ապահովում: Հայաստանի վճռաբեկ դատարանի այս որոշումը պետք է ապահովի հավասար արդարություն բոլորի համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ