Հանքարդյունաբերությո՞ւն, թե՞ բնապահպանություն. Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ պայքարը

Հանքարդյունաբերությո՞ւն, թե՞ բնապահպանություն. Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ պայքարը

Հոդվածի առանցքում

  • Արդեն 6 ամիս բնապահպան ակտիվիստներն ու տեղի գյուղերի, մոտակայքում կիլոմետրերի վրա միակ նկատելի քաղաքի` Ջերմուկի բնակիչները նստացույցով փակել են ճանապարհները` թույլ չտալով անգլոամերիկյան Lydian International ընկերությանը շահագոծել ոսկու հանքը: Ձմռան կեսին Ամուլսարի բարձունքում միլիոնավոր դոլարներ արժեցող տեխնիկան ու բեռնատարներն անգործությունից սառչում են: Տասը տարի առաջ այնտեղ ոսկի են գտել։

Ուշադրությանն արժանի

Հայաստանի աղմկոտ մայրաքաղաք Երևանից մեքենայով 4 ժամ ճանապարհ է դեպի հարավային Վայոց ձորի մարզ, որը լուռ է ու լեռնային և որի բնակիչները, պարզվեց ճիշտ նույնքան կոշտ են, ինչ իրենց շրջապատող լանդշաֆտը:

Արդեն 6 ամիս բնապահպան ակտիվիստներն ու տեղի գյուղերի, մոտակայքում կիլոմետրերի վրա միակ նկատելի քաղաքի` Ջերմուկի բնակիչները նստացույցով փակել են ճանապարհները` թույլ չտալով անգլոամերիկյան Lydian International ընկերությանը շահագոծել ոսկու հանքը:

Ձմռան կեսին Ամուլսարի բարձունքում միլիոնավոր դոլարներ արժեցող տեխնիկան ու բեռնատարներն անգործությունից սառչում են: Տասը տարի առաջ այնտեղ ոսկի են գտել և մենք առաջին լրագրողներն ենք, որոնք հասել են Ամուլսար շրջափակումը սկսելուց հետո:

Երևանում մենք հանդիպել էինք Lydian Armenia-ի տնօրեն Հայկ Ալոյանին: Նա փորձում էր բացատրել, թե ինչքան կարևոր է հանքը և ինչու է ընկերությունն ուզում շահագործել այն:

«Վերջին 14 տարում մենք ներդրել ենք 500 մլն դոլար: Այս նախագիծը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար: Մենք ամեն ինչ այնպես ենք նախատեսել, որ այն բնապահպանական առումով անվտանգ կլինի: Ջրին ու տեղացիների առողջությանը սպառնացող ոչինչ չկա», – ասաց նա:

Հետո նա բացատրեց, թե ինչ է արժենում շրջափակումը Լիդիանի համար. «Օրական 100,000 դոլար էր, բայց հիմա ավելի, քանի որ մենք կորցրեցինք կարևորագույն մարդկանց, պրոֆեսիոնալների: Մենք ստիպված էինք չեղարկել 1,270 պայմանագիր»:

Սա քիչ կարևոր է հանքի շահագործման դեմ պայքարողների համար, որ լեռան շուրջը փոքր ճամբարներով շրջան են կազմել ու փակել դեպի հանք տանող ճանապարհները: Ասում են, եթե հարկ լինի, կարող են կանչել ու իրենց կմիանա վեց հազար մարդ:

Մենք ճամբարներից մեկը հասանք ճիշտ այն պահին, երբ այնտեղ հավաքվածները հայկական գինու շիշ էին բացում: Սպիտակ մորուքով Կնյազ Մկրտչյանի ծննդյան օրն էր:

«Այսօր վաթսուն տարեկան եմ դառնում և պատրաստ եմ հաջորդ վաթսուն տարիս էլ մնալ այստեղ ու պաշտպանել Ամուլսարը», – ասաց նա:

ԼՂ պատերազմի վետերան Գագիկ Մարգարյանն էլ բացատրեց, թե ինչու է մասնակցում շրջափակմանը. «Մենք գյուղացիներ ենք, հող ենք մշակում, անասուն ենք պահում, և շատ լավ հասկանում ենք, որ չենք կարող այդպես շարունակել, եթե հանքը սկսի աշխատել»:

Այնտեղ ուրիշ մարդիկ էլ կային՝ զբոսաշրջային ոլորտի աշխատողներ, սովորական գյուղացիներ, որոնք վախենում են, որ իրեն կյանքը կփոխվի, եթե հանքը սկսի աշխատել: Եվ նրանք բոլորը վստահ էին երևում՝ կշարունակեն պայքարը մինչև վերջ:

Հայաստանում հանքերի շահագործման դեմ թշնամանքը, հավանաբար, հասկանալի է: Երկրին ունի բնապահպանական աղետների երկար պատմություն, որոնց պատճառն, այսպես կոչված come-and-go արդյունաբերական նախագծերն են:

Դրանց դեմ խոսող մարդիկ մեզ ասացին, որ մի քանի նախագծեր են եղել, բայց տեղացիները դրանցից ոչինչ չեն շահել, բացի կարճաժամկետ աշխատատեղերից:

Փոխարենը ամեն անգամ նրանք մնում էր հող, որը թունավորված է տոքսիկ մնացորդներով:

Գյուղատնտեսությունից մեծ կախում ունեցող երկրում հողի այս կերպ աղտոտումը դարձավ ծայրահեղ հարց և շատ հակասական խնդիր:

Մոսկվայի Կարնեգի կենտրոնից Գագիկ Ավագյանի խոսքով, «Հայաստանն իր հանքերից միայն խնդիրներ է ստացել: Կան չափազանց կոռումպացված խարդախներ և մասշտաբային հանցագործություն և ինչպես նման շատ երկրներում շահույթ ստանում է միայն էլիտան»:

Հայաստանի բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը համաձայնում է՝ ասելով. «Թույլ օրենսդրությունը և աղտոտման համար ցածր տուգանքները բերել են լեռնահարստացուցիչ ինդուստրիայում պայթյունի: Իմ անձնական հավատն ու կարծիքն է, որ հանքարդյունաբերությունը լավ չէ Հայաստանի համար»:

Ղափլանյանը քաղաքական գործիչների նոր սերնդից է, որը սկսել է պաշտոնավարել անցած ամառ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Լրագրողից քաղաքական գործիչ դարձած Նիկոլ Փաշինյանը երկրի արևմուտքից դեպի մայրաքաղաք երկար քայլարշավ էր սկսել՝ խոստանալով վերջ տալ կոռուպցիային և տնտեսական մենեջմենթի բացթողումներին, որոնք Հայաստանին հետ են գցել տասնամյակներով:

Երբ Փաշինյանը հասավ Երևան, նրա աջակիցների թիվը հասավ հարյուր հազարավորների:

Երկիրը փակուղում էր հայտնվել, քանի որ խաղաղ ցույցերի մասնակիցները հաշվի չէին առնում իշխանության սպառնալիքները և, ինչը գրեթե անհավանական է, արդյունքում Փաշինյանը վարչապետ դարձավ առանց նույնիսկ մեկ կրակոցի:

Սա նա կոնսոլիդացրեց 2018 տեղի ունեցած ընտրություններում՝ ստանալով ձայների 70 տոկոսն ու փոփոխությունների մանդատ:

Եվ այժմ նրա օրակարգի բազմաթիվ անհետաձգելի խնդիրների ցանկում է նաև հարցը, թե ինչ անել Ամուլսարի հանքի հետ:

Այն ամբողջ մահացու հետևանքների հետ, որ հանքարդյունաբերությունն առաջացրել է Հայաստանում, երկրի տնտեսությունը կարիք ունի արտասահմանյան ներդրումների և աշխատատեղերի, որը կարող է բերել այս ինդուստրիան:

Փավշյա հեղափոխությունից հետո Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները սկսեցին շրջափակումը՝ հույս ունեն, որ նոր իշխանությունը հաշվի կառնի իրենց բողոքը:

Դեկտեմբերի ընտրություններից մի քանի օր առաջ Փաշինյանը մեկնեց Ամուլսար՝ խոսելու ցուցարարների հետ: Զրույցից հետո նա խուսափեց հուսադրող մեկնաբանություններից՝ ասելով, որ միշտ առաջին տեղում կդնի երկրի բնապահպանությունը:

Նման շեշտադրումներ նա կատարեց նաև առողջարանային Ջերմուկում, որը հանքից ընդամենը ինը մղոն է հեռու: Նրա խոսքերն ընդունեցին ջերմորեն: Ջերմուկն անվանում են Հայաստանի Բադեն Բադեն, որը հայտնի է իր հանքային ջրերով: Դրանք վաճառում են ամբողջ Կովկասում:

Եթե հանքի թունավոր մնացորդներն աղտոտեն այս անգին ջրային պաշարները, տեղացիներն ասում են, դա քաղաքի համար իսկական աղետ կլինի:

Մեզ նաև ասացին, որ հանքն իրականում ավելի մեծ պոտենցիալ վտանգ ունի, քանի որ կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ Սևանա լճի վրա, որն ամբողջ Կովկասում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է:

Հենց Սևանում էլ մենք հանդիպեցինք Լևոն Հակոյանին: Նա խորհրդային տարիներին կապիտան էր, իսկ հիմա մոնիտորինգ է անում լիճը. «Ծնվել եմ լճի ափին, հպարտ եմ, որ հիմա աշխատում եմ այստեղ, ապրում եմ նույն ափին: Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ լիճը մաքուր պահենք: Երեխա ժամանակ խմում էի այս ջուրը: Առանց Սևանի կյանք չունենք»:

Սևանը յուրահատուկ բիոհամակարգ ունի, որը գրավում է գիտնականների ամբողջ աշխարհից: Բայց Սևանը թունելով կապված է Կեչուտի ջրամբարին, որն օգտագործվում էր կոմունիստների ժամանակից՝ լճում ջրի մակարդակը կարգավորելու համար: Եվ Կեչուտն Ամուլսարից հեռու է 1.61 կմ:

Անխուսափելորեն կա նաև մտահոգություն, որ հանքի շահագործումը կարող է վտանգել նաև Սևանը:

Մի տեղ էլ կար, ուր պետք է գնայինք: Հարավային Կովկասի հեռավոր և անհավանական գեղեցիկ լեռներն ապաստան են մի քանի էնդեմիկ կենդանատեսակների համար: Ներառյալ Կովկասյան ընձառյուծի, որից Հայաստանում մնացել է միայն տասը հատ:

World Wildlife Fund-ից Ալեքսանդր Մալխայանը վերջին քսան տարում պայքարում է այս կենդանատեսակի պահպանության համար ու նրանց մասին գիտի ամեն ինչ: Նա համաձայնեց մեզ տանել լեռներում թաքնված մի վայր, որտեղ լինում են նաև ընձառյուծները:

«Մենք հիմա այն քարերի ու կիճերի տարածքում ենք, որոնք անհրաժեշտ են ընձառյուծների գոյության համար: Այստեղ շատ են վայրի այծերը, որոնց որսում են նրանք: Ավելին՝ նաև այլ կենդանատեսակներ: Եվ հենց այս լանդշաֆտն է ընձառյուծներին պահում Հայաստանում»:

Մալխայանն այնտեղ տեսախցիկ տեղադրեց ու մենք հեռացանք: Վերջին անգամ 19 տարի առաջ է ընձառյուծ տեսել, բայց նրա տեսախցիկը մի քանի անգամ տեսագրել է նրանց:

Վերադարձանք Երևան WWF Armenia-ի ղեկավար Կարեն Մանվելյանը մեզ ցույց տվեց քարտեզ ու բացատրեց, որ Հայաստանում ընձառյուծների համար կա միգրացիայի միայն երկու միջանցք և Ամուլսարը դրանցից մեկի ճիշտ մեջտեղում է:

Իրենց ապրուստի միջոցը պաշտպանել փորձող գյուղատնտեսությամբ զբաղվողներից մինչև մարդիկ, որոնք մտահոգ են ջրային պաշարներին սպառնացող վտանգով, և բնապահպաններ, որոնք հուսահատ փորձում են պաշտպանել անհետացման եզրին կանգնած կենդանատեսակի գոյության միջավայրը՝ կարծես թե Հայաստանում Ամուլսարի շահագործումը շատ աջակիցներ չունի:

Բայց արտասահմանյան ներդրումների գայթակղությունը միանշանակ մեծ կլինի մի երկրում, որի քայքայված տնտեսությունն աջակցության սուր կարիք ունի: Որ ճանապարհով կգնա վարչապետ Փաշինյանը, ինտրիգային է և դեռ անպատասխան հարց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment