Հայ մշակույթն ու համայնքը հայկական խոհանոցի փառատոնին
Հոդվածի առանցքում
- Սուրբ Գրիգոր եկեղեցու Սարոյան սրահում անցնող հայկական խոհանոցի 62-րդ փառատոնը և տոնավաճառը նշում էր Սան Ֆրանցիսկոյի թերակղզու տարածքի հայության մշակույթի ու համայնքի տոնը: Սեպտեմբերի 13-15-ը երեք օր շարունակ փառատոնը ցուցադրում էր հայկական ավանդական ուտեստներն ու ավանդույթները՝ տաղավարները տրամադրելով տեղական հայկական ձեռնարկություններին:
Ուշադրությանն արժանի
Սան Ֆրանցիսկոյի հայկական խոհանոցի 62-րդ փառատոնը տոնում էր հայկական ավանդույթների և մշակույթի գեղեցկությունն ու բազմազանությունը `տարբեր կերակրատեսակներով և տոնակատարություններով:
Երաժշտությունն ու խորովածի և համեմունքների հոտը ամենուր էր լեփ-լեցուն բացօթյա այս միջոցառմանը: Բոլոր տարիքի մարդիկ եկել էին միջոցառմանը, որը լի էր ծիծաղով և համով ուտեստներով, ներառյալ բրնձի փլավը, քյաբաբն ու այլ ուտելիքով:
Սուրբ Գրիգոր եկեղեցու Սարոյան սրահում անցնող հայկական խոհանոցի 62-րդ փառատոնը և տոնավաճառը նշում էր Սան Ֆրանցիսկոյի թերակղզու տարածքի հայության մշակույթի ու համայնքի տոնը: Սեպտեմբերի 13-15-ը երեք օր շարունակ փառատոնը ցուցադրում էր հայկական ավանդական ուտեստներն ու ավանդույթները՝ տաղավարները տրամադրելով տեղական հայկական ձեռնարկություններին:
1958 թվականից ի վեր այն հայ համայնքին միավորում է Հյուսիսային Կալիֆոռնիայի հայկական խոհանոցի ամենամեծ փառատոնի շուրջ:
«Այս փառատոնը մեզ համար միջոց է բոլորի հետ կիսելու մեր մշակույթն ու ավանդույթները», – ասում է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի շրջանավարտ Մատո Սենեքերեմյանը, ով նաև Սան Ֆրանցիսկոյի հայկական սննդի փառատոնի համանախագահն է: «Մենք փորձում ենք պահպանել մեր մշակույթը և առաջ շարժվել դեպի ապագա»:
Փառատոնի կազմակերպիչները շեշտեցին Սան Ֆրանցիսկոյի մի քանի սերունդներ շարունակվող հայկական համայնքի կարևորությունը: Սենեքերեմյանը նշեց, որ Սուրբ Գրիգոր եկեղեցում կամավորները երեք ամիս պատրաստվել են փառատոնին:
Հիմնական գրավչությունը տաղավարներն էին, որտեղ եկեղեցու կամավորները հարյուրավոր բաժակ թեյ էին մատուցում և պատրաստում հայկական սուրճ` հյուրերին հուզելու համար: Ներկաները վայելում էին իրենց ուտեստն ու ըմպելիքները՝ լիներ դա մի կտոր փախլավ կամ այլ քաղցրավենիք կամ էլ մսով հաց: Բոլոր ուտեստներն ու քաղցրավենիքը պատրաստված էին եկեղեցու խոհանոցում:
«Ես փնտրում էի ինչ-որ զվարճալի, անսովոր, զով ու համեղ բան», – ասաց Դեյվիդ Բեկը, ով փառատոնում նշում է իր ծննդյան 35-ամյակը: «Մենք երջանիկ ենք, որ Սան Ֆրանցիսկոյի տարածքում կա նման զվարճալի մշակութային իրադարձություն»:
Փառատոնում ներկայացվեցին հայ երաժիշտ Վրեժ Սահակյանի երաժշտական կատարումները: Եկեղեցու հարևանությամբ գտնվող հայկական դպրոցի սաները կատարեցին հայկական ավանդական պար ՝ Քոչարի անունով:
«Մարդիկ կարող են գալ, ծանոթանալ մշակույթին և նոր բան սովորել», – ասում է փառատոնի կազմակերպիչ և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Արսեն Շիրվանյանը: «Ատելության դեմ պայքարի լավագույն միջոցը այս փառատոնի նման միջոցառումն է »:
Քաղաքապետ Լոնդոն Բրիդը մասնակցել է փառատոնին շաբաթ օրը որպես հատուկ հյուր `շրջանի գլխավոր դատախազի թեկնածու Սյուզի Լոֆթիսի հետ միասին: Իր խոսքում քաղաքապետն ասաց, որ հիանում է հայ համայնքի կազմակերպվածությամբ և հորդորում ընտրողներին առաջիկա ընտրություններին քվեարկել Լոֆթիսի օգտին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ