Հայ կանանց արվեստի լուսաբանումը Սյուզի Բենք Բաումի հետ

Հայ կանանց արվեստի լուսաբանումը Սյուզի Բենք Բաումի հետ

Հոդվածի առանցքում

  • Վերջին երեք տարվա ընթացքում հարցազրույցներ անցկացնելը եղել է Սյուզի Բենքս Բաումի կյանքի հիմնական մասը: 2016 թվականից Բարրինգթոնյան նկարիչն ու գրողն այցելում է Գյումրի, Հայաստան, տեղեկություններ հավաքում կին արվեստագետների կյանքի մասին, խրախուսում է նրանց մասնակցել երկրի պատմության ձևավորմանը գրքի կազմարարմամբ և արվեստով: Նրա ամենամյա «New Illuminations»-ի կետերը արհեստանոցներ ու նյութեր են տրամադրում ստեղծագործողներին, որոնք, իրենց հերթին, ձեռքով կազմավորում են գրքերը, ներկայացնելով ձեռագիր ավանդույթի ժամանակակից մոտեցումները:

Ուշադրությանն արժանի

«Ես այնքան հաճախ եմ ձեր տեղում հայտնվում», – ասաց Սյուզի Բենքս Բաումը, չորեքշաբթի առավոտյան՝ Էլիքսիրում թեյի սեղանի շուրջ հարցազրույցի ժամանակ:

Վերջին երեք տարվա ընթացքում հարցազրույցներ անցկացնելը եղել է Բաումի կյանքի հիմնական մասը: 2016 թվականից Բարրինգթոնյան նկարիչն ու գրողն այցելում է Գյումրի, Հայաստան, տեղեկություններ հավաքում կին արվեստագետների կյանքի մասին, խրախուսում է նրանց մասնակցել երկրի պատմության ձևավորմանը գրքի կազմարարմամբ և արվեստով: Նրա ամենամյա «New Illuminations»-ի կետերը  արհեստանոցներ ու նյութեր են տրամադրում ստեղծագործողներին, որոնք, իրենց հերթին, ձեռքով կազմավորում են գրքերը, ներկայացնելով ձեռագիր ավանդույթի ժամանակակից մոտեցումները: Այդ մանրակրկիտ մշակված, գունագեղ գործերից մի քանիսը մեր կողքի սեղանին են: Կիրակի, ժամը 2-ին Բաումը այս աշխատանքները, լուսանկարներն ու իր պատմությունները Գյումրի կատարած այցերի մասին կներկայացնի Էլիքսիրում, որը 100 % բնական սնունդով բուսակերների սրճարան է Triplex կինոթատրոնի կողքին:

Բաումը սկսել է առավոտյան շիլայով, բոված հացով ու մի բաժակ թեյով:

«Օ, Նենսի, սա հոյակապ է», – նա կանչեց Էլիքսիրի սեփականատեր ու գլխավոր խոհարար Նենսի Լիին, որն այդ առիթով էր բացել զարդարված սրճարանը: Չնայած այդ առավոտ սրճարանը հատուկ փակ էր, Էլիքսիրը հայտնի է առավոտյան շիլաներով, որոնք տրվում են  ի հավելումն հետագա առաջարկներին:

Գյումրիում, Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, Բաումը հանդիպեց լռության ուրիշ տեսակի՝ նահապետական բնույթի հետ:

«Կանայք շատ քիչ հնարավորություններ ունեն», – ասել է Բաումը` նշելով հայ կանանց կենցաղային ու  գեղեցկության ակնկալիքները:

Գենդերային ճեղքն ակնհայտ է ձեռագրերի պատմության մեջ, որը Հայաստանում սկսվել է ավելի քան 1500 տարի առաջ:

«Ավանդույթը աստիճանաբար ձևավորվեց. սկզբում զարդանախշերը հայտնվեցին ձեռագրերի գլխավոր էջերում, իսկ ավելի ուշ՝ «խորաններում», եզրերում, տիրոջ և թեմատիկ ուղղվածությամբ մանրանկարներում», նկարագրում է Ամերիկայի հայկական թանգարանը: «Հիմնականում կենդանական, բուսական և երկրաչափական մոտիվները, ինչպես նաև երկնային մարմիններն ու ճարտարապետական ​​կառույցներ էին օգտագործվում հայկական զարդանախշերում»:

Հայկական այբուբենի ձևավորման, ինչպես նաև ազգի կրոնականության հետ կապված(շատ պատմաբաններ Հայաստանը համարում են առաջին երկիրը, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն), ձեռագրերը սովորաբար վանականներն են մշակել: Այսպիսով, հայ կանայք հաճախ չեն ընդգրկվել դրանց ստեղծման գործում: 2016 թ-ին առաջին անգամ Բաումը Հայաստան է այցելել ընկերոջ `National Geographic- ի լուսանկարիչ Ջոն Սթանմեյերի հետ և պարզել, որ չնայած դարեր առաջ կանայք չեն մասնակցել ձեռագրերի նկարազարդման գործընթացին, դա շարունակվում է նաև այսօր: Բաումը չէր կարողանում գտնել կին գիրք նկարազարդողի: Ստեղծագործական ​​բացառիկության խնդիրն էր պատճառը, որ Բաումը, որը հայ չէ, շարունակում էր իրեն նվիրել Գյումրիի կանանց անհատական ​​գրավոր նկարագրության և գրքակազմության գործին: Նա հույս ունի այդ քաղաք վերադառնալ 2019-ին: Նա օգնել է մի քանի տասնյակ կանանց ցուցադրել ու վաճառել իրենց աշխատանքները:

«Ինձ շատ են հետաքրքրում ստեղծագործական պրակտիկան և պատճառները, թե ինչու այդքան շատ ու տարբեր պայմաններում էլ մարդիկ զգում են, որ չեն կարող այնտեղ մուտք գործել: Նրանք մշակութային առումով սահմանափակում ունեն.« Կանայք դա չեն անում », կամ «ես պետք է ընտանիք ունենամ» կամ «ես պետք է բժիշկ դառնամ», – ասում էր Բաումը: «Կան մշակութային, քաղաքական և շատ անձնական պատճառներ, թե ինչու մարդիկ չեն զարգացնում իրենց ստեղծագործական ունակությունը: Դա է ինձ հետաքրքրում»:

Նրա հետաքրքրասիրությունը վաղուց է հիմնվել արվեստում: Բաումը ծնվել է Էվանսթոնում, Իլինոյսի նահանգում, մեծացել է Էսքանաբա քաղաքում, Միչիգանում, ցանկանում էր դերասան դառնալ:

«Մեծացել եմ 70-ականներին, երբ գենդերային հարցը կտրուկ էր դրված, բայց ինձ դուր էր գալիս ոչ աղջկական գործեր անելը: Թատրոնն իսկապես լավ հնարավորություն էր դուրս գալ ընդունված գենդերային սահմաններից», ասում է Բաումը:

Հյուսիսային Միչիգանի համալսարանում նա օգնեց արվեստը բերել լսարաններ, որտեղ սովորաբար չեն դիմակայում:

«Ես շատ արագ սովորեցի հարմարվել գեղարվեստական հմտություններին», – ասաց նա:

Քոլեջն ավարտելուց հետո նա դիմեց Լուիսվիլի դերասանների թատրոն, որտեղ երեք սեզոն անցկացնելուց հետո տեղափոխվեց Նյու Յորք՝ իր կարիերան շարունակելու համար: Օրվա ընթացքում նա կարում էր հագուստի խանութներում: Ի թիվս այլոց, աշխատել է Muppets և Martha Graham Dance ընկերությունում:

«Դա իսկապես լավ աշխատանք էր, քանի որ աշխատել Մարթա Գրեմի համար, նշանակում էր.    «Խնդրում ենք աշխատել այս մշակութային պատկերակով», – մեջբերում է նա:

Այդ ժամանակ նա արդեն հիասթափված դերասան էր, բայց դա օգնում էր նրան հասկանալ, որ արվեստը միայն բեմի կենտրոնում կանգնած անձը չէ:

«Արվեստը համայնքային փորձառությունն է, և ես այդ համայնքով անցա որպես խաղացող, տեխնիկ, զգեստներ կարող և գրող», – ասաց նա:

Բաումը և նրա ամուսինը՝ Ջոնաթանը, հեռացան Հիլսդեյլից, իրենց որդու՝ Բենջամինի համար ավելի մեծ տարածք ապահովելու համար: (Հետո նրանք նաև դուստր ունեցան):

«Դա մեզ համար մեծ փոփոխությունների սկիզբն էր, քանի որ թողեցի իմ կարիերան և ամբողջ ժամանակս նվիրեցի Բենին», – ասել էր Բաումը:

Դա հեշտ չէր:

«Ես հուսահատության աստիճան մենակ էի այնտեղ», – ասաց Բաումը:

Ավելի քան երկու տարի անց ամուսինները բնակություն հաստատեցին Մեծ Բարլինգթոնում, որտեղ Բաումը 20 տարուց ավելի շրջապատված է մարդկանցով: Նա հիմնավորվել է համայնքում, հաճախակի է ծրագրեր իրականացնում, որոնց նպատակը կանանց գեղարվեստական ինքնարտահայտումը զարգացնելն է: Վերջին հինգ տարիներին Մեծ Բարլինգթոնի Ռամսդել Հանրային Գրադարանում նա սովորեցրել է Powder Keg կանանց գրելու ծրագիրը: Չորեքշաբթի երեկոյան սեմինարները, որոնք կվերսկսվեն մարտի 27-ին, անվճար են,  երեխայի խնամքն էլ մատչելի:

«Որպես արվեստագետ, ինձ համար շատ կարևոր է, որ արվեստի դռները բաց լինեն մյուսների համար», – ասաց նա: «Դեռ երեխա ժամանակից ինձ ծանոթ է բացառիկության այդ զգացողությունը, ինչպես օրինակ, «օ, ոչ, դուք չեք կարող այս սենյակ մտնել, որովհետև անհրաժեշտ որակավորում չունեք»: Ես զգում եմ, որ մենք պետք է ուրիշների համար բացենք ստեղծագործական հնարավորությունները, քանի որ երբեք չգիտեք, թե դա ինչ փոփոխություն կարող է առաջացնել ինչ-որ մեկի կյանքում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment