Հայկական ռեստորանները փակում են դռներն՝ ի նշան հարկերի բարձրացման դեմ բողոքի
Հոդվածի առանցքում
- այաստանի ռեստորանների միությունն արդեն պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ուշադրությանն արժանի
- Համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանում է հայտնի ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի ու քրոջ Քլոյի այցը Հայաստան
- Համաշխարհային մամուլը Քանյե Ուեսթի երևանյան «թռիչքի» և Քիմի Հայաստան այցի մասին
- Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունն ու Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ապագան
Հայաստանի ռեստորանները մտադիր են բողոքել հարկային նոր կարգավորումների դեմ՝ մեկօրյա գործադուլով: Նոր կարգավորումները ռեստորաններին կստիպեն 10 տոկոս շրջանառության հարկ վճարել:
«Մեր գործադուլը քաղաքական բնույթ չունի: Այն միայն մեր բիզնես շահերը պաշտպանելու համար է, որպեսզի ահազանգենք վտանգավոր օրենսդրության մասին, որը կարող է խաթարել տնտեսության բնականոն զարգացումը»,- ասվում է Հայաստանի ռեստորանների միության հայտարարության մեջ:
Միությունն արդեն պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Միության անդամները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել մի շարք պաշտոնյաների հետ:
Նախկին օրենսդրությամբ 600 քմ-ից պակաս տարածք զբաղեցնող հանրային սննդի օբյեկտներին հարկային արտոնություններ էին տրվում: 2016-ին 600-ը նվազեցվեց՝ հասցվելով մինչև 100 քմ-ի: Նոր օրենսդրությունը բիզնեսներին թույլ կտա կրճատել փաստաթղթավորված ծախսերի առավելագույնը 6 տոկոսը, բայց նրանք դեռ պետք է պետությանը վճարեն ոչ պակաս, քան շրջանառության 4 տոկոսը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: