Հայկական ուխտագնացության ամփոփումը և առաքելական եկեղեցու հոգևոր դերը

Հայկական ուխտագնացության ամփոփումը և առաքելական եկեղեցու հոգևոր դերը

Հոդվածի առանցքում

  • ՝ Ըստ Pew հետազոտական կենտրոնի՝ Եվրոպական երկրների թվում Հայաստանը 34-րդն է հավատացյալ քաղաքացիների թվով: Ռումինացիները և վրացիները առաջին և երրորդ տեղերում են: Հունաստանը մշակութային հսկայական ազդեցություն ունի Հայաստանի վրա, հունական մշակույթի նկատմամբ հայկական հետաքրքրությունն ուժեղ է: Այսօր Հայաստանի հունական համայնքում հաշվվում է մի քանի հազար մարդ: Հայաստանում ապրող հույների թիվը նվազում է, քանի որ նրանք զանգվածային արտագաղթում են դեպի Հունաստան և նախկին խորհրդային երկրներ:

Ուշադրությանն արժանի

«Այս տոնը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ ունենք», –  ասում է հայր Աբրահամը Գոհաբանության օրվա կիրակնօրյա քարոզում,- «Մենք շնորհակալ ենք նյութական նվերների համար, բայց ավելի կարևոր է այն, որ շնորհակալ ենք բոլոր շնորհներից մեծագույնի՝ հավատի համար: Աստված դեմ չէ նյութական բարիքներին, քանի որ դրանք մեզ երջանկացնում են, բայց մենք նաև մեր հոգին պետք է սնենք:

Աստվածաշնչյան ընթերցումների այսօրվա ուղերձն այն է, որ հոգևորը մեր կյանքում պետք է առաջնահերթ լինի»: Նոյեմբերի 25-ին Բեյսայդի հայկական եկեղեցում վերապրեցի անցած տարի դեպի Հայաստան կատարած իմ ուղևորությունը, որը ներառում էր նաև չճանաչված Արցախը:

Ըստ Pew հետազոտական կենտրոնի՝ Եվրոպական երկրների թվում Հայաստանը 34-րդն է հավատացյալ քաղաքացիների թվով: Ռումինացիները և վրացիները առաջին և երրորդ տեղերում են:

Առաքելական եկեղեցում պատարագը զգացմունքային է: Նկատեցի Մարիամ Աստվածածնի և Քրիստոսի պատկերներով նկարներ, բյուզանդական ոճով խաչեր: Այդպիսիք տեսել էի նաև հունական ուղղափառ եկեղեցիներում և Նիկոլաևսկի պալատում, որը Սանկտ Պետերբուրգում հայտնի է որպես օղու թանգարան: Հայկական եկեղեցու ինտերիերն ինձ հիշեցնում է քրիստոնեության վաղ շրջանի եկեղեցիները, ինչպիսիք տեսել եմ Հարավային Իտալիայում: Հայերեն չեմ խոսում: Կարողանում էի ընկալել պատարագը, քանի որ այն յուրահատուկ էր ամբողջ ուղղափառ աշխարհում:

Ընկերս ասել էր, որ հյուրերը պատարագին մասնակցելուց առաջ պետք է խոստովանության կատարեն: Սա բնորոշ է ռուս ուղղափառ եկեղեցու պատարագին, որի ականատեսն եմ եղել Հեմփթոնում հունական ուղղափառ Կիմիսիս Տիս Տեոտոկու եկեղեցում՝ 2018-ի հոկտեմբերի 15-ին ռուս ուղղափառ եկեղեցու և Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի անջատումից առաջ:

Արարողությանը հետևեց եկեղեցու սրահում հյուրասիրությունը: Այդ ընթացքում համայնքի ներկա անդամներին ցուցադրվեցին լուսանկարներ դեպի Հայստան կատարած ուխտագնացությունից: Ներկայացվեց ավելի քան հարյուր լուսանկար: 13 օր տևած ուխտագնացությանը մասնակցել էր 33 մարդ:

«Մենք տեսանք երիտասարդ զույգի, որը պատրաստվում էր ամուսնանալ Շուշիում: Կեսորին մենք նույն զույգին հանդիպեցինք Սուրբ Ամենափրկիչում: Մի քանի օր առաջ Queens newspaper-ը հրապարակել է հոդված նրանց հարսանիքի մասին: Այդ զույգը երբեք չէր պատկերացնի, որ իրենց արցախյան հարսանիքի մասին կարող են կարդալ աշխարհի մյուս ծայրում», – ասաց ուխտագնացությունն առաջնորդող Արամ Սիամիսիյանը: Queens newspaper-ը շաբաթաթերթ է՝ օրական 32,000 ընթերցողով և հրապարակել է Հունաստանից,  Հարավային Իտալիայից, Ռուսաստանից, Միջին Ասիայից, Արևմտյան Հայաստանից, Ալբանիայից ուղարկած իմ բոլոր հոդվածները:

«Դուք միանում եք մի խմբի, որի ընտանիքները ոչնչացվել են հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ: Իմ ընտանիքը Վանից է, Արևմտյան Հայաստանից: Իմ հայրը հաջողակ ադամանդագործ էր, բայց ամեն ինչ կորցրեց 1991-ին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Մայրս ժամանակակից ռուսաց լեզվի և գրականության պրոֆեսոր էր Երևանում: 1991-ին ես ընդունվեցի Երուսաղեմի հոգևոր ճեմարանը, երբ 14 տարեկան էի: Ավագ եղբայրս՝ Իգնատը, միացավ ինձ: Այժմ նա վարդապետ է Էջմիածնում, այն հոգևոր դասում, որը գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն», – ասաց հայր Աբրահամ Մալխասյանը:

Հիմա բացատրեմ, թե ինչու էի ես միացել այս ուխտագնացությանը: Հունաստանի ԱԳՆ կայքում նշված է, որ Հունաստանն առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991-ին: Երևանում կա Հունաստանի դեսպանատուն, Աթենքում էլ՝ Հայաստանի: Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ամուր են, երկու ժողովուրդներն էլ զգացմունքային են ու պատմական՝ պայմանավորված Բյուզանդական և Օսմանյան կայսրություններում համատեղ գոյությամբ:

Հունաստանն այն երկրներից մեկն է, որը պաշտոնապես ճանաչել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Հունաստանը Հայաստանին տրամադրում է զարգացման և մարդասիրական օգնություն և աջակցում է Եվրոպական կառույցներին Հայաստանի անդամակցությանը: Հայաստաի անկախությունից հետո երկու երկրները գործակցել են միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, ՍԾՏՀԿ-ում: Միաժամանակ Հունաստանն աջակցում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը:

Քանի որ Հունաստանը մշակութային հսկայական ազդեցություն ունի Հայաստանի վրա, հունական մշակույթի նկատմամբ հայկական հետաքրքրությունն ուժեղ է: Այսօր Հայաստանի հունական համայնքում հաշվվում է մի քանի հազար մարդ: Հայաստանում ապրող հույների թիվը նվազում է, քանի որ նրանք զանգվածային արտագաղթում են դեպի Հունաստան և նախկին խորհրդային երկրներ:

Հունարենը որպես երկրորդ օտար լեզու ուսուցանվում է Երևանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, դպրեվանքում և ռազմական ակադեմիայում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment