Հայկական հող. Դիարբեքիրի ամենաթանկ հողատարածքի գործը

Հայկական հող. Դիարբեքիրի ամենաթանկ հողատարածքի գործը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգի սրտում, ցորենով լցված 400 ակր հողատարածքը ուշադրության չի արժանանում, քանի որ քաղաքացիները տասնամյակներ շարունակ պայքար են մղում իրենց օրինական սեփականության իրավունքի համար: Հողը գտնվում է քաղաքում և ըստ անշարժ գույքի գործակալների, յուրաքանչյուր ակրը գնահատվում է 1 միլիոն թուրքական լիրա: Բացի երկաթուղուց, որը անցնում է հողամասի միջով և մի քանի շենքերից, տարածքում ուրիշ շինարարություն չկա: Ըստ հողի պատմության, այն պատկանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ փախած կամ սպանված հայերին:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգի սրտում, ցորենով լցված 400 ակր հողատարածքը ուշադրության չի արժանանում, քանի որ քաղաքացիները տասնամյակներ շարունակ պայքար են մղում իրենց օրինական սեփականության իրավունքի համար:

Հողը գտնվում է քաղաքում և ըստ անշարժ գույքի գործակալների, յուրաքանչյուր ակրը գնահատվում է 1 միլիոն թուրքական լիրա: Բացի երկաթուղուց, որը անցնում է հողամասի միջով և մի քանի շենքերից, տարածքում ուրիշ շինարարություն չկա:

Ըստ հողի պատմության, այն պատկանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ փախած կամ սպանված հայերին: Ասում են, որ հողատարածքի զգալի հատվածը պատկանել է հայ Հակոբ Էֆենդիին, որը Հայոց ցեղասպանությունից առաջ ապրել է Դիարբեքիրում, բայց նրա մասին այլևս ոչ ոք չի լսել:

1950 թ. Դիարբեքիրում սկսված կադաստրային ծավալուն հետազոտության ժամանակ պարզվեց, որ բազմաթիվ մարդկանց անուններ են գրանցված հողատարածքում, ինչը հանգեցրել է մի քանի տարվա իրավական պայքարի: Կադաստրային հետազոտությունը սեփականության իրավունքի սահմանների հաստատման գործընթաց է:

Առաջին դատական հայցը 1954 թ. Դիարբեքիրի առաջին ատյանի քաղաքացիական դատարան են ներկայացրել Հույսեին Ուլյուջը և Ահմեթ ու Մեհմեթ Արչակները՝ պնդելով, որ իրենց 350 ակր հողը թղթի վրա ներկայացվել է 147ակր:

Հետո Նուրի Օզբոստանչին և նրա ժառանգները պնդեցին, որ գործով հայցվորները կեղծ փաստաթղթերով փորձում են ավարտել գրանցումն իրենց հողերի վրա: Մինչդեռ կադաստրային հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց անունները գրանցված են 1950-ական թթ.-ին: Օզբոստանչին ցանկանում էր, որ գործը փակվի:

Դատարանը, որը գործը քննել էր 1964-ին, որոշեց վերանայել հողային ռեգիստրը: Սակայն, մեկ տարի անց Գերագույն դատարանը մերժեց այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ Կադաստրային դատարանը գործը ստանձնելու լիազորություն ունի:

Միաժամանակ, սեփականության իրավունքով դատարան են դիմել ևս մի շարք մարդիկ ու հաստատություններ: Գանձապետարանն էլ պնդել է, որ հողը պետք է իրենց տրվի, քանի որ այն եղել է ոչ մահմեդականներինը, որոնք փախստականներ են եղել, անհայտ կորածներ, նրանց գտնվելու վայրն էլ հայտնի չէ:

Դիարբեքիրում մոտ 40 տարվա փորձ ունեցող փաստաբան Նեյմեթուլլա Գյունդուզի խոսքերով, ոչ մահմեդականների գույքը գրավելու գանձապետարանի իրավական հիմքը բխում է Օսմանյան պատմությունից:

Ոչ մահմեդականների ունեցվածքը բռնագրավելու համար 1915 թ. ընդունվեց «Լուծարման մասին» օրենքը: Սույն օրենքի համաձայն, որը դարձյալ ուժի մեջ է, եթե Օսմանյան կայսրության ոչ մահմեդական քաղաքացին փախստական է, որոնման մեջ է կամ մարդը զենք է օգտագործել պետության դեմ, նրան զրկում են քաղաքացիությունից, ունեցվածքը բռնագանձում են ու հանձնում Գանձապետարան », – բացատրեց Գյունդուզը:

Գանձապետարանից բացի, գործում ներգրավվել են նաև այլ կառույցներ՝ Ճանապարհների գլխավոր վարչությունը, Պետական երկաթուղիները և Դիարբեքիրի քաղաքապետարանը: Արդյունքում հայցվորների թիվը հասել է 180-ի:

1987 թ. Դիարբեքիրի քաղաքացիական առաջին ատյանի դատարանը որոշեց տարբեր ժամանակներում արված հողերի գրանցման դեպքերի մասին վճիռ չկայացնել, փոխարենը դրանք միավորեցին Դիարբեքիրի Կադաստրային Դատարանում:

2006 թ.-ին այդ դատարանը  հայցվորների դեմ վճիռ կայացրեց`նշելով, որ իրենց հողային ռեգիստրի գրանցումները չեն համապատասխանում անշարժ գույքի ձեռքբերման պայմաններին: Դատարանը չեղյալ հայտարարեց գործը,  և համաձայնեց գանձապետարանի հետ, որ ոչ մահմեդականներին պատկանող հողն ու գույքն, որոնք փախստականներեն եղել, անհետ կորածներ կամ որոնց գտնվելու վայրը անհայտ էր, պատկանում է պետությանը:

440 ակր հողատարածքների գործերը պետք է հանձնեին Գանձապետարան: Գերագույն դատարանի իրավաբանական վարչությունը, սակայն, միջամտեց և անտեսեց  տեղական դատարանների որոշումը և հայտարարեց, որ գործը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի:

Դիարբեքիրի Կադաստրային դատարանը վերսկսեց գործը 2018 թվականին: Դատարանը հակադարձեց նախորդ որոշմանը և մերժեց Գանձապետարանի ներկայացված հայցն այն մասին, որ հողը պատկանում է ոչ մահմեդականներին: Դատարանը պնդեց, որ հայցվորների ներկայացրած պահանջները համապատասխանում են հողերի գրանցման արձանագրություններին:

Այսպիսով, դատարանը որոշեց վերականգնել գրանցամատյանների գործը, որով չեղյալ էին համարվել Նուրի Օզբոստանչիի 46,526 քմ հողատարածքը, Սալիհ Ատիլլա Ուկեքի 189 և Մեհմեթ Արչակի  190 հեկտարները և գործով ներառյալ ևս 25 մարդու:

Այնուհետև ռեգիստրում արձանագրված 15 ակր հողատարածքը հանձնեցին ժառանգներին, որոնք կրում են Օզկոչակ, Օզբոստանչի և Արման ազգանունները: Բացի այդ, 27 ակր հողատարածք տրվել է Թուրքիայի պետական երկաթուղիներին, 23 ակր էլ ճանապարհային վարչությանը:

Քաղաքացիները, որոնք չտացան սպասված արդյունքը, հույս ունեին, որ Գերագույն դատարանի որոշումով կավարտվի այս երկարատև գործը:

Կադաստրային հետազոտությունների ոլորտում փորձառու մասնագետ Գյունդուզը երեք տարի շարունակ հետևում է Ջեմիլօղլու ընտանիքի հայցի ընթացքին: Նա Ahval News- ին ասել է, որ 1862 թ-ին, երբ սեփականության իրավունքի գրառումներ եղան, բացի արիստոկրատական ընտանիքներից, շատ քիչ մահմեդականներ նման գործեր ունեին, քանի որ մեծ մասը պատկանում էր ոչ մահմեդական բնակչությանը:

Գյունդուզը ավելացրեց, որ կառավարությունն ընդունեց այնպիսի որոշումներ, ինչպիսին «Լուծարման մասին» օրենքն է:

«Այս որոշումը լայնորեն կիրառվել է տարածաշրջանում, բռնագրավվել են հիմնականում, հայերի ունեցվածքը: Դրանից բացի ընդունվեց N1515 օրենքը, որով վերացվում են նրանք, ովքեր օրենքով կորցրել են իրենց օրինական ակտիվները: Այս օրենքով հայերի և մյուս ոչ մահմեդականների հողերը, որոնք դատարկ էին, հանձնեցին ուրիշ մարդկանց», – բացատրել է նա:

Ըստ Աբդուլբաքի Իզչիի, որը փաստաբան է և չորս տարի աշխատում է այդ գործի վրա, դատական գործընթացների բարդության պատճառներից մեկն այն է, որ հին հողերի ռեգիստրների սահմանները որոշակի չեն: Փոխարենը, դրանք շատ անորոշ սահմանազատվում են դրանց շուրջ եղած դաշտերով, այգիներով, ճանապարհներով, գետերով ու լեռներով:

«Քանի որ գործերում չկան համակարգող կետեր, սահմանները չեն ամրագրվել: Ժամանակի ընթացքում թվերը բազմապատկվել են և գործերում կողմերի թիվը հասել է հազարների»:

Ըստ Իզչիի, դատական գործերը տասնամյակներ են տևում նաև մեկ այլ պատճառով. Երբեմն տարիներ են տևում կողմերին որոշման մասին տեղեկացնելու համար:

«Օրինակ, 50 տարի առաջ գործին մասնակցած անձը մահացել է և պարզ չէ, թե ով է նա: Անունը կա, բայց ոչ հասցե ունենք, ոչ էլ նույնականացման համարը: Կամ հայցվորը և պատասխանողը ոչ մահմեդականներ են: Մենք նրանց փնտրում ենք, բայց ոչ մի տեղ չենք կարողանում գտնել, իսկ ծանուցման համար 2-3 տարի է պահանջվում: Ներկայում մեր գործերից շատերը վերանայվել են, բայց քանի որ ծանուցումները չեն կարողանում ուղարկել, դատական գործընթացը չի ավարտվում»:

Դատավարության մասնակիցներից շատերը, ովքեր սկզբից ի վեր ներգրավված էին դատական գործում, մահացել են այդպես էլ չտեսնելով արդյունքները, ասաց Իզչինը, ավելացնելով.

«Իմ հաճախորդներից ոմանք ասում են. «պապս հետևեց այս գործին, բայց նա երկար չապրեց, հետո հայրս հետևեց, բայց նա էլ գործը մեզ թողեց: Վախենում եմ ես էլ չկարողանամ տեսնել սրա վերջը»: Գործին մահացածի ժառանգներին ներգրավվելու պատճառով նրանց թիվը մեծացել է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment