Հայկական հեղափոխություն. Լույսի առկայծում մթագնող Եվրոպայում

Հայկական հեղափոխություն. Լույսի առկայծում մթագնող Եվրոպայում

Հոդվածի առանցքում

  • Սա բոլոր իմաստներով եզակի հեղափոխություն է, հետխորհրդային պետությունում առաջին լայնածավալ հեղափոխությունը, որն օրինական կերպով ծավալվեց փողոցում՝ առանց արտաքին ուժերի ազդեցության, լինի դա ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, կամ, նույնիսկ, Հայաստանի մեծ եղբայր-դաշնակից Ռուսաստանը:

Ուշադրությանն արժանի

Սա առաջին ապստամբությունն է հետխորհրդային պետությունում, որն օրինականորեն սկսվեց փողոցներում՝ առանց արտաքին ուժերի ազդեցության

Լինելով չիք լուսաբանված երկիր՝ վերջին յոթ ամիսների ընթացքում դեպի ծով ելք չունեցող, ընդամենը 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը արևմտյան ԶԼՄ-ներում նշվում էր որպես հույսի փոքր շող և ժողովրդավարական փոփոխություն Եվրոպայում, որտեղ առաջադիմական արժեքները ահագնացող տեմպերով ստվերվում են ավտորիտար և բռնապետական ուժերի կողմից՝ հատկապես Արևելյան Եվրոպայի նախկին խորհրդային բլոկի պետությունների մեծ մասում:

Սա բոլոր իմաստներով եզակի հեղափոխություն է, հետխորհրդային պետությունում առաջին լայնածավալ հեղափոխությունը, որն օրինական կերպով ծավալվեց փողոցում՝ առանց արտաքին ուժերի ազդեցության, լինի դա ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, կամ, նույնիսկ, Հայաստանի մեծ եղբայր-դաշնակից Ռուսաստանը: Աննա Օհանյանը «Foreign Policy» պարբերականում պնդում է, որ հայկական հեղափոխությունը շատ ավելի ընդհանրություն ունի 1980-ականների Լատինական Ամերիկայի ժողովրդավարական անցումների հետ, քան Ուկրաինայում և հարևան Վրաստանում «գունավոր հեղափոխությունների», որոնք «առաջնորդում էին բարեփոխիչ էլիտաները …իսկ  նրանց սովորաբար աջակցում են «արտաքին խաղացողները», այսինքն՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն:

Ամեն ինչ կատարվեց անսպասելի: Վերջին տասնամյակում Հայաստանում եղել են քաղաքականապես սահմանափակ բողոքի ակցիաներ կանանց իրավունքների, շրջակա միջավայրի, գործազրկության և նման հարցերի վերաբերյալ, սակայն, ինչ-որ մեկի բնորոշմամբ «հիբրիդային ռեժիմը»`կոռումպացված օլիգարխիկ իշխանությունը, որը ժողովրդավարության բարակ շղարշով էր իրեն պատել, իր հիմնական գործիքի՝ Հանրապետական կուսակցության միջոցով ամեն ինչ հսկողության տակ էր պահում:

Այս տարվա սկզբին Հայաստանում հազիվ 10 մարդ լիներ, որոնք կենթադրեին, թե մի քանի ամսից  հեղափոխությունը կլինի: Ինչպես կանխատեսվել էր, ապստամբության պատճառը օլիգարխների անբարտավան պահվածքն էր: 2008 թ.-ին ոչ այնքան օրինական ընտրություններից հետո հանրապետական նախագահ Սերժ Սարգսյանը երկու հինգ տարի ժամկետով ղեկավարել է որպես չափազանց վարկաբեկված նախագահ: Սակայն, մինչև նրա պաշտոնաթող լինելը, հանրապետականները մշակեցին սահմանադրական փոփոխություն, գործադիր իշխանությունը նախագահից փոխանցելով վարչապետին: Իսկ երբ Սարգսյանի ժամկետն ավարտվեց, հանրապետականները նրան առաջադրեցին վարչապետի պաշտոնում, մեծացնելով վտանգը, որ նա կարող է ցմահ իշխանության մեջ լինել:

Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը, համեստ, բայց խիստ խարիզմատիկ 43-ամյա լրագրողը և իր գործունեության համար բանտարկված անձը, չընդունեց այդ վիճակը: Ազգային ժողովի պատգամավոր և որոշակի գաղափարախոսություն չունեցող փոքրիկ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունի իշխանության այս փոխանցումը, իսկ մարտի 31-ին իր հայրենի քաղաքից նա երթ սկսեց դեպի մայրաքաղաք, որը 120 մղոն հեռու էր: Սկսման պահին նա մի քանի հետևորդ ուներ: Երբ 17 օրից հասավ Երևան, նրա խումբը համալրվեց հազարավոր մարդկանցով, հետո տասնյակ հազարներով: Իսկ մայրաքաղաքի կենտրոնում ավելի քան 100 հազար մարդ կար: Շարքային քաղաքացիները առանց բռնի ուժ կիրառելու շրջափակեցին փողոցները, մի քանի օր կաթվածահար արեցին երկիրը, ինչն իրականում, համընդհանուր գործադուլ էր:

Առերեսվելով անհույս իրավիճակի հետ, Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց: Դրանից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ այն, ինչ կարելի էր անվանվել կախարդական ռեալիզմի պոռթկում, խորհրդարանում հանրապետական մեծամասնությունը Փաշինյանին (սովորաբար նրան Նիկոլ են կոչում), գործող վարչապետ հաստատեց: Սա ոչ թե առատաձեռնության կամ օպորտունիզմի քայլ էր, այլ ռեալիզմ: Հանրապետականները գիտեին, որ պետք է կամ ատամները կրճտացնեին, կամ բախվեին Բաստիլի ժամանակակից գրավման փաստին:

Փաշինյանը մեր ժամանակների առաջին հայաստանյան առաջնորդն է, որը ոչ օլիգարխ է, ոչ էլ կապ ունի նրանց հետ: Նա պայքարում է ոչ ժողովրդավարական կառավարման և սոցիալական անարդարության դեմ, հաճախ է փողոցում քայլում  ջինսով, սվիտերով ու  փոշոտ գլխարկով, զրուցում ցանկացած մարդու հետ:

Սակայն Փաշինյանը, որպես վարչապետ, հայտնվել է դժվար իրավիճակում: Նա չունի իրական քաղաքական կուսակցություն և կարող է պաշտոնանկ լինել նույնիսկ մեկ անվստահության քվեով: Բայց նա ավելի կարևոր բան ունի՝ ժողովրդի աջակցությունը: Քանի որ Փաշինյանն իր ճանապարհն անցել է Հայաստանի բյուզանդական ընտրական կանոնների միջոցով, որպեսզի ի վերջո հասնի կիրակնօրյա արտահերթ ընտրությունների անցկացմանը, նրան երկու հնարավորություններ տրվեց իր զարմանալի քաղաքական մկանները ձգելու համար: Սեպտեմբերի վերջին, երբ քաղաքապետի ընտրություններ եղան, տասնամյակների ընթացքում առաջին իսկապես ազատ ընտրությունները, նրա կուսակիցները հաղթեցին, ստանալով ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը: Մեկ շաբաթ անց, երբ հանրապետականները փորձեցին օրենք ընդունել, որը կբարդացներ արտահերթ ընտրությունների անցկացումը, Փաշինյանը  ֆեյսբուքի միջոցով համախմբվելու կոչ արեց և մի ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին խորհրդարանի դռների մոտ, իսկ սադրիչ օրինագիծը հանգիստ տապալվեց:

Խորհրդարանում մեծամասնություն չունենալով, գործադիր իշխանության առաջին կես տարում Փաշինյանը կարողացավ որոշ փոփոխություններ կատարել:  Կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեցին մի շարք գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Որոշ սուբսիդիաներ տրվեցին փոքր ֆերմերներին: Բացի այդ, նա ձերբակալեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008 թ.-ի ցույցերի ժամանակ 10 մարդ սպանելու հարցում ունեցած իր դերի համար:

Ամեն դեպքում, հայ ժողովուրդը ուղերձ ստացավ, որ Փաշինյանի մտադրությունը լուրջ է, նրա ժողովրդականությունը, գոնե այս պահին, հսկայական է: Մեկ հարցման արդյունքում նրա վարկանիշը 98 տոկոս է կազմում: Վերջին մի քանի տարվա ընթացքում մի քանի անգամ Հայաստան եմ եղել և ամեն առիթով զգացվում էր կոլեկտիվ դեպրեսիան: Բայց հոկտեմբերին, վերջին այցի ժամանակ, հակառակն էր: Բնակչության մեջ զգացվում էր լավատեսության, ապագայի նկատմամբ հավատի ալիքը: Իսկ հեղափոխությունը չի ուղեկցվել ռազմատենչությամբ ու ճնշումներով: Իրոք, եղել է ընդլայնում, և ոչ թե նահանջ ժողովրդավարական և սահմանադրական նորմերից, որոնք ինքնին հեղափոխական են այսօրվա Հայաստանում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո էլ դեռ շատ բան կա անելու, շատ բան են ժառանգելու և իրականացնելու, իսկ այդ բարի կամքը, որը Փաշինյանը վայելելում է, կարող է փոխվել զանգվածային հիասթափության: Ի թիվս այլ բաների՝ Փաշինյանը բախվել է մի շարք խնդիրների հետ՝ քիչ ռեսուրսներ, Թուրքիայի հետ փակ սահման, նաև Ադրբեջանի հետ փակ սահման, քանի որ վիճելի Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունը մտնում է իր չորրորդ տասնամյակը,  տնտեսական և ռազմական կախվածություն Ռուսաստանից: Փաշինյանը, սակայն, էլ ավելի մեծ խնդրի առաջ է կանգնած. Ի՞նչ է նշանակում հեղափոխությունը  Հայաստանի նման երկրում: Խորհրդային կառավարման յոթ տասնամյակները «սոցիալիզմ» բառի հետ կապված ամեն ինչ կասկածելի են դարձնում: Ձախողվել է նաև երեք տասնամյակ այսպես կոչված ազատ շուկայական կապիտալիզմը: Ի՞նչ է նշանակում 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունն այս տարածաշրջանում: Ի՞նչ անել, որպեսզի հին մոդելները չգործեն:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment