Հայկական գյուղի խորին երախտագիտությունը Անիք քաղաքին

Հայկական գյուղի խորին երախտագիտությունը Անիք քաղաքին

Հոդվածի առանցքում

  • 1998թ.-ին Անիք քաղաքի սուրբ Միքայել եկեղեցին խնդրանք ստացավ: Հարկավոր էր գումար հավաքել հայկական Սպիտակ քաղաքի մոտակա գյուղերից մեկի համար: 21 տարի անց այստեղ ցուցահանդես է կազմակերպվել, որի միջոցով մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում քաղաքին տասնամյակների ընթացքում ցուցաբերած առատաձեռնության համար: 90-ականներին Սպիտակի դպրոցը տաք և ապահով միջավայր էր քաղաքի երեխաների համար, որը դեռ տառապում էր մահաբեր երկրաշարժի հետևանքերից:

Ուշադրությանն արժանի

 

1998թ.-ին Անիք քաղաքի սուրբ Միքայել եկեղեցին խնդրանք ստացավ: Հարկավոր էր գումար հավաքել հայկական Սպիտակ քաղաքի մոտակա գյուղերից մեկի համար: 21 տարի անց այստեղ ցուցահանդես է կազմակերպվել, որի միջոցով մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում քաղաքին տասնամյակների ընթացքում ցուցաբերած առատաձեռնության համար: 90-ականներին Սպիտակի դպրոցը տաք և ապահով միջավայր էր քաղաքի երեխաների համար, որը դեռ տառապում էր մահաբեր երկրաշարժի հետևանքերից:

Սպիտակի երկրաշարժից ավելի քան 50.000 մարդ զոհվեց: 2000 –ականներին նախագիծն ընդունեց Christians Together in Alnwick Millennium ծրագիրը: Այդ ժամանակ նախագծում ներառվեց նաև Գթության Միսիոներների ղեկավարած տունը, որտեղ ապրում էին տեղահանվածներն ու որբերը: Christians Together –ն ի սկզբանե նախատեսում էր հավաքել 20,000 ֆունտ և Անիքի բնակիչներին կոչ արեց 20 ֆունտանոցներ հավաքել ու նվիրաբերել դրանք, երբ խնայատուփը լցվի: Շուտով սկսվեց նվիրատվությունների ներհոսքը: Մարդիկ նաև հագուստ էին նվիրում, խաղալիքներ, մանկական գույք, սարքավորումներ, կարի մեքենաներ: Նաև Սպիտակի տները վերանորոգելու կամ վերականգնելու համար գումար էին հատկացնում: Ստանում էին նաեւ բժշկական պարագաներ, դրանցով հնարավոր է դարձրել բազմաթիվ կյանքեր փրկել:

Տարիների ընթացքում մի քանի կամավորներ իրենց օգնությունն են առաջարկել Քույրերի տանը, որտեղ արվեստի դպրոց է ստեղծվել և որտեղ կանայք  2001 թվականին տեքստիլի արտադրամաս էին հիմնել: Բապտիստական եկեղեցին ներկայացնող Յուդիթն ու Փոթլը, Բեզ և Դերբի Բերմոզն ու Յան Բեմրոզը, Միք և Միշել Օքսլիները, բոլորի կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ նրանք եկան Սպիտակ ու արժանացանան հավանական հյուրընկալությանը, որից բացի այդ մարդիկ քիչ բան ունեին առաջարկելու:

Սպիտակցիները նույնպես այցելել են Անիք: Երիտասարդ երաժիշտների խումբը 2000թվականին այցելել են Բրիտանիա ու կացության հրավեր են ստացել Սուրբ Ոսվալդի դպրոցում: Գուցե ամենաբարձր դիրք ունեցող այցելուն Արսեն Ասատրյանն էր, որը Միք Օքսելիի և Կարեն Բաբայանի հետ իր արվեստի գործերի ցուցահանդեսն է կազմակերպել 2009 թվականին:

Family Care Հովանավոր կազմակերպության Սպիտակից հեռանալուց հետո քաղաքը դեռ կարիքի մեջ էր: Եվ հենց Անիքի բնակիչներն էին, որ ֆինանասավորեպցին լքված շինության վերակառուցումը: Շենքը վերանորոգվել և կահավորվել է և այժմ ծաղկում է: Ավելի քան 50 երեխա է գրանցված արվեստի, տեքստիլի և փայտամշակման անվճար դասընթացներին, ամեն օր, բայց հիմնական դպրոցից հետո: Նախատեսված 20 000 դոլարի փոխարեն հավաքվեց 150 000. փոքր համայքնի համար հսկայական գումար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment