Հայերի բողոքից հետո Ֆրեզնոն չեղարկել է թուրքական առևտրային պատվիրակության հետ միջոցառումը

Հայերի բողոքից հետո Ֆրեզնոն չեղարկել է թուրքական առևտրային պատվիրակության հետ միջոցառումը

Հոդվածի առանցքում

  • Ֆրեզնոյում նախատեսված թուրքական պատվիրակության ընդունելության մասին լուրերը առաջացրել են տեղի հայ համայնքի դժգոհությունն ու դիմադրությունը, մինչև իսկ զանգեր են եղել ՀՀ պատվո հյուպատոս Աբգարյանի գրասենյակ: Ֆրեզնոյի հայ համայնքի և Թուրքիայի միջև արվածության արմատները հասնում են մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան 1.5 մլն․ հայեր: Ֆրեզնոյի հայ համայնքի ամենատարեց անդամների համար Ցեղասպանության վերքերն ու հիշողությունները թարմ են, քանի որ նրանց ծնողները և տատեր-պապերն անցել են կազմակերպված բռնագաղթի և իրենց պատմական հայրենիքում զանգվածային սպանությունների միջով:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայից ժամանող գյուղատնտեսական պատվիրակության համար Ֆրեզնոյում նախատեսված ընդունելությունը չեղարկվել է հայ համայնքի բողոքից հետո: Թուրքիայում սննդի բիզնեսով զբաղվող 14 ընկերությունների 25 ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը պետք է Ֆրեզնո ժամաներ հինգշաբթի՝ Կալիֆոռնիայում իրենց եռօրյա շրջագայութան շրջանակներում:

Ֆրեզնոյում նրանց երթուղին պետք է անցներ Ֆրեզնոյի առևտրի պալատում, Ֆրեզնոյի տնտեսական զարգացման կոռպոռացիայում, Ֆրեզնոյի գյուղատնտեսական բյուրոյում հանդիպումներով և ընդունելությամբ:

Բոլոր ծրագրերին հակառակ՝ Ֆրեզնոյի համայնքային նշված կառույցների ներկաացուցիչները և Ֆեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս ՊերՃ Աբգարյանը երեքշաբթի տարածեցին համատեղ հայտարարություն՝ նշելով, որ հինգշաբթի նախատեսված ընդունելությունը չեղարկվել է ի նշան հայ համայնքի նկատմամբ հարգանքի:

Կալիֆոռնիական տուրը ներառում էր կանգառ նաև Սան Ֆրանցիսկոյի Fancy Food Show-ում և հանդիպումներ Լոս Անջելեսում մեծածախ առևտրով զբաղբողների, սուպերմարկետների ներկայացուցիչների հետ:

Ֆրեզնոյում նախատեսված ընդունելության մասին լուրերը, ինչպես հաղորդվում է, առաջացրել են տեղի հայ համայնքի դժգոհությունն ու դիմադրությունը, մինչև իսկ զանգեր են եղել ՀՀ պատվո հյուպատոս Աբգարյանի գրասենյակ:

Ֆրեզնոյի հայ համայնքի և Թուրքիայի միջև արվածության արմատները հասնում են մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ մի քանի տարում Օսմանյան կայսրությունը սպանեց ավելի քան 1.5  մլն հայերի:

Ֆրեզնոյի հայ համայնքի ամենատարեց անդամների համար Ցեղասպանության վերքերն ու հիշողությունները թարմ են, քանի որ նրանց ծնողները և տատեր-պապերն են անցել են կազմակերպված բռնագաղթի և իրենց պատմական հայրենիքում զանգվածային սպանությունների միջով:

Թուրքական կառավարությունը շարունակում է հերքել Ցեղասպանությունը: Բայց Ֆրեզնոյում նախատեսված միջոցառման չեղարկումը տեղի ունեցավ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների զգայուն ժամանակահատվածում:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը նախապատրաստում ռազմական գործողություն Սիրիայի տարաքում քրդերի դեմ, որոնք դաշնակցում են ԱՄՆ-ի հետ ընդդեմ Իսլամական պետության: Թուրք դիվանագետը հավելել է, որ թուրքական զինուժը պատրաստվում է անկախ այն հանգամանքից ԱՄՆ-ն դուրս կբերի զորքը այդ տարածքից, թե ոչ:

Նախագահ Դոնալդ Թրամփն անցած ամիս անսպասելի հայտարարց Սիրիայից ամերիկյան զորախմբերը դուրս բերելու մասին, բայց հաջորդող շաբաթներին զորքի դուրս բերման ժամկետների մասին ԱՄՆ վարչակազմից հնչեցին ոչ միանշանակ տեսակետներ: Նախագահի հայտարարությունը նաև մտահոգություն առաջացրեց, որ նա հրաժարվում է քրդերից, որոնք օգնել են Վաշինգտոնին ԻՊ դեմ պայքարում: Նույն քրդերին Թուրքիան համարում է ահաբեկիչներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment