Հայաստան և Ադրբեջան. Առաջնորդների շփումները չեն կարող փոխարինել կարգավորման խորը գործընթացին

Հայաստան և Ադրբեջան. Առաջնորդների շփումները չեն կարող փոխարինել կարգավորման խորը գործընթացին

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 29-ին կայացած առաջին պաշտոնական հանդիպմանը մտքեր փոխանակեցին կարգավորման գործընթացի մի շարք առանցքային հարցերի շուրջ: Նրանք պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, զարգացնել մարդասիրական գործողությունները և շարունակել ուղիղ երկխոսությունը: Սա տեղի է ունենում հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի անակնկալ հայտարարությունից հետո, որում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են ժողովուրդներին պատրաստել խաղաղության:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 29-ին կայացած առաջին պաշտոնական հանդիպմանը մտքեր փոխանակեցին կարգավորման գործընթացի մի շարք առանցքային հարցերի շուրջ: Նրանք պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, զարգացնել մարդասիրական գործողությունները և շարունակել ուղիղ երկխոսությունը: Սա տեղի է ունենում հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի անակնկալ հայտարարությունից հետո, որում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են ժողովուրդներին պատրաստել խաղաղության:

Այս արդյունքները նպաստում են խաղաղ գործընթացի և ձգձգվող բանակցությունների դրական հեռանկարին: Անշուշտ առաջնորդների փոխգործակցությունը կարևոր է: Սակայն առանց խաղաղ գործընթացի խորն ինստիտուցիոնալացման, առաջընթացը քիչ հավանական է:

Բանակցությունների օրակարգը

Հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում ներկա պահը կարելի է հասկանալ բանակցային երեք օրակարգի պայմաններում:

1. Առանց բարձր գնի վստահության կառուցում

Դա ներառում է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով թեժ գծի, միջսահմանային այցերի վերականգնումը և, ակնհայտորեն, 2017-ից շփման գծում նվազել է բռնությունը: Չնայած այս միջոցները ողջունելի են, դրանք կարող են չեղարկվել:

2.Վստահության կառուցվածքային միջոցառումներ

«Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ-Ժնև» օրակարգը քննարկվում էր 2016-ի ապրիլին խոշոր էսկալացիայից հետո: Այն նախատեսում է ավելի մեծ ռեսուրսներ տրամադրել հրադադարը մոնիտորինգի ենթարկող կառույցներին կամ ստեղծել նոր կառույց: Սա նշանակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների քաղաքական որոշ հանձնառություն, ինչպես նաև ապագայում իրենց ռազմավարության զսպում:

3.Հիմնական քաղաքական հարցեր

Հիմնական (մադրիդյան) սկզբունքները ներառում են խաղաղության համաձայնագրին ուղղված խոշոր քայլեր, այդ թվում՝ հայկական ուժերի դուրս բերում օկուպացված տարածքներից, խաղաղապահների տեղակայում, տեղահանված անձանց վերադարձի հնարավորություն, տարածքների վերջնական կարգավիճակի հանրաքվե և մինչև այդ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների համար միջանկյալ կարգավիճակ:

Համագործակցության երկընտրանք

Երկար տարիներ բանակցությունները հաջողությամբ սահմանափակվել են վերը նշված երկրորդ օրակարգով. Երևանը պնդել է անվտանգության միջոցառումների հարցում, որպես նախապայման ավելի խորը բանակցությունների համար: Հայաստանի համար երրորդ օրակարգին անցնելը, ներկա իրավիճակում տարածքային զիջումների գաղափարը դեռևս քաղաքական թույն է: Սակայն բանակցություններն արգելակելը ևս կարող է ռիսկային լինել՝ շփման գծում ռազմական գործողությունների վերականգնման հնարավորությամբ, ինչը կխոչընդոտի ներքին բարեփոխումներին:

Նախկին անորոշությունից հետո Բաքուն ընդգծել է իր համբերությունը մինչև որ Հայաստանի նոր ղեկավարությունը կսկսի գործել: Շփման գծում բռնության նվազման  հետ մեկտեղ ադրբեջանցի քաղաքական գործիչները երկար տարիներ առաջին անգամ խոսում են հեռանկարային բառապաշարով: Սա ճնշում է արագորեն երրորդ օրակարգին անցնելու համար և սա առաջին հերթին հասականում են Ադրբեջանում՝ կագավիճակի հարցը կարգավորելուց առաջ օկուպացված տարածքները ազատելու առումով:

Այնուամենայնիվ, Բաքուն նույնպես կանգնած է երկընտրանքի առաջ՝  positive-sum կամ zero-sum ռազմավարությունների միջև: Առաջինը ենթադրում է, որ Փաշինյանը կարող է շոշափելի ինչ-որ բան փոխել: Սակայն դա նաև վտանգավոր է այն առումով, որ ներքին բարեփոխումները հզորացնում են Հայաստանը և այդ պայմաններում կարող են նվազեցնել փոխզիջումների հնարավորությունը:

Երկրորդ պարագայում zero-sum ռազմավարությունը կարող է բերել նրան, որ Բաքվուն տապալ Հայաստանը, ով էլ որ դրա համար պատասխանատու լինի: Այս ծրագիրը կարող է հաջողության հասնել, բայց եթե Փաշինյանը ձախողվի, Բաքուն կարող է կանգնել ավելի պահպանողական, եվրասիական և ռազմատենչ հաջորդի առաջ: Այս ամենից բացի սա կբարդացնի Ռուսաստանի գործը:

Մանևրելու փոքր հնարավորություն

Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական պարամետրերը մնում են անփոփոխ, Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան քաղաքականությունը ներքուստ ենթակա է երեք խոշոր դերակատարների միջև լարված դինամիկայի:

Նախ, իր սեփական կառավարությունը, որն ունի բարձր լեգիտիմություն, բայց բավականաչափ ինստիտուցիոնալացված չէ: Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն է, նա իշխանության է եկել կուսակցական հստակ կառուցվածքի և չունի արտաքին հովանավոր:

Երկրորդ, Հայաստանում նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունը վերկազմավորվում է որպես նոր ընդդիմություն, ընդլայնվելով հանրային տարածքում նոր լրատվամիջոցների և քաղհասարակության հաստատությունների հետ: Նախկին քաղաքական վերնախավը ավելի շատ դառնում է ազգային-հայրենասիրական արժեքների խնամակալը Փաշինյանի լիբերալ քաղաքականության ֆոնին, ինչը ստեղծում է «մշակութային պատերազմ»:

Երրորդ դերակատարը դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Երևան-Ստեփանակերտ հարաբերությունները բարդացել են նրանով, որ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը, որը ձգտում է միջազգային հարթակներում «նորմալ» պետության իմիջի: Նա պնդում է, որ ինքը չունի Ղարաբաղի հայերի փոխարեն բանակցելու մանդատ, ուստի նրանք ևս պետք է մասնակցեն բանակցություններին: Բաքուն մերժում է այս առաջարկը՝ վախենալով դե ֆակտո ԼՂՀ տակտիկական ճանաչումից:

Որտե՞ղ է խաղաղարարության հասնելու կետը

Այնտեղ, ուր բոլոր կողմերից ընտրելում են երրորդ օրակարգի միայն որոշ կետեր,  որտեղ է առաջընթացի մթնոլորտը:  Կողմերից ոչ մեկը պատրաստ չէ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

Այնուամենայնիվ, կարևոր է, որ հիմա շփման գծում բռնությունների դեպքերը նվազել են: Սա ինքնին առաջ շարժվելու հնարավորություն է: Այս իրավիճակում խաղաղության կառուցման իրական մթնոլորտ կարող է ձևավորվել աստիճանաբար իրականացվող միջոցառումներով, նոր մոդելներով կամ համագործակցության ոլորտներով, որոնց համար անհրաժեշտ են քաղաքական ներդրումների կողմերից և որոնք ներկայացնում են ունեն որոշակի կանխատեսելիություն իրենց փոխազդեցություններում:

Արտաքին դերակատարները կարող են օգնել՝ ստեղծելով ավելի լայն խաղաղարար ենթակառուցվածք, որպես միջանկյալ պայմանավորվածությունների համար նոր տարածք, կանոնակարգված փոխգործակցության նոր տեսակներ, որոնք նպաստում են Մինսկի գործընթացի ներքո և դրանից դուրս փոխազդեցություններին: Ցանցային ենթակառուցվածքով, որի մեջ մտելը կլինի նվազ կամայական և գործընթացն էլ նվազ կախյալ, երբ նոր առաջնորդները գալիս են և գնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment