Հայաստան. Վարչապետի և խորհրդարանի հակամարտությունը կարող է բերել ցույցերի նոր ալիք

Հայաստան. Վարչապետի և խորհրդարանի հակամարտությունը կարող է բերել ցույցերի նոր ալիք

Հոդվածի առանցքում

  • Փաշինյանը պնդում է խորհրդարանի արտահերթ ընտրությունը վաղ անցկացնելու պահանջը: Քաղաքական մյուս կուսակցությունները դեմ են դրան: Այս ուժերի հակամարտությունը կարող է դառնալ Հայաստանում քաղաքական նոր ճգնաժամի պատճառ: 

Ուշադրությանն արժանի

Ինչ կատարվեց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին ասաց, որ մերժում է խորհրդարանական ընտրությունները 2019-ի մայիսին կամ հունիսին անցկացնելու` իշխող Հանրապետական կուսակցության պահանջը: Պնդեց, որ ընտրությունները պետք է կայանան այս տարվա դեկտեմբերին: Փաշինյանն ասաց, որ իր երկիրը «քաղաքական ճգնաժամի» մեջ է և հավելեց. «Մենք պատրաստվում ենք կարգավորել այդ ճգնաժամը»: 

Մինչդեռ ՀՀԿ-ն պնդում է, որ ընտրություններին նախապատրաստվելու համար կառավարությանը «ողջամիտ ժամկետ» տրվի:

 

Նախապատմություն 

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների աջակցությամբ՝ հոկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որն ավելի էր բարդացնելու ընտրությունները վաղ անցկացնելու փորձը: Փաշինյանն այդ օրենքն անվանեց «հակահեղափոխական» և հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել` հավանաբար մտադրություն ունենալով ստիպել դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու: 

Խորհրդարանում այդ օրենքի քվեարկությունից անմիջապես հետո Փաշինյանն աշխատանքից ազատեց իր կառավարության 6 նախարարների, որոնք օրենքին կողմ քվեարկած կուսակցությունների ներկայացուցիչներն էին:

Փաշինյանի հազարավոր աջակիցներ դրսում բողոքում էին խորհրդարանի ընդունված օրենքի դեմ: Ներսում Փաշինյանն ընտրությունների ժամկետի վերաբերյալ բանակցում էր ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ: Մինչև այսօր այդ բանակցություններն արդյունք չեն տվել

 

Ինչու է դա կարևոր 

Հայաստանում քաղաքական դիմակայությունը կարող է դիտվել որպես մայիսին Փաշինյանին իշխանության բերած, այսպես կոչված, Թավշյա հեղափոխության ձգձգում: Վերջին զարգացումներն էլ ենթադրում են բողոքի զանգվածային ակցիաների, հեղափոխական այլ գործողությունների հնարավոր վերադարձ: Թեև ընդդիմադիր առաջնորդ Փաշինյանը կարողացավ դառնալ վարչապետ, ՀՀԿ-ականներն առայժմ խորհրդարանում մեծամասնություն են կազմում: ԲՀԿի և ՀՅԴի հետ կոալիցիան նրանց տալիս է պատգամավորների 105 ձայներից 88-ը: Փաշինյանի «Ելք» դաշինքն ԱԺ-ում ունի միայն 9 աթոռ

Նույնիսկ այս իրավիճակում «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններում հաղթեց քվեների 80 տոկոսով: Փաշինյանը պնդում է խորհրդարանի ընտրությունն ավելի վաղ անցկացնելու պահանջ` փորձելով կոնսոլիդացնել իր քաղաքական դիրքը: Քաղաքական մյուս կուսակցությունները դիմադրում են, և այս ուժերի միջև դիմակայությունը կարող է դառնալ Հայաստանում քաղաքական նոր ճգնաժամի պատճառ

 

Ինչին ուշադրություն դարձնել

Հիմա ամենակարևորը Փաշինյանի և Հանրապետական կուսակցության բանակցություններն են: Եթե առաջիկա օրերին նրանք համաձայնության չգան, Փաշինյանի աջակիցները դուրս կգան երկարաժամկետ ցույցերի: Նախորդ ցույցերը հիմնականում խաղաղ էին: Բայց հիմա քաղաքական խաղադրույքներն ավելի բարձր են, կարևոր է հասկանալ՝ կլինի՞ ընդհարում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, թե ոչ: Ուժայինների դիրքորոշումը ևս կազդի քաղաքական ճգնաժամի վրա

Հայաստանի անվտանգության երաշխավոր և Հայաստանում ամենաազդեցիկ արտաքին ուժի` Ռուսաստանի դիրքորոշումը նույնպես կարևոր է: Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, երբ նա իշխանության եկավ, բայց դրանից հետո վարչապետը բախում ունեցավ նախկին քաղաքական ու ռազմական գործիչների հետ, որոնցից մեկը ՀԱՊԿ գործող քարտուղարն է: Այս կառույցի առանցքում Մոսկվան է: Հնարավոր է, որ այս անգամ Մոսկվան իր քաղաքական կշռաքարը կդնի Փաշինյանին ընդդիմադիր ֆիգուրների կողմում:

Թեև, քանի դեռ Ռուսաստանը Հայաստանում շահեր ունի, Մոսկվայի առաջնահերթությունն է կանխել այնտեղ քաղաքական անկայունությունը

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment