Հայաստան. Չուժոյ սրեդի սվոյիխ․ Օտարը յուրայինների մեջ
Հոդվածի առանցքում
- ՀԱՊԿ անդամները, կարծես թե, ցանկություն չունեն փոխարինել Խչատուրովին, Հայաստանում անակայուն քաղաքական դրության պատճառով. երկիրը պատրաստվում է արտահերթ ընտրություններին:
Ուշադրությանն արժանի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նոյեմբերի սկզբում Հայաստան հետկանչից հետո այդ պաշտոնը թափուր է: Իշխանական փոփոխություններից Հայրենիքում Խաչատուրովի դեմ քրեական քննությունն է սկսվել: Արդյունքում` Հայաստանի դիրքը կազմակերպությունում խոցելի է դարձել: Ըստ կարգի, Հայաստանը կարող է մեկ այլ ներկայացուցչի նշանակել, որպեսզի պաշտոնը թափուր չմնա ՀԱՊԿ-ում Հայաստանի 3-ամյա ռոտացիոն նախագահության ընթացքում:
Այդուհանդերձ, ՀԱՊԿ անդամները, կարծես թե, ցանկություն չունեն փոխարինել Խչատուրովին, Հայաստանում անակայուն քաղաքական դրության պատճառով. երկիրը պատրաստվում է արտահերթ ընտրություններին:
Նման կարծիք հնչեցրեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` հայտարարելով, որ Հայաստանի նոր ներկայացուցչի թեկնածուն բավարար ժամանակ չի ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններ այցելելու համար, մինչև իրավահաջորդ Բելառուսին լիազորությունները 2020թ.-ին փոխանցելը:
ՀԱՊԿ անդամ-պետություններն այս խնդիրը չկարողացան կարգավորել` վերջնական որոշում կայացնելը տեղափոխելով դեկտեմբերի 2018թ.-ի 6-ին կայանալիք պետերբուրգյան հանդիպմանը:
Հայաստանի համար դրությունն ավելի սրվեց, երբ Բելառուսի նախագահա Ալեքսանդր Լուկաշենկոն 2018թ.-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի դեսպանի հետ քննարկեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը: Ադրբերջանը Կազմակերպության անդամ չէ: Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` Լուկաշենկոն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ պետք է կայունացներ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` ՀԱՊԿ ու ԵԱՏՄ /Եվրասիական տնտեսական միության/ խնդիրները լուծելու համար, ու նշել, որ Բելառուսը ՀԱՊԿ–ի նախագահության համար երեք թեկնածու ունի:
Նման զարգացումների ֆոնին Փաշինյանը նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներին ասել էր, որ Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներից պարզաբանումներ է պահանջում իրենց հակասական հայտարարությունների և նախնական պայմանավորվածությունները խախտելու համար: Փաշինյանը, կարծես, զարմացած էր, որ Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում ռազմական դաշինքի փակ նիստի մանրամասներ է հաղորդել: Նրա խոսքով` Նազարբաևը նիստից հետո հայտարարել է նաև Բելառուսի հերթական `ՀԱՊԿ–ի նախագահության մասին, չնայած կոնսենսուսի վրա հիմնված որոշում չի կայացվել:
Մինսկի պաշտոնական արձագանքը արագ էր ու կոշտ: Բելառուսի ԱԳՆ քարտուղարը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ «Հայաստանի գործող վարչապետը կարծում է, որ թե միջազգային դատախազ է, որը պատժելու կամ ներում շնորհելու իրավունք ունի: Միջպետական հարաբերություններում գոյություն ունեն էթիկետի բավականին հստակ կանոններ: Փաշինյանը դեռ չի հասկացել, որ «փողոցային քաղաքականությունը» մեծ քաղաքականության համար անընդունելի է:
Իրավիճակն ավելի սրվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` նոյեմբերի 19-ին Մինսկ կատարած այցի ֆոնին: Այցի ընթացքում Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գագաթնաժողովը, ստորագրել են Բելառուսից ավելի շատ զենք գնելու համաձայնագիր:
«Հնարավոր ամենակարճ ժամկետում համաձայնագիրը կվերափոխվի սպառազինության ձեռքբերման պայմանագրի: Պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական գործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Այն բնութագրվում է մեծ ծավալներով և ընդլայնման լավ միտումով»,-հայտարարել է Ալիևը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Առաջին անգամը չէ, որ Հայաստանն օտարվում է ֆորմալ դաշնակիցների կողմից: Դեռ մինչև Փաշինյանի իշխանությունը, Հայաստանը` նապխկին ղեկավար Սերժ Սարգսյանի օրոք ծանր ժամանականեր է անցել ԵԱՏՄ ու ՀԱՊԿ գործընկերների հետ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, վկայակոչելով ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի նամակը, հայտարարել էր, որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է վավերացվի միայն միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որի մեջ Լեռնային Ղարաբաղը չի մտնում:
Բայց Հայաստանի արտաքին քաղաքականության ամենածանր հարվածը 2016թ.-ի ապրիլին էր` հայ-ադրբեջանական բախման օրերին, որը նաև անվանում են քառօրյա պատերազմ: Այն ժամանակ Հայաստանին լքեցին նույնիսկ պաշտոնական դաշնակիցները, որոնք իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Որից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել էր Հայաստանի ԱԳՆ, որտեղ պաշտոնական Երևանը Հայաստանի մտահոգությունը էր հայտնել Մինսկի հայտարարությունների կապակցությամբ»:
Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովը չեղարկվեց այն բանից հետո, երբ բլոկի անդամ-պետություն Ղազախստանը հրաժարվեց մասնակցությունից` ի նշան Ադրբեջանի ակնհայտ աջակցության:
Զարմանալի չէր նաև, որ երկրի ղեկավար Սարգսյանը դժգոհություն հայտնեց դաշնակիցների դիրքորոշման վերաբերյալ` ասելով, որ դաշնակիցներն ավելի շատ Ադրբեջանին են աջակցում:
«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ուղղությամբ կրակ են բացում բոլոր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի, Բիշքեկի, Մոսկվայի ու Մինսկի ուղղությամբ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Խաչատուրովի հետ կապված վերջին զարգացումներն ավելի կենտրոնացրին ուշադրությունը ՀԱՊԿ-ում երկրի խոցելի դիրքի վրա:
Մանևրելու փոքր տարածք ունենալով` Հայաստանը հայտնվել է ծուղակում, չկարողանալով լուրջ փոփոխություններ անել արտաքին քաղաքականության մեջ: Ժամանակ առ ժամանակ դաշնակիցների կողմից օտարվելով հատկապես ծանր շրջաններում` Երևանը չի կարող թեքվել դեպի Արևմուտք` ռուսաստանի հետ սերտ կապերի պատճառով, որոնք ամրագրված են Հայաստանում ռազմական բազայի առկայությամբ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: