«Հայաստան»-ի մարգարեները, եկեղեցիներն ու հրեշտակները

«Հայաստան»-ի մարգարեները, եկեղեցիներն ու հրեշտակները

Հոդվածի առանցքում

  • «Armenia!» խորագրում բացականչական նշանը Էվանսի գաղափարն է. այս կերպ նա ցանկացել է Հայաստանի մշակութային ժառանգության հանդեպ իր հիացմունքն ու միաժամանակ զարմանքն արտահայտել, ցույց տալ, թե որքան մեծ ու որքան քիչ ուսումնասիրված է այն: Հայաստանը Էվանսի դիսերտացիայի թեման է եղել:

Ուշադրությանն արժանի

Մեկ փոքրիկ ցուցանմուշը կարող է բռնել ձեր օձիգից ու բաց չողնել: Մետրոպոլիտան թանգարանում ցուցադրվող «Հայաստան» խորագրով ցուցադրության դեպքում դա կորնթարդ, լայն բացած աչքերով, զենք ու զրահով երկնային ծովախեցգետնի պատկերն է՝ ալեկոծվող ծովի ֆոնին, որը կլանում է Ալեքսանդր Մակեդոնացուն իր նավի ու զորագնդի հետ: Մնարանկարը վերագրում են Զաքարիա Գնունիկցուն, որը հայտնվում է Ալեքսանդրի վեպում (1538-1544), Ալեքսանդր Մակեդոնացու ավանդազրույցները շատ են սիրում մուսուլմանները, քրիստոնյաներ ու հայերը: Դոկ. Հելեն Էվանսը Մետրոպոլիտանի Բյուզանդական մշակույթի բաժինն է ղեկավարում:

«Ծովախեցգետինը չափազանց լավն է, այն արվեստի նմուշ է», -ասում է նա:

Ջիորջիո Վասարին՝ իտալացի ճարտարապետ, նկարիչ, պատմաբան, «Հայտնի նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների /1550/ կյանք» գրքի հեղինակն Արևմտյան մշակույթի արվեստի պատմության առաջին պատմաբանն է, որը «Ռենեսանս» եզրույթի հեղինակն է, անարդարացիորեն բյուզանդակ աբստրակցիան հռոմեականից ու հունականից հետո էր միայն դիտարկում:

Ցուցահանդեսը բացվել է Ամերիկայի հայկական եկեղեցու Արևելյան թեմի արքեպիսկոպոսի օրհնությամբ, այս առիթով սրահում հայկական պատարագի հնչյունները տարածվել էին Մետրոպոլիտանի բոլոր սրահներում:

140 նմուշ է ցուցադրված, այդ թվում` զարդեր, սրբապատկերներ, եկեղեցիների մոդելներ, նկարազարդումներ, նաև «Եմիփորոն»` 14 ոտնաչափ ծիսակարգային տեքստիլ` կարմիր ու ոսկեգույն մետաքս, որը զարդարում է միաձուլված խաչերը: Ցուցադրությունը  4-ից 17-րդ դարերի Հայաստանի տարբեր շրջանների պատմության արտացոլանքն է, այստեղ են Կիլիկիայից, Նոր Ջուղայից, Արարատյան դաշտավայրից մեզ հասած արժեքավոր ժառանգությունը:

Հայաստանը քրիստոներությունը պետական կրոն ընդունած առաջին պետությունն է` ք.ա 301 թվականին մուսուլմանական հարևաններով շրջապատված երկիրը քրիստոնեություն է ընդունում ու ամրապնդում է առևտրային կապերը Չինաստանի ու Արևմտյան Եվրոպայի հետ:

«Armenia!» խորագրում բացականչական նշանը Էվանսի գաղափարն է. այս կերպ նա ցանկացել է Հայաստանի մշակութային ժառանգության հանդեպ իր հիացմունքն ու միաժամանակ զարմանքն արտահայտել, ցույց տալ, թե որքան մեծ ու որքան քիչ ուսումնասիրված է այն: Հայաստանը Էվանսի դիսերտացիայի թեման է եղել: Ավելի քան 40 տարի առաջ դոկտորն ուսումնասիրել է Կիլիկյան Հայաստանի մատենագրությունները: Նա նաև ղեկավարել է Մետրոպոլիտանի «Բյուզանդական փառք», «Իշխանությունն ու կրոնը Բյուզանդիայում», «Բյուզանդիան ու իսլամը» ցուցադրությունները:

Մետրոպոլիտանի ցուցադրության կենտրոնում խաչաձև կոնստրուկցիայի վրա պատկերված է Սևանի վանքը (9-րդ դար)` մառախլապատ լճի ֆոնին ու հայկական ծիսակարգային երաժշտության ուղեկցությամբ: Մինչև 405թվականը հայերը միայն խոսակցական լեզու ունեին, հետագայում այբուբենը ստեղծելուց հետո թարգմանվեցին Աստվածաշունչն ու պատարագները, որոնք ամրապնդեցին քրիստոնեությունը Հայաստանում: Եկեղեցին Հայասստանի պատմության մեջ ազգապահպան դերակատարություն է ունեցել, դրանով է բացատրվում կորնական առարկաների գերիշխումը հայկական մշակույթի մեջ: Ցուցադրության բոլոր բաժիններում կարելի է տեսնել զարդանախշ ու փորագրված խաչեր: Էվանսն ուղևորվել է Հայաստանի Լոռի մարզ` ցուցադրության համար Լոռվա Բերդի բազալտե փորագրած խաչքարը /12-րդ դար/ բերելու համար: Մեթում ցուցադրված է երեք խաչքար: Այստեղ է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի /5-6րդ դար/ մանրակերտը, որն ասես քարե հրթիռ լինի` դեպի երկինք ուղղված սրածայր նետով:

Էվանսի խոսքով՝ վաղ քրիստոնեական աշխարհը եկեղեցիների մոդելների կերտման հարուստ պատմություն ունի: Ցուցադրությունը ներկայացնում է դրանցից մի քանիսը: Էվանսը պատմում է նաև փոքր եկեղեցիների պատմության մասին, դրանցից մեկը դիմակայել է 13-րդ դարի մոնղոլական արշավներին: Հայերը 6 շաբաթ դիմադրել են, սա ըստ Էվանսի, հավասարազոր է 12 տարվա դիմակայության, հաշվի առնելով մոնղոլների վայրագություններն ու հարձուկմների հզորությունը: Մոնղոլներն այնքան տպավորված էին, որ աննախադեպ որոշում էին կայացրել՝ չսպանել այնքան մարդ, որքան կտեղավորվի եկեղեցում ու հարակից փոքրիկ բակում: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ եկեղեցի ավելի ու ավելի շատ մարդ էր մտնում ու դուրս չէր գալիս: Մոնղոլներն ապշած էին, քանի որ եկեղեցին գաղտնի սենյակներ կամ ելքեր չուներ: Հետո նրանք տեսնում են, որ քահանան եկեղեցի մտնող հավատացյալներին վերածում է աղավնիների, որոնք եկեղեցուց դուրս են թռչում: Թռչունները հայկական պատկերազարդումներում ամենուր են, դրանք հարություն առած հոգիների խորհրդանիշ են: «Հայերը հավատում են, որ թռչունները մահացածների հոգիները երկինք են բարձրացնում»:

armenia-tabula-detail117-րդ դարի վերջին հայկական համայնքներն իրենց նշանակալի հետքն են թողնում ամբողջ աշխարհում`Լոնդոնից մինչև Մյանմար, Ամստերդամից` Մադրաս: Ներկայացված քարտեզի վրա միայն հայկական ներկայցության վայրերը չեն նշված, այստեղ երևում է հայկական ազդեցությունն ու հսկողությունն առևտրի ցանցի, մշակութի ու կրոնի վրա:

Սիրիական Հալեպի Քառասուն նահատակներից «Վերջին դատաստանը» (1703–1708) ներառված է նաև ցուցադրության կատալոգում,  ցուցյ է տալիս դտորգետնյա ջրամբարը, որը գեոլոգիական դիագրամի սյուռռեալիստական պատկերում է:

Հայերը բնակություն հաստատեցին աշխարհի ամենատարբեր անկյունում, հայկական արդի սփյուռքը ձևավորվել է 1915թ.-ի զանգվածային տեղահանությունների ու ցեղասպանության արդյունքում: Լեգենդար Կոմիտաս վարդապետի հայկական ծիսական երգեցողությունը կարծես նոր հողի վրա հաստատված ոչ նյութական Հայաստանի, հավատքի ու հիշողության մասին է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment