Հայաստան. Արշավորդը գագաթ առ գագաթ ուսումնասիրում է իր հոր հայրենիքը

Հայաստան. Արշավորդը գագաթ առ գագաթ ուսումնասիրում է իր հոր հայրենիքը

Հոդվածի առանցքում

  • Ուղևորության հիմնական նպատակը Արագած լեռն էր՝ երկրի ամենաբարձր գագաթը:

Ուշադրությանն արժանի

Իմ որդի Մարկը և ես մի քանի ժամ բարձրանում էինք խորը ձյան միջով:  Հասնելով գագաթին՝ հասկացանք, որ ձյան կուրացուցիչ ճերմակության պատճառով 7-8 մետր հեռավորությունից ավելին անհնար է ինչ-որ բան տեսնել:

Մեր առջև հրաբխային հարակից ժայռեր էին ու խորը խառնարանը: Մենք հույս ունեինք հաղթահարել այդ ժայռերը, սակայն, երբ կանգնած ես Հայկական Կովկասյան լեռների ամենաբարձր գագաթներից մեկի վրա, ուրախ ես, որ կարողացել ես այդքան բարձրանալ:

Անցած դարում որևէ մեկի մտքով չէր անցնի Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը համարել արշավի երկիր:

Սակայն անկախացումից տասնամյակներ անց, երբ ամրապնդվեց փոքր ազգի ժողովրդավար լինելու հեղինակությունը, նշանակալի դարձավ նաև հետաքրքիր ու հատկապես՝ անվտանգ զբոսավայր լինելու փաստը: Մի քանի օրվա ընթացքում մենք այստեղ հանդիպեցինք արշավախմբեր Ֆրանսիայից, Անգլիայից, Կանադայից, Բելգիայից և Ավստրալիայից:

Սմիթսոնյան ամսագիրն այս տարի Հայաստանը դասել էր որպես  համաշխարհային մակարդակի ապագա զբոսավայրերից մեկը:

Երկիրը զրկված է նյութական հարստությունից, սակայն փոխարենն ունի  մարդկային անսահման ջերմություն: Այստեղ ապրող մարդկանց արմատները հազարամյակների պատմություն ունեն: Մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է մ.թ.ա 782 թվականին՝ Հռոմից տասնամյակներ առաջ: Արշավների ընթացքում կարող եք այցելել հնագույն տաճարներ և աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներ:

Սակայն արշավներով զբաղվողները Հայաստանի լեռներում հաճախ կարող են հանդիպել անակնկալների կամ մարտահրավերների:

Ճանապարհը գտնել հեշտ չէ, եղանակն անկանխատեսելի է, բուսական աշխարհը՝ օտար: Դուք հաճախ ստիպված կլինեք վարձակալած մեքենայով երկար ճանապարհ անցնել՝ հիմնական մայրուղի դուրս գալու համար: Եթե ​​ գտնեք տեղագրական քարտեզ, ապա այն հավանաբար գրված կլինի հայերենով: Չզարմանք, եթե ձեր վարորդական իրավունքը չգործի Հայաստանում:

Հունիսի սկզբին Երևանում գտնվելիս՝ ես ու Մարկը մեքենա վարձակալեցինք: Գործակալը մեզ զգուշացրեց, որ իմ Կալիֆոռնիայի վարորդական իրավունքն այստեղ օրինական չէ: Նա խորհուրդ տվեց ճանապարհային ոստիկաններին հանդիպելիս՝ վկայականը ցույց տալու փոխարեն գումար առաջարկել: Որքա՞ն՝ հարցրեցի: Ասաց՝ մոտ 10 ԱՄՆ դոլարը բավարար է: Նման խորհուրդ երբևէ չես լսի ԱՄՆ-ում ավտոմեքենա վարձակալելիս: Բարեբախտաբար, ճանապարհին ոստիկանների չհանդիպեցինք և նրանց գուրմար առաջարկելու անհրաժեշտություն էլ չառաջացավ:

Հայաստան հասնելու համար պահանջվում է երկար թռիչք, բայց հասնողները պարգևատրվում են. սա այն երկիրն է, որտեղ հասնելու համար արժե երկար ճանապարհ կտրել:

Հայրս հաճախ էր հիշում 20-րդ դարի սկզբին Կովկասյան լեռներում իր գտնվելու տարիները: Ես մեծացել եմ Դեթրոյթում, երկար ժամանակ առիթ էի փնտրում Հայաստան այցելելու համար:  Մարկը նոր էր ավարտել համալսարանը և ազատ ժամանակ ուներ, ուստի որոշեց միանալ ինձ: Նա մեկ շաբաթ հանգստացավ Ինդոնեզիայում, ապա ուղևորվեց դեպի արևմուտք, իսկ ես մեկնեցի դեպի արևելք:

Մեկ օր Երևանում անցկացնելուց հետո մենք սկսեցինք ծրագրել 3 կամ 4 օրյա  արշավ: Դիլիջանի ազգային պարկ տարող ճանապարհին կանգ առանք Սևանավանքում. Սևանա թերակղզում գտնվում են 1100-ամյա երկու քարե եկեղեցիներ, որոնք նայում են լճին:

Մենք երկու արշավ կազմակերպեցինք դեպի Դիլիջանի ազգային պարկ, մեկը՝ դեպի Գոշ լիճ, որտեղ հանդիպեցինք կանադացի զբոսաշրջիկի, որը, եթե չեմ սխալվում՝ կորել էր: Նա միացավ մեզ, և մենք միասին եկանք Դիլիջան քաղաք:

Մի քանի օր անց Դիլիջանից դուրս գտնվող այգու շտաբում հանդիպեցի ազգային պարկի տեսուչ Արմեն Աբրահամյանին: Այգին ունի 124 մղոն (199 կմ) արահետ, որի մի հատվածը դժվարհաղթահարելի է և կարելի է անցնել միայն բարձր ավտեմեքենաներով: Վրաստանից Հայաստան ձգվող հիմնական ճանապարհը, որն ունի 1864 մղոն (2999 կմ) երկարություն, կապում է ներկա և ապագա ազգային պարկերը:

Երկրորդ արշավը մեզ բերեց անտառի խորքում գտնվող Ջուխտակ վանքի (11-րդ դար) ավերակների մոտ: Ես պատկերացրեցի, թե ինչպես 1000 տարի առաջ աշխարհից մեկուսանալ ցանկացողները գալիս էին այստեղ:

Մեր ուղևորության հիմնական նպատակն էր Արագած լեռը՝ երկրի ամենաբարձր գագաթը, որը գտնվում է Երևանից մեկ ժամ հեռավորության վրա:

Համացանցում գտել էի Արագածի թվային քարտեզը, որը «Լոս Անջելես Թայմզ» թերթի գրաֆիկական նկարիչը տպել էր մեզ համար: Ես համոզված չէի, որ կգտնեմ ճիշտ ճանապարհ, սակայն ժամանակ չունեինք պարզելու դա: Սակայն շատ շուտով հասկացա՝ ուղեկցող է պետք: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ տպագրված Հայաստանի արշավային գրքույկը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ուղեկցողներ վարձակալել: Միակ խնդիրը լավ ուղեկցող գտնելն էր:

Ես խոսեցի հայաստանյան տուրիստական գործակալների, հայ լրագրողների և USAID պաշտոնյաների հետ: Օնլայն գտա ուղեկցորդներին և փորձեցի էլեկտրոնային նամակի միջոցով կապ հաստատել: Խոսեցի հայկական արշավախմբերի այն մարդկանց հետ, որոնց հանդիպել էի Կալիֆոռնիայում:

Ամեն ինչ պարզ դարձավ, երբ ես հանդիպեցի արշավորդ Հովիկ Միզրաքյանին հետ: Նա մասնագիտությամբ ոսկերիչ էր և կապ ուներ FindArmenia.com-ի հետ: Մարկը և ես գիշերն անցկացրեցինք Կարին լեռան մոտ: Այստեղ չկային կրակի համար նախատեսված տեղեր, խնջույքների սեղաններ կամ այլ հարմարություններ, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջիկներին: Միզրաքյանի հետ պետք է հանդիպեինք  հաջորդ առավոտ:

Մենք հանդիպեցինք բելգիացների արվախմբին, որի ղեկավարը արշավորդ Նվեր Ավետիսյանը: Նա վարում էր միակ Dodge Caravan ավտոմեքենան, որը մեր արշավի ընթացքում աչքներովս էր ընկել: («Ինձ դուր են գալիս ամերիկյան ավտոմեքենաները», – անկեղծացավ նա): Նա մեզ հրավիրեց իր վրան թեյ և սուրճ խմելու: Մենք երկար ժամանակ զրուցում էինք Հայաստանի ժողովրդավարության ապագայի մասին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment