Հայաստանում Փաշինյանի խաղաղ հեղափոխությունից դեպի կիրակի խորհրդարանական ընտրություններ

Հայաստանում Փաշինյանի խաղաղ հեղափոխությունից դեպի կիրակի խորհրդարանական ընտրություններ

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս տարի իշխանության եկավ խաղաղ հեղափոխությամբ, ակնկալում է կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններում ամրապնդել իր դիրքերը, թուլացնելով նախկին իշխող կուսակցությանը:

Ուշադրությանն արժանի

Փաշինյանը, որը մայիսին վարչապետ ընտրվեց նախկին խորհրդային հանրապետությունում կոռուպցիայի և հովանավորչության դեմ բողոքի զանգվածային ակցիաներից հետո, հոկտեմբերին հրաժարական տվեց, որպեսզի խորհրդարանը լուծարվի և արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Փաշինյանը, որը թերթի նախկին խմբագիր էր, որոշ ժամանակ բանտում է անցկացրել 2008-ին խռովություններ հրահրելու մեղադրանքով: Մայիսին նրա իշխանության գալն ազդարարեց պառակտումը 1990-ական թվականներից  Հայաստանը ղեկավարող կադրային առաջնորդների հետ:

Սակայն նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը դեռևս գերիշխում է 2017 թ-ին ընտրված խորհրդարանում և Փաշինյանը հստակեցրեց նոր օրենսդիր մարմին ստեղծելու անհրաժեշտությունը, քանի որ այն ավելի լավ կարտացոլի երկրի նոր քաղաքական իրողությունները:

Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և երկու դաշինք, իսկ հարցումները ցույց են տվել, որ «Իմ քայլը» դաշինքը, որը ներառում է Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հեշտությամբ կստանա տեղերի մեծամասնությունը:

Իշխանության գալով Փաշինյանը խոստացել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչ մի մեծ տեղաշարժ չի լինի, չեն խախտվի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հայաստանում ռուսական ռազմակայան է տեղակայված և հանրապետությունը համարվում է Ռուսաստանի գլխավորած ռազմական և տնտեսական դաշինքների անդամ:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ կպահպանի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ առկա քաղաքականությունը:

Ադրբեջանի լեռնային շրջանը՝ Լեռնային Ղարաբաղը ղեկավարում են էթնիկ հայերը, ովքեր Բաքվից անկախություն են հռչակել 1991 թ.-ին Խորհրդային Միության փլուզումից հետո ծագած հակամարտության ժամանակ:

Չնայած 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությանը, Ադրբեջանն ու Հայաստանը դարձյալ միմյանց մեղադրում են Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանա-հայկական սահմանի վրա հարձակումներ իրականացնելու համար:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment