Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չեղյալ է հայտարարվել սպառնալիքների պատճառով

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չեղյալ է հայտարարվել սպառնալիքների պատճառով

Հոդվածի առանցքում

  • Քաղաքական ընդդիմությունը կոնֆերանսն օգտագործել է որպես քաղաքական զենք Փաշինյանի դեմ, իսկ կազմակերպիչներին սարսափեցրել էր ոստիկանության անտարբերությունն այն դեպքում, երբ նրանց ուղակի սպառնում էին:

Ուշադրությանն արժանի

Հայաստանում քրիստոնեական ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչները չեղարկել են միջոցառումը, երբ այն քաղաքականացվեց հաջորդ ամսվա ընտրություններից առաջ:

Նոյեմբերի 6-ին «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, որն օգնում էր կազմակերպել համաժողովը, տեղեկացրեց «մշտական ​​սպառնալիքների» եւ «կազմակերպված ահաբեկման» մասին: Նրանք նաեւ ասել են, որ ՀՀ ոստիկանությունը չի ցուցաբերել «բավարար պատրաստվածություն »՝ նրանց պաշտպանելու համար:

«Ես չեմ կարծում, որ ֆորումը տեղի կունենա Հայաստանում՝ հաշվի առնելով ռիսկերը եւ անվտանգության նկատառումները», – լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: «Մենք խորհուրդ տվեցինք, որ համաժողովը չանցկացվի Հայաստանում»:

Փաշինյանի կառավարությունը «չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները», գրում է Twitter- ի հայ հայտնի ակտիվիստ Միկա Արտյանը: «Հիմնականում նրանք չկարողացան կատարել իրենց պարտականությունները, երբ խոսքը վերաբերում էր ԼԳԲՏ քաղաքացիների իրավունքներին: Անընդունելի է»:

Համաժողովը պետք է տեղի ունենար օգոստոսին, եւ կազմակերպիչները հայտարարել են, որ միջոցառումը ծրագրած էր շատ վաղուց նախքան գարնանային իշխանափոխությունը, որը իշխանության բերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նախկինում տարածաշրջանում տասներեք նմանատիպ միջոցառումներ անցկացրած կազմակերպիչներն ասել են, որ չէին ակնկալում մեծ խնդիրներ: Միջոցառման թեման ընտրվեց Ավետարանից հատվածը: «Մեր ֆորումի ոգին սերն է դեպի Քրիստոսը, որը չունի սահմաններ, լինի երկիր, դավանանք, սեռ կամ այլ բան», – ասվում է հայտարարության մեջ:

Սակայն հաջորդ ամիսների ընթացքում միջոցառումը դարձավ ծավալուն քննարկումների առարկա Հայաստանի շուրջ եւ, ի վերջո, նույնիսկ խորհրդարանում: Այն դատապարտել է հայոց եկեղեցին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի ավանդական ընտանիքի ճակատագրի մասին:

Բռնության կիրառման հավանականությունը, այնուամենայնիվ, ստիպեց կազմակերպիչներին չեղարկել միջոցառումը: EurasiaNet.org- ի կողմից ստացված տեղեկության համաձայն, երեւանաբնակ ԼԳԲՏ ակտիվիստները, ովքեր օգնել են միջոցառման կազմակերպմանը, սպառնալիքներ են ստացել, իսկ օտար ավտոմեքենաներ հետևել են նրանց ավտոմեքենաներին: Ակտիվիստները պնդում են, որ իշխանություններին սպառնալիքների մասին հաղորդումից հետո ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել երաշխավորել միջոցառման անվտանգությունը: Բայց կազմակերպիչները նշեցին, որ եթե ոստիկանության աշխատակիցները հիմնականում օգտակար էին, սակայն մասնավոր զրույցներում առաջարկում էին  հետաձգել միջոցառումը «ընտրություններից հետո»՝ նշելով, որ չեն կարող ապահովել ակտիվիստներին պաշտպանությունը:

Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Փաշինյանն ունի շատ բարձր վարկանիշ, ուստի նրա դաշնակիցներն ակնկալում են հեշտ հաղթանակ, որը կամրապնդի գարնանը սկսված քաղաքական անցումը: Ի պատասխան, նախկին իշխանությունների հետ կապված ուժերը օգտագործեցին ԼԳԲՏի հարցը ընդդեմ նոր իշխանությունների: «Դժվար է չնկատել, որ որոշ պաշտոնյաներ օգտագործում են Հայաստանում տարածված հոմոֆոբիան, հասարակությանը ընդդեմ Փաշինյանի մոբիլիզացնելու համար », – գրել է Human Rights Watch- ի ներկայացուցիչ Անահիտ Չիլինգարյանը:

Դեկտեմբերյան քվեարկությունից առաջ զգացվում է, որ Փաշինյանը խոսուսափում է կոշտ դիրքորոշումից: Խորհրդարանում, պատասխանելով այս խնդրի շուրջ հարցերին, նա խուսափեց ուղիղ պատասխան տալուց: «Ինձ եւ մեր կառավարության համար որքան քիչ այս հարցը շոշափվի, այնքան լավ: Դա գլխացավանք է», – ասաց Փաշինյանը:

Այնուամենայնիվ, Փաշինյանի խուսափողական պատասխանը չհանգստացրեց քննադատներին: Ռուսական պետական ​​լրատվական ծառայության Sputnik լրատվականի սյունակը կոչ է արել կառավարությանը «հրաժարվել» զբաղվել այն երևրույթով, որը, ինչպես հոդվածն է նշում, «քրիստոնեական կրոնը համարում է ամենավատ մեղքերից մեկը»: Լրատվականը սատարում է Հայաստանի նախկին իշխող Հանրապետական ​​կուսակցության կողմից ներկայացված օրինագիծը, որը արգելում է «միասեռական քարոզչությունը»: Նոյեմբերի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն՝ հայոց եկեղեցու ղեկավարը, ևս դատապարտել է կոնֆերանսի անցկացման մտադրությունը ` նույնասեռական հարաբերությունները անվանելով « մեղք »:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment