Հայաստանն ու Ադրբեջանն ուսումնասիրում են «խաղաղության» պարամետրերը

Հայաստանն ու Ադրբեջանն ուսումնասիրում են «խաղաղության» պարամետրերը

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին վեց ամսում հանդիպել են 3 անգամ: Վերջինը Դավոսում էր` Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Բոլոր հանդիպումները բնորոշվեցին ոչ պաշտոնական: Բայց այս քննարկումները և ԱԳ նախարարների 4 հանդիպումներն արդեն ունեն արդյունք` հստակ համաձայնություն, որը նվազեցրել է շփման գծում բռնությունները, ինչպես նաև վերջին տարիների համեմատ դրականորեն փոխվել է հռետորիկան:  Հանդիպումների բովանդակությանը ծանոթ դիվանագետների խոսքով, երկու առաւնորդներն արդեն սկսել են քննարկել հիմնարար խնդիրներ, որոնք պետք է լինեն ԼՂ շուրջ որևէ խաղաղ համաձայնության կենտրոնում:

Ուշադրությանն արժանի

 

Լճացման երկարատև փուլից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարծես թե վերսկսվում են: Այս երկրները փորձում են կարգավորել տասնամյակներ ձգվող հակամարտությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին վեց ամսում հանդիպել են 3 անգամ: Վերջինը Դավոսում էր` Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Բոլոր հանդիպումները բնորոշվեցին ոչ պաշտոնական: Բայց այս քննարկումները և ԱԳ նախարարների 4 հանդիպումներն արդեն ունեն արդյունք` հստակ համաձայնություն, որը նվազեցրել է շփման գծում բռնությունները, ինչպես նաև վերջին տարիների համեմատ դրականորեն փոխվել է հռետորիկան:

Հանդիպումների բովանդակությանը ծանոթ դիվանագետների խոսքով, երկու առաւնորդներն արդեն սկսել են քննարկել հիմնարար խնդիրներ, որոնք պետք է լինեն ԼՂ շուրջ որևէ խաղաղ համաձայնության կենտրոնում:

Թեև իրական խաղաղությունը դեռ հեռու է, վերջին զարգացումները խոստումնալից են հակամարտության կարգավորման կողմնակիցների համար:

Մի քանի տարի շարունակ դիվանագիտական երկխոսությունը լճացած էր, բայց 2018-ին Փաշինյանն իշխանության եկավ` իշխանությունից հեռացնելով ԼՂ և դրա անվտանգային կառույցների հետ սերտ կապեր ունեցող նախկին ռեժիմին: Սա բանակցությունները տեղից շարժելու հեռանկար առաջացրեց:

Ալիևի հետ վերջին հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին իր մոտեցումը էապես տարբերվում էնախորդ կառավարություններից: «Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է այնպիսի քաղաքականություն, ինչպիսին ոչ ոք նախկինում չի վարել: Նախորդ քաղաքականության հետ զուգահեռներ անցկացնելը և նմանություններ գտնելու փորձերը մոլորություն են», – հունվարի 30-ին տեղական մեդիային ասաց նա:

Սակայն կառավարությունը գոնե առայժմ պետք է հավատարիմ մնա այն շրջանակին, որի շուրջ կողմերն աշխատում են 2000-ականներից, որոնք հայտնի են մադրիդյան սկզբունքներ կամ հիմնարար սկզբունքներ անունով: Դրանք նախտեսում են որպես անվտանգության բուֆերային գոտի, վերադարձնել ԼՂ շուրջ եղած գրավյալ տարածքները, որոնք վերահսկում են  հայկական ուժերը, տեղանահվածների վերադարձի իրավունք, ԼՂ  բնակչության անվտանգության երաշխիքներ և ԼՂ կարգավիճակի վերջնական հաստատում:

«Ակնհայտորեն, քանի որ հայկական կողմը հարցին բոլորովին այլ կողմից է մոտենում, հիմա հետազոտական փուլ է, փորձում են հասկանալ ինչ քննարկումներ են ընթանում, հայկական կողմի նոր խաղացողներին: Բայց ոչ ոք չի հերքում մինչև այժմ քննարկումների հիմքում եղած սկզբունքները: Հիմնական սկզբունքները դեռ սեղանին են, քանի որ ոչ ոք չի հրաժարվել դրանցից: Ակնհայտորեն, ասելով, որ դրանք սեղանին են, կամ որ դրանք բանակցությունների հիմքում են, բոլորովին չի նշանակում, որ կողմերը համաձայնության են եկել», – Eurasianet-ին ասում է Արևմուտքը ներկայացնող դիվանագետ, որի անունը չի հրապարակվում:

Երկու երկրների բնակիչների շրջանում էլ որևէ փոխզիջում անընդունելի է: Հայերի շրջանում, մասնավորապես, բանակցությունների վերականգնումը ԼՂ շրջակա տարածքներն Ադրբեջանին հանձնելու մտահոգություն է առաջացրել: Հայ-ամերիկյան ամենազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից ANCA-ն արշավ է սկսել մադրիդյան սկզբունքների դեմ, քննադատելով դրանք, քանի որ համարում է, որ դրանով սահմանվում է հող թղթի դիմաց տարբերակը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը համաձայն չէ այս քննադատությանը:

Արևմտյան դիվանագետներն ասում են, որ մադրիդյան սկզբուքնների քննադատները հաճախ մի կետ բաց են թողնում. «Հենց սկսում ենք խոսել հիմնարար սկզբունքների մասին, նրանք ասում են` «դա նշանակում է…» և շարունակում են այնպիսի տարբերակով, որը չափազանց տարբեր է այն բովանդակությունից, որը դիվանագետներն են պատրաստվում  ներկայացնել:

Փաշինյանն ասաց, որ իր համար անընդունելի է հող խաղաղության դիմաց տաբերակը` հնարավորություն տալով Ադրբեջանին մեղադրել նրան բանակցությունների ոգուն վնասելու փորձի մեջ: ԼՂ շուրջ եղած տարածքների «դեօկուպացիան խաղաղ գործընթացի համար անկյունաքարային է», ասում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: «Հարց է առաջանում` Փաշինյանի դիրքորոշումը մենք պետք է ընկալենք որպես բանակցությունների մերժում», – ասաց նա:

Փաշինյանն ավելի ուշ հստակեցրեց իր հայտարարություն, ասելով` նկատի ուներ, որ Հայաստանը չպետք է լինի զիջումների գնացող միակ կողմը. «Ինչու ոչ ոք Ադրբեջանին չի հարցնում` պատրաստ են նրանք զիջումների: Դրա համար ես հրապարակայնորեն  մի քանի  անգամ նշել եմ` քաի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այս հարցին, մենք ևս չենք պատասխանի»:

«Նյուանսները կարևոր են: Եթե դու ասում ես` չեմ ընդունում տարածք խաղաղության դիմաց տարբերակը, հիմնարար սկզբունքները չեն առաջարկում տարածք` առանց ոչնչի: Եվ եթե դու խաղաղությունը սահմանում ես որպես ռազմական գործողությունների բացակայություն, լավ, սցենարը, որով դու թողնում ես տարածքները և ստանում չհարձակվելու խոստում, լուծում չէ: Այստեղ անհրաժեշտ է, որ կարգավիճակի և անտանգության պես մի բան ճանաչվի: Եվ այստեղ նորից ամեն ինչ զգայուն է դառնում` տարածք խաղաղության դիմաց տարբերակը նույնը չէ, ինչ տարածք փոխանակելն ավելի լայն համաձայնագրի հետ, որում հաշվի են առնված կարգավիճակի և անվտանգության խնդիրները», – ասում է Արևմուտքից դիվանագետը:

Իր դիրքորոշման մասով Ադրբեջանն ավելի փակ է եղել և բանակցությունները քիչ է մեկնաբանել` միայն պատասխանելով հայկական կողմի պաշտոնյաների հայտարարություններին:

Ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ քննադատում են Փաշինյանի հրապարակային կարևոր պահանջներից մեկը: Ըստ Հայաստանի վարչապետի, բանակցությունների երկկողմ ձևաչափին պետք է միանան նաև ԼՂ դե ֆակտո կառավարության պաշտոնյաները: Ադրբեջանը վերջերս վերակենդանացրել է Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների իր համայնքը և փորձում է հակադրել նրանց Ղարաբաղի հայերին: Արտաքին քաղաքականության հարցերով Ալիևի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին քննադատել է «հայ համայնքին արտոնյալ իրավունքներ տրամադրելու համար, երբ ադրբեջանցիների էթնիկ զտումներ են եղել»:

Ամեն դեպքում Հայաստանը կարծես թե հետ քայլ է անում այդ պահանջի գործնական կիրառումից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի հարցով արդեն մի քանի քննարկումների է մասնակցել առանց ԼՂ առաջնորդների պաշտոնական մասնակցության: Բայց Հայաստանի պաշտոնյաներն ասում են, որ կշարունակեն պնդել Ղարաբաղի մասնակցության սկզբունքի հարցում: «Եթե դա տեղի չունենա հիմա, դա չի նշանակում, որ մենք մոռանում ենք այդ  մասին», – ասում է ԱԳ նախարար Մնացականյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment