Հայաստանն ուղարկում է ռազմական ականազերծողների և բուժաշխատողների՝ աջակցելու ռուսական առաքելությանը Սիրիայում

Հայաստանն ուղարկում է ռազմական ականազերծողների և բուժաշխատողների՝ աջակցելու ռուսական առաքելությանը Սիրիայում

Հոդվածի առանցքում

  • Հայաստանը 83 զինվորական է ուղարկել Սիրիա՝ որպես Ռուսաստանի իրականացրած ականազերծման ու մարդասիրական առաքելության մի մաս: Տարիներ շարունակ Ռուսաստանը խնդրում էր իր ռազմական դաշնակիցներին օգնել Սիրիայում, սակայն մինչ օրս ոչ ոք չի ընդունել առաջարկը: Հայկական կողմն ընդունել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ու նրա արևմտամետ դաշնակիցների թիմի իշխանության գալուց հետո խաթարվեցին Երևանի և Մոսկվայի միջև կապերը:

Ուշադրությանն արժանի

 

Տեղակայման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՀԱՊԿ-ում հետխորհրդային դաշնակիցների շրջանում Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ:

Հայաստանը 83 զինվորական է ուղարկել Սիրիա՝ որպես Ռուսաստանի իրականացրած ականազերծման ու մարդասիրական առաքելության մի մաս:

Տարիներ շարունակ Ռուսաստանը խնդրում էր իր ռազմական դաշնակիցներին օգնել Սիրիայում, սակայն մինչ օրս ոչ ոք չի ընդունել առաջարկը: Հայկական կողմն ընդունել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ու նրա արևմտամետ դաշնակիցների թիմի իշխանության գալուց հետո խաթարվեցին Երևանի և Մոսկվայի միջև կապերը:

Սակայն տեղակայումը կարծես թե Կրեմլի օգտին է, առայժմ այդպես է թվում: «Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Սիրիայի մարդասիրական օգնությանն աջակցելու համար», – Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ասել է իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանին: «Դուք առաջինն եք արձագանքել Սիրիայի ժողովրդին օգնություն ցույց տալու մեր կոչին»:

Հայկական կողմը ձգտում է ընդգծել տեղակայման ոչ մարտական բնույթը: «Հայ մասնագետները զբաղվելու են մարդասիրական գործունեությամբ` կապված ականազերծման, հակաականային կրթության, Հալեպում բժշկական օգնություն տրամադրելու հետ և իրականացվելու են ռազմական գործողությունների տարածքներից դուրս», – ասված է Հայաստանի Պաշտպանության նախարարության փետրվարի 8-ի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ զինվորները Սիրիա են տեղափոխվել Ռուսաստանից  ու այնտեղ մնալու ընթացքում գործելու են ռուսական նյութա-տեխնիկական աջակցությամբ:

«Ես երախտագիտություն եմ հայտնում այն օգնության համար, որ տրամադրել է Ռուսաստանը, հատկապես Պաշտպանության նախարարությունն ու անձամբ Դուք, Սիրիայում մեր մարդասիրական օգնությունը կազմակերպելու հարցում: Դուք մեծ ներդրում եք կատարել», – ասել է Տոնոյանը Շոյգուին Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանը Սիրիայում նախքան իր ռազմական ներգրավվածությունն էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր դաշնակիցներին հրահրում խաղաղապահներ ուղարկելու այդ երկիր: (ՀԱՊԿ-ն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը): Հայաստանը Սիրիա ականազերծներ ուղարկելու հնարավորությունը քննարկում է դեռևս 2017 թվականից:

Հասկանալի չէ, թե տեղակայման համար ինչու այդքան շատ ժամանակ պահանջվեց: Սակայն Հայաստանը Ռուսաստանի հետ, հատկապես ՀԱՊԿ-ի հարցով խնդիրներ ունի և տեղակայումն, անկասկած, որոշ չափով կմեղմացնի Մոսկվայի ճնշումը: Հայ գեներալ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր, սակայն անցյալ ամառ Փաշինյանի իշխանության գալուց հետո, նոր իշխանությունները Խաչատուրովին մեղադրեցին 2008 թ.-ին բողոքի ցույցերի բռնի դադարեցման հարցով սկսված լայնածավալ քննության առնչությամբ: (Խաչատուրովը այդ ժամանակ Երևանի ռազմական կայազորի ղեկավարն էր):

Նոյեմբերին Հայաստանը պաշտոնապես Խաչատուրովին հետ կանչեց գլխավոր քարտուղարի պաշտոնից, որի ժամկետը ավարտվում էր 2020 թվականին: Դա կազմակերպությունում հանգեցրեց առաջնորդության պայքարի, որը դեռ պետք է լուծվի: Երևանը հույս ունի նրան փոխարինել մեկ այլ հայ պաշտոնյայով, լրացնելու Խաչատուրովի ժամկետը, սակայն ՀԱՊԿ մյուս անդամները այլ ծրագրեր ունեն և, կարծես թե, միավորվել են մյուս թեկնածուի, Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի շուրջ:

Այնպես պատահեց, որ Սիրիայում տեղակայվելու մասին Հայաստանի հայտարարության նախօրեին Զասը Մինսկում լրագրողներին ասաց, որ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, աջակցել են իր թեկնածությանը: Նա ասել է, որ դեկտեմբերին հանդիպել է ՀԱՊԿ այլ անդամ երկրների նախագահների հետ, սակայն հայ պաշտոնյաները դեռևս չեն արձագանքել հանդիպման իր խնդրանքին:

«Մինչև այժմ գործընթացը [գլխավոր քարտուղարի անունը] տեղից չի շարժվում», – ասաց Զասը: «Ես առաջարկություն եմ ուղարկել հայերին և պատրաստ եմ հանդիպել հայկական կողմին հարմար ժամանակ, բայց առայժմ պատասխան չեմ ստացել»:

Որոշումը պետք է կայացվի կոնսենսուսով, սակայն Զասը ենթադրում է, որ նոր գլխավոր քարտուղար կարելի է նշանակել նաև առանց Հայաստանի:

«Սա լավագույն տարբերակը չէ: Որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսի միջոցով: Դա է նորմալ, անխափան աշխատանքի երաշխիքը: Հուսով ենք, որ մոտ ապագայում որոշում կկայացվի կոնսենսուսի հիման վրա », – ասել է նա:

Զազի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամների միջև կարևոր խորհրդատվությունների անցկացումը, ներկա փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն օգնում բոլոր վեց երկրների համաձայնության հիման վրա ընդունելի իրավական որոշում կայացնելուն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժիններ՝ ԱՊՀ, Հայաստան, Արևելք, ռազմական

 

Write a comment