Հայաստանն ուզում է ավելի ցածր գին վճարել ռուսական գազի համար

Հայաստանն ուզում է ավելի ցածր գին վճարել ռուսական գազի համար

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն ուզում է սպառողների համար նվազեցնել գազի գինը: Հարավային Կովկասում գտնվող երկրին գազ է մատակարարում ռուսական էներգագիգանտ «Գազպրոմ»-ը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 8-ին լրագրողներին ասել է, որ «գազի գնի նվազեցման ուղղությամբ բանակցություններ են ընթանում»` առանց այլ մանրամասներ ավելացնելու:

«Գազպրոմ»-ը գազը վաճառում է իր հայկական մասնաճյուղին` 1000 խ/մ-ը` 150 դոլարով: Հայկական մասնաճյուղը, որը Հայաստանում գազամատակարարման ցանցի սեփականատերն է, սպառողներին գազը վաճառում է 1000 խ/մ-ը` 284 դոլարով:

Սեպտեմբերին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է գազի գինը, և այն ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Երևանը ռուսական գազը ստանում է «ամենաէժան գնով, ավելի էժան «Գազպրոմ»-ն աշխարհում ոչ մի երկրի գազ չի վաճառում»:

2015-ին հարյուր հազարավոր հայեր զանգվածային բողոքի ակցիաներով դուրս էին եկել փողոցներ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ, երբ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի էներգահամակարգը կառավարող ռուսական ընկերությանն արտոնություն տվեց բարձրացնել էլէներգիայի գինը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment