Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել արտահերթ ընտրությունների համար
Հոդվածի առանցքում
- Նախկինում ընդդիմադիր առաջնորդը մայիսի 5-ին ստանձնել էր վարչապետի պաշտոնը խորհրդարանական քվեարկության արդյունքում կոռուպցիայի եւ անօրինականության դեմ զանգվածային բողոքի ակցիաներից հետո, սակայն գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել:
Ուշադրությանն արժանի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու համար:
Փաշինյանն ասել է, որ խորհրդարանի կազմը չի արտացոլում երկրի նոր քաղաքական իրողությունները:
«Այս հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ հակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և իշխանությունն ամբողջությամբ ժողովրդին վերադարձնելու միջոցով», – ասել է նա:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ երեք միլիոն բնակչություն ունեցող նախկին խորհրդային հանրապետությունում, եթե խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ և օրենսդիր մարմինը լուծարվի:
Փաշինյանի հետ կապ չունեցող կուսակցությունների հանրային վստահության ցուցանիշը շատ ցածր է, և դա վերաբերվում է ոչ միայն նախկին իշխող ՀՀԿ-ին, այլ նաև մյուսներին, ներառյալ՝ «Բարգավաճ Հայաստան»-ին և ՀՅԴ-ին:
Անցած ամիս «Իմ Քայլ» դաշինքը, որը ներառում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ ստացավ ձայների 81 տոկոսը:
Փաշինյանը, ում հեղինակությունը բարձր է, ասել է, որ նա կմնա որպես վարչապետի պաշտոնակատար մինչև նորընտիր խորհրդարանը կընտրի նոր վարչապետ: Այս ամսվա սկզբին նա ասել էր, որ ցանկանում է խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: