Հայաստանի չբացահայտված մշակույթը` Վիեննայի ժամանակակից արվեստի փառատոնում

Հայաստանի չբացահայտված մշակույթը` Վիեննայի ժամանակակից արվեստի փառատոնում

Վիեննայի ժամանակակից արվեստի փառատոնը կազմակերպվում է չորրորդ անգամ, բայց եվրոպական արվեստի խոստումնալից ցուցադրությունն ամրապնդում է իր մնայուն ուժը` պատրաստվելով առաջիկա տասը տարում չփոխել հասցեն` քաղաքի Marx Halle սրահ: Հարյուրավոր փառատոնների մեջ, որոնք մրցում են կոլեկցիոներների ուշադրությունը գրավելու համար, այս մեկն առանձնանում է արևելաեվրոպական պատկերասրահներին ցուցաբերվող յուրահատուկ մոտեցմամբ, պարծենում է Արևելյան Եվրոպան բոլոր փառատոններից ավելի և ծավալուն ներկայացնելով:

Փառատոնի այս տարվա նորույթը Հետազոտական բաժինն է, որում առանձին տաղավարներով ցուցադրություններ են մի քանի պատկերասրահներից: Այս հատվածը վերահսկում է կուրատոր, խորհրդատու Նադիմ Սամմամը: Այստեղ ներկայացված արվեստագետները կարծես թե մտահոգ են այս տարվա համաշխարհային իրադարձությունների խառնաշփոթով` միգրացիոն ճգնաժամի շուրջ Ֆիլիպ Ագուիրեի խորհրդածություններից մինչև Մեն Ֆլորինի ահաբեկված արձաններ: Վիեննայի Croy Nielsen ցուցասրահն իր Հետազոտական սթենդով առաջարկում է այս ամենի հակաթույնը։

Անկախությունը վերջերս վերականգնած Հայաստանը ներկայանում է հատուկ ցուցադրությամբ, որի կուրատորը Սոնա Ստեփանյանն է: Առաջին անգամ է, որ նախկին խորհրդային հանրապետության ժամանակակից արվեստը գովազդվում է արվեստի միջազգային փառատոնում: Փառատոնի այս տարվա հատուկ ծրագիրը «Կենդանի պատկեր»-ն է: Վիեննայի հարուստ երաժշտական ժառանգությունը ցույց տվող նախագիծը հարգանքի բարձր նոտա է, որով երաժիշտների կատարումները բերվում են կյանքի ընդլայնված իրականություն:

Marx Halle-ի բարձրադիր հարկի տակ տեղավորված փառատոնն ունի մի քանի ադամանդներ: Քրինզինգեր ցուցասրահից Բրիջիթ Քովանզի լուսային «Միացնել կետերը» (2018) աշխատանքը փառատոնի այցելուների հատուկ ուշադրության կենտրոնում է: Մարդիկ պարբերաբար կանգնում են, լուսանկարում ու լուսանկարվում Ինստագրամի համար: Իսկական հայտնություն է Andreas Binder ցուցասրահից Ջուլիո Ռոնդոյի ապակու վրա ակրիլից կտավների նոր շարքը:  

Վիեննայի փառատոնում ուշադրության է արժանի Լիսաբոնից երիտասարդ արվեստագետ Վալտեր Վենտուրան` պորտուգալական Kubik ցուցասրահից: Բարդ լուսանկարներն ու մուլտիմեդիա իլյուստրացիաները նրան արժանացրել են այս տարվա Q21 կրթաթոշակի. սա ստուդիական աշխատանքի հնարավորություն է Ավստրիայում: Փառատոնի մրցանակակիր մասնակիցներից են նաև Նանա Մանդլեն իր Bildrecht Solo Award-ով` Վիեննայի Lisa Kandlhofer ցուցասրահից և հայ լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը` Artproof դրամաշնորհով:

Միաժամանակ քաղաքի մեկ այլ անկյունում սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 13-ը կգործի տասնամյա The Gallery փառատոնը: Hubert Winter ցուցասրահում դիտարժան են Ֆրանչեսկո Գեննարիի փայտե աշխատանքները` «Դամբարաններ ճիճուների համար». սա շարք է` քանդակագործության և ճարտարապետության միքսով: Եվ սեպտեմբերի 27-ի գիշերը բաց կլինեն Վիեննայի MuseumsQuartier-ում տեղակայված մի քանի հաստատություներ` MQ Night-ի շրջանակներում:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment