Հայաստանի նոր ղեկավարությունը վերանայում է Պանամայի օֆշորային գործը

Հայաստանի նոր ղեկավարությունը վերանայում է Պանամայի օֆշորային գործը

Հոդվածի առանցքում

  • Խաղաղ հեղափոխությամբ իշխանության գալուց հետո Հայաստանի նոր կառավարությունը վերսկսել է Panama Papers-ի (Պանամական փաստաթերթեր) հետ կապված հայտնի քաղաքական գործչի քննությունը: Ըստ ICIJ- ի՝ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քննում է 42-ամյա Միհրան Պողոսյանին, նրա կապը երեք օֆշորային ընկերությունների հետ: Գեներալ-մայոր Պողոսյանը եղել է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը, 2008-ից մինչև 2016 թթ. վերահսկել է երկրի դատական ակտերի կատարումը: 2017-ին ընտրվել է խորհրդարան

Ուշադրությանն արժանի

Խաղաղ հեղափոխությամբ իշխանության գալուց հետո Հայաստանի նոր կառավարությունը վերսկսել է Panama Papers-ի (Պանամական փաստաթերթեր) հետ կապված հայտնի քաղաքական գործչի քննությունը:

Ըստ ICIJ- ի՝ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քննում է 42-ամյա Միհրան Պողոսյանին, նրա կապը երեք օֆշորային ընկերությունների հետ: Գեներալ-մայոր Պողոսյանը եղել է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը, 2008-ից մինչև 2016 թթ. վերահսկել է երկրի դատական ակտերի կատարումը: 2017-ին ընտրվել է խորհրդարան:

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ պետական պաշտոնյաներին արգելվում է բիզնես կառավարել արտերկրում: ՀՔԾ-ն նաև ուսումնասիրում է փողերի լվացման տարբերակը:

ՀՔԾ-ն Պողոսյանի գործով հետաքննություն սկսել է 2016 թ. ապրիլին ICIJ- ի մեդիա-գործընկեր «Հետքի» հրապարակած հոդվածից հետո: «Հետքը» հաղորդել էր, որ Պողոսյանը չի տեղեկացրել օֆշորային ընկերություններում իր բաժնետոմսերի մասին, ինչը պահանջվում է օրենքով:

Պողոսյանը հերքել է իր կապը Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ Sigtem Real Estates Inc.-ի, Hopkinten Trading Inc.- ի և Bangio Invest SA- ի հետ՝ չնայած Panama Papers-ի փաստաթղթերում նշված են նրա անունը, հասցեն և անձնագիրը:

Պողոսյանը քննիչներին ասել է, որ օգնել է ընկերոջը օֆշորային ընկերություններ ստեղծելու հարցում և նրա անունը սխալմամբ է հայտնվել փաստաթղթերում:

2017 թ.-ի հունվարին ՀՔԾ-ն գործը կարճեց, հիմք ընդունելով ապացույցների բացակայությունը: Թափանցիկության կողմնակիցները քննադատեցին այդ որոշումը, այն համարելով քաղաքականապես մոտիվացված:

Մեկ ամիս անց Պողոսյանը Հանրապետական կուսակցության կողմից ընտրվեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր:

ՀՔԾ-ն վերսկսեց հետաքննությունը 2018 թ.-ին Հանրապետական կուսակցության անկումից հետո, որի պատճառը մի քանի շաբաթ տևած ոչ բռնի բողոքի ակցիաներն էին, որոնք հայտնի են որպես «Թավշյա հեղափոխություն»: Հեղափոխությունից հետո ՀՔԾ-ի երկար տարիների ղեկավար Վահրամ Շահինյանը հրաժարական տվեց: Դեկտեմբերին Պողոսյանը չվերընտրվեց խորհրդարանում:

Panama Papers- ի փաստաթղթերի համաձայն, Պողոսյանը Պանամայի երեք ընկերությունների բաժնետեր էր: Mossack Fonseca իրավաբանական գրասենյակի տվյալներով՝ երեք ընկերությունները որոշում են ընդունել բանկային հաշիվներ բացել Ժնում (Շվեյցարիա):

Հետքը տեղեկացնում է, որ երկու ընկերությունները՝ Sigtem Real Estates Inc.- ը և Hopkingten Trading Inc.- ը, հայաստանյան բիզնես ունեն, որը կառավարության անունից գնահատել է մարզահամերգային պետական համալիրը: 2015 թվականին կառավարությունը դա մասնավոր ներդրողներին է վաճառել 26 մլն դոլարով: Քննադատները պնդում էին, որ համալիրն ավելի թանկ արժեր:

Պողոսյանն անհասանելի է մեկնաբանություն ստանալու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment