Հայաստանի նոր իշխանությունը քննարկում է ազգային օրհներգը փոխելու հարցը
Հոդվածի առանցքում
- Ալեն Սիմոնյանը Ազգային Ժողովի փոխխոսնակն է, հունվարի 25-ին առաջարկեց երկրի ներկայիս հիմնը փոխելու գաղափարը: Նա իր Ֆեյսբուքյան էջում հրապարակեց Խորհրդային Հայաստանի հիմնը, որի հեղինակը սիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Հրապարակումն ուղեկցվում էր հետևյալ գրությամբ,- «Սա հզոր հիմն է, որը համապատասպանում է բոլոր պահանջներին»:
Ուշադրությանն արժանի
Ազգային օրհներգը փոխելու շուրջ քննարկումները Հայաստանում նոր չեն, այդուհանդերձ շատերի համար զարմանալի է, արդյո՞ք խնդիրը նորընտիր խորհրդարանի համար առաջնային պետք է լինի:
Խորհրդային տարիների օրհներգը վերադարձնելու առաջարկը շատերի կողմից բացասաբար ընկալվեց, հայաստանցիներից շատերը զարմանում են՝ արդյո՞ք խնդիրը նորընտիր խորհրդարանի ամենաառաջնային հարցերի թվում պետք է լինի:
Ալեն Սիմոնյանը Ազգային Ժողովի փոխխոսնակն է, հունվարի 25-ին առաջարկեց երկրի ներկայիս հիմնը փոխելու գաղափարը: Նա իր Ֆեյսբուքյան էջում հրապարակեց Խորհրդային Հայաստանի հիմնը, որի հեղինակը սիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Հրապարակումն ուղեկցվում էր հետևյալ գրությամբ,- «Սա հզոր հիմն է, որը համապատասպանում է բոլոր պահանջներին»: Անվանի կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գևորգյանը հրապարակման տակ հետևյալ մեկնաբանությունն էր թողել,- «Հիասքանչ հիմն է, անհամբեր սպասում ենք այն վերականգնելու որոշմանը»:
Այնուհետև Սիմոնյանը Ֆեյսբուքյան հարցում անցկացրեց՝ հանրային տրամադրությունները պարզելու համար: Ավելի քան 6.500 մարդ քվեարկեց, որից երկու երրորդը հոգուտ հիմնի փոփոխության:
Գործող հիմնն առաջին անգամ ընդունվեց 1918թվականին Հայաստանի Հանրապետության կարճ ժամանակահատվածում: Այն փոխվեց Խորհրդային Միության ժամանակ: Արամ Խաչատրյանի հեղինակած հիմնն ընդունվեց 1944 թվականին և մնաց մինչև Խորհրդային Միության փլուզումը: Անկախացած Հայաստանի Հանրապետությունը վերականգնեց նախկին՝ 1918 թվականին ընդունված օրհներգը:
Գործող օրհներգը շատերի կողմից չընդունվեց, հիմնականում էսթետիկ հիմնավորումներով: Հայաստանի նոր խորհրդարանը կազմվել է ընդամենը երեք շաբաթ առաջ, որտեղ մեծամասնություն է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը: Սիմոնյանի առաջրկը լայն շրջանակներում քննարկման առարկա դարձավ՝ շատերի մոտ հարց առաջացնելով, թե որքանով է կարևոր հիմնի փոփոխության հարցը:
«Մենք հրատապ լուծում պահանջող այնքան խնդիրներ ունենք, որոնց մեջ հիմնի փոփոխության հարցի չի մտնում»,- ասում է էթնոգրաֆ Սվետլանա Պողոսյանը, -«Հրատապ խնդիր չէ, ավելի լուրջ մարտահրավերներ ունենք»:
Սիմոնյանը նույնիսկ Հայաստանի դրոշը փոխելու հարց բարձրացրեց, որն այժմ պարզ եռագույն է, առաջարկելով խաչ ավելացնել, ավելի ուշ, սակայն, պարզաբանեց, որ կատակում է: Բայց օնլայն հարթակում օգտատերերն արդեն հումորային արշավ էին սկսել, առաջարկելով նոր դրոշի վրա պատկերել Ալեն Սիմոնյանի կամ Հիսուսի դեմքը:
Քաղաքական հումորի ArmComedy հաղորդաշարն էլ հրապարակում արեց՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոխել մայրաքաղաքը: «Եկեք ազնիվ լինենք, Երևանը մեր սիրելի քաղաքներից մեկն է, բայց այն ասոցացվում է նախկին իշխանությունների հետ»:
Վերջին անգամ հիմնը փոխելու հարցը բարձրացվել է 2006 թվականին, այդուհանդերձ, այն չփոխվեց: «2006-2007 թվականներին իշխանությունները նույնպես ցանկանում էին փոխել հիմնը, մենք պայքարեցինք այն ժամանակ, պայքարելու ենք նաև հիմա», – ասում է Հայ Հեղափոխական Դաշմակցության անդամ Գեղամ Մանուկյանը: «Այսօր նա (Ալեն Սիմոնյանը) հանդգնում է խորհրդարանում ասել, որ անհրաժեշտ է փոխել հիմնը, որովեհետև այն իրեն չի հուզում: Նրանք փորձում են փոխել խորհրդանիշներն ու դրանք հարմարեցնել իրենց ճաշակին»:
Հիմնը փոխելու մասին օրինագիծ խորհրդարանի օրակարգում չկա: Բայց Սիմոնյանն ասել է, որ դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակ, օրինակ՝ հանրաքվե:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ