Հայաստանի նախկին նախագահը ձերբակալվել է ժողովրդավարական ցույցերը ճնշելու համար՝ դրանից տասնամյակ հետո

Հայաստանի նախկին նախագահը ձերբակալվել է ժողովրդավարական ցույցերը ճնշելու համար՝ դրանից տասնամյակ հետո

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է՝ 2008-ին ընտրությունները կեղծելու դեմ ցույցերը ճնշելու նպատակով զինված ուժերն ապօրինի օգտագործելու համար: Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ նախկին նախագահն անձեռնմխելիություն ունի իրավական հետապնդումներից՝ անկախ այն բանից, որ նա իբր հրամայել է զինված ուժերին ճնշել ցույցերը, որի հետևանքով 8 ցուցարար և երկու ոստիկան է զոհվել:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է՝ 2008-ին ընտրությունները կեղծելու դեմ ցույցերը ճնշելու նպատակով զինված ուժերն ապօրինի օգտագործելու համար:

Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Քոչարյանի փաստաբանները վիճում  են, որ նախկին նախագահն անձեռնմխելիություն ունի իրավական հետապնդումներից՝ անկախ այն բանից, որ նա իբր հրամայել է զինված ուժերին ճնշել ցույցերը, որի հետևանքով 8 ցուցարար և երկու ոստիկան է զոհվել:

Ապրիլին վարչապետ Սերժ Սարգսյանը, որը նախագահական մտավ 2008-ի վիճահարույց ընտրության արդյունքում, զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարական տվեց: Պրոռուսական առաջնորդի հակառակորդները պնդում էին, թե նա օրենքները վերափոխել է, որպեսզի մնա իշխանության:

Ուրբաթ դատարանը վերանայեց վճիռը և որոշեց մինչև դատավարություն կալանավորել Քոչարյանին: Նախկին նախագահը պարբերաբար հայտարարել էր, որ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն օգնել է հետընտրական ցույցեր կազմակերպել 2008-ին, հիմա՝ 10 տարի անց, քաղաքական «վենդետա» է իրականացնում իր նկատմամբ: 2008-ի փետրվար-մարտ ամիսներին անկարգությունները կասկածի տակ դրեցին ընտրության արդյունքները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև մրցակցության համատեքստում:

Քոչարյանը հայտարարություն տարածեց, որտեղ նկատեց, թե Փաշինյանը երկու տարի բանտում է անցկացրել՝ որպես «անկարգությունների հիմնական կազմակերպիչ», և որը հիմա մտադիր է «մաքրել իրեն արյունից»: Օգոստոսին Փաշինյանն ազդարարեց Քոչարյանի դեմ քերական գործի մասին՝ հայտարարելով, որ «բոլոր մարդասպանները բանտ կգնան»:

Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ուրբաթ լրագրողներին ասաց, որ մտադիր են կալանավորման որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Ես վճռական եմ շարունակել իմ քաղաքական պայքարը բանտում: Իշխանություններն ու նրանց հովանավորները թող հույս չունենան, որ կարող են կոտրել իմ կամքը»,- Քոչարյանի հայտարարությունն է ընթերցել նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

2008-ի մարտի մեկի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ ուրբաթ օրը դատարանի որոշումից ժամեր անց Քոչարյանն ինքնակամ է ներկայացել:

Ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը դատապարտել է բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը՝ դա որակելով որպես վախի մթնոլորտ տարածելու մարտավարություն: «Ակնհայտ է. որ իշխանությունը և Փաշինյանը մասնավորապես կազմակերպել են այս կալանավորումը նաև, որպեսզի ուժեղացնեն վախի մթնոլորտը, ուժ ցուցադրեն և ավելացնեն ճնշումն իրենց հակառակորդների վրա այս նախընտրական շրջանում»,- ասված է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում:

Հայաստանում 3.2 մլն մարդ է ապրում, երկիր, որը մեծապես կախված է նախկին խորհրդային միության տերերից եկող աջակցությունից և ներդրումներից, թեպետ պաշտոնապես առանձնացել է Ռուսաստանից 1991-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment