Հայաստանի ճանապարհին․ Էջմիածնի թանգարանի վաղ քրիստոնեության մասունքները Մետրոպոլիտան թանգարանում

Հայաստանի ճանապարհին․ Էջմիածնի թանգարանի վաղ քրիստոնեության մասունքները Մետրոպոլիտան թանգարանում

Հոդվածի առանցքում

  • «Սուրբ գեղարդը, որով խոցվեց Քրիստոսը, ժամանակավորապես ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում»,- նշված է ցուցանակի վրա, որը Էջմիածնի թանգարանում է։ Այն գտնվում է Վաղարշապատի մայր տաճարում, ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում։

Ուշադրությանն արժանի

Թանգարան այցելել եմ օգոստոսի վերջին։ Մյուս մասունքները ուղարկվել էին Մետրոպոլիտան՝ «Հայաստան» ցուցադրությանը։

«Մենք եկանք Հայաստան, վաղ քրիստոնեության շրջանի կարևոր մասունքներ տեսնելու, ասացի ես,- Լավ, ես գնում եմ Նյու Յորք՝ «Հայաստան» ցուցահանդեսին, որպեսզի հասկանամ ազգին, որը լուրջ դերակատարում ունեցավ իմ հելենիստական/բյուզանդական ժառանգության մեջ»։

Սուրբ գեղարդը ցուցահանդեսի ամենատեսանելի վայրում չէր։ Այն կարծես ստվերվել էր այլ գանձերով։ Ինչո՞ւ է սուրբ գեղարդը քրիստոնեության վաղ շրջանի, թերևս, ամենագլխավոր ցուցանմուշը։ Հայ եկեղեցու ամենախորհրդավոր մասունքներից մեկը գալիս է քրիստոնեության ակունքներից, որն է Գեղարդի սուրբ նիզակը։ Դրա հետ է ասոցացվում միջնադարյան վանական համալիրի անունը, մինչդեռ այն հիմա պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և հազվադեպ է դուրս բերվում հանրային միջոցառումներին կամ եկեղեցական ամենահանդիսավոր արարողություններին, ինպիսին սուրբ մյուռոնի օծումն է՝ ամեն յոթ տարին մեկ։

Holy Lance of Keghart, Armenia!” exhibit at New York City’s Metropolitan Museum of Art”.

Մետրոպոլիտանի թանգարանի ցուցանակի վրա գրված է․ «․․․ այս նիզակով հռոմեացի ցենտուրիոնը խոցեց Քրիստոսին խաչելության ժամանակ, որն էլ մեր թվարկության առաջին դարում Հայաստան է բերել սուրբ Թադևոս առաքյալը։ 1268-ին Խաղբակեան արքայազնը Պռոշյանների տոհմից սուրբ գեղարդի համար արծաթե պահարան պատվիրեց, որը հետո նվիրեց Այրիվանք վանական համալիրին, որը հայտնի դարձավ որպես «Գեղարդավանք» կամ «Գեղարդի վանք»։ Այս տուփ-պահարանը բնօրինակի ավելի ուշ շրջանի ռեստավրացիան է»։ Հետաքրքիր է, որ սուրբ գեղարդը «վերապրել» է պարսից արշավանքները, կոմունիստների, ռուս աթեիստների ռեժիմը։ Այս գոյատևումը վկայությունն է հայերի քրիստոնեական հավատի։

Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում «Հայաստան» ցուցադրությանը քրիստոնեության վաղ շրջանի հետևյալ մասունքներն էին ներկայացված՝ «բուսակերների սուրբ խաչը» («Խոտակերաց»), Աշոտ Երկրորդ թագավորի խաչը և պատյանը (9-րդ դարի վերջ, 10-րդ դարի սկիզբ), Սուրբ Հովհաննես Մկրտիչի խաչի մասունքները և այլն։ Ամերիկացիներիս բախտը բերել է, որ կարող ենք կրոնական այս մասունքները տեսնել «Հայաստան» ցուցահանդեսին։

Reliquary of the “Holy Cross of the Vegetarians” (Khotakerats”), Armenia!” exhibit at New York City’s Metropolitan Museum of Art”.

Աշոտ Երկրորդի խաչը և պատյանը ներկայացնում են հայ-բյուզանդական մշակույթը։ Ըստ հայկական ավանդույթի՝ այն պատրաստել է սուրբ Թադևոս առաքյալը և ավելի ուշ բերել Սևանի վանք, որտեղ էլ իրական խաչի մասունքը տեղադրվել է դրա կենտրոնում։ Հետո, երբ Աշոտ Երկաթը հաջողությամբ կռիվ մղեց արաբների դեմ 923-ին, նրա անունը ևս ասոցացվեց  Սևանի սուրբ խաչի հետ։

«Խոտակերաց սուրբ խաչը» թանկարժեք քարերով զարդարված պատյան է, որի ներսում իրական խաչի մասունքն է։ Նվիրաբերողը Պռոշյանների տոհմից Էաչի արքայազնն էր 1300-ին։

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներից խաչը պատրաստվել է Ադանայում՝ Կիլիկիայում, որն այսօր հարավային Թուրքիայի մաս է կազմում։ Հայ պատմիչ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմության» մեջ գրում է, որ Հովհաննես Մկրտչի մասունքները Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը։

Cross of King Ashot II Yerkat (the Iron) and Case (late 9th-early 10th century);

Սուրբ Նիկողայոսի աջը՝ 1315, ամենահինն է, որը պահպավել է Կիլիկիայից։ Այն համալրվել է այլ գործերի որոշ էլէմենտներով, երբ ռեստավրացվել է 1926-ին։ Ձեռքի վրայի պատկերը և 1315-ին Կոստանտին 3-րդ կաթողիկոսի արած նվիրական արձանագրությամբ պարզ է դառնում, որ բազուկը պատկանել է սուրբ Նիկողայոսին՝ վաճառականների և նավաստիների պահապան սրբին։

Սուրբ Գրիգորի մասունքներով խաչը պատրաստվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված եկեղեցու համար Լիմում։ Դրա կենտրոնում սրբի գանգից մասունք է։

Հայաստանում և Նյու Յորքում ես բացահայտեցի, որ Հայաստանն ավելին է, քան «Ցեղասպանությունը»։ Հայերը հարուստ քաղաքակրություն ունեն, արվեստ, ճարտարապետություն և գրականություն։ Մեկ բառով՝ նրանք վերապրածներ են։ Հայերը վերջինն են քրիստոնեության վաղ շրջանից։ Ցեղասպանությունը, կոմունիստները, 1988-ի երկրաշարժը, ԽՍՀՄ-ի փլուզումը, որը սկիզբ դրեց նորանկախ Հայաստանի, արցախյան պատերազմը Ադրբեջանի հետ Հայաստանի պատմության վերջին 100-ամյակն են միայն։

Այցելելով առաջին քրիստոնյա ազգին՝ այցելում ես «Սուրբ հող»։ Նրանք միակն են հնագույն քրիստոնյաներից, որոնք պահպանվել են որպես ազգ՝ հույներից բացի։ Հայերն այն մարդիկ են, որոնք նախընտրեցին զոհվել հանուն քրիստոնեական հավատի։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment