Հայաստանի հոգևոր առաջնորդը երկիմաստ հայտարարություն է արել, որն ընկալվել է՝ աջակցություն Ռուսաստանին

Հայաստանի հոգևոր առաջնորդը երկիմաստ հայտարարություն է արել, որն ընկալվել է՝ աջակցություն Ռուսաստանին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի հոգևոր առաջին դեմքը ներքաշվել է ռուս-ուկրաինական եկեղեցական երկպառակտման մեջ և կարծես՝ Ռուսաստանի կողմից է: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն երկիմաստ հայտարարություն է արել ուղղափառ եկեղեցու պառակտման ֆոնին, որը մեկնաբանվել է որպես աջակցություն Ռուսաստանին:

Ուշադրությանն արժանի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքն օծել է  Նովոսիբիրսկում վարդագույն տուֆից կառուցված հայկական եկեղեցին, այստեղ նրան հարցրել են ամբողջ աշխարհը ցնցած պառակտման մասին: Հոկտեմբերին ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ խզում է կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ, քանի որ վերջինս իր աջակցությունն է հայտնել անկախ Ուկրաինական եկեղեցուն:

Հայկական եկեղեցին Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի մաս չի կազմում և ի տարբերություն մյուս եկեղեցիների, որոնք ստիպված են հակամարտ կողմերից որևէ մեկին աջակցել, հայկական եկեղեցին հակամարտության մեջ ուղղակի մասնակցություն չունի: Գարեգինն այդուհանդերձ կարծիք հայտնեց:

«Հայ Առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է: Այս առումով մենք չենք կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը»:

Հակամարտ երկու կողմերն էլ այս հայտարարությունը որակել են Մոսկվային աջակցելու ապացույց: Որոշ ուկրաինացիներ էլ ասում են, որ սա Երևանի ռուսամետ արտաքին քաղաքականության դրսևորում է:

Ուկրաինական հեռուստատեսության վերլուծաբան Անդրիյ Դացյուկն ասում է, որ «նոյեմբերի 19-ին Նովոսիբիրսկում խոսել է ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոսը, այլ՝ Կրեմլը»: 

«Քանի որ հիմա Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես ու ռազմական առումով Ռուսաստանի Դաշնությունից կախում ունի, այդ պատճառով ինչ էլ նրանք ասեն, այդ հայտարարությունը  քաղաքական դրդապատճառներով է թելադրված», – նկատում է Դացյուկը:

Ուկրաինայի հոգևոր աշխարհի ներկայացուցիչներից մեկը՝ արքեպիսկոպոս Եվստրատին հակառակը՝ հերքում է, թե Գարեգին Բ-ն որևէ մեկի կողմն է անցել: Նա նաև հիշեցրել է, որ հայ եկեղեցին 301 թվականին քրիստոնեության ընդունումից ի վեր առաջին պաշտոնական եկեղեցին է և ուկրաինական կամ ռուսական եկեղեցիների հետ ուղղակի հարաբերություն չունի: Նա նաև ուկրաինացի լրագրողին քննադատել է ապատեղեկատվույթյուն տարածելու համար: Միաժամանակ Գարեգին Բ-ն ու հոգևոր աշխարհի մյուս պաշտոնյաները եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն այդպես էլ չհստակեցրին, հայկական մամուլն էլ թեմային չանդրադարձավ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment