Հայաստանի հնագույն քաղաքը՝ փոփոխությունների եզրին

Հայաստանի հնագույն քաղաքը՝ փոփոխությունների եզրին

Լինելով փոքր երկիր, ընդամենը՝ 3 միլիոն բնակչությամբ, գարնանը Հայաստանն իր «Թավշյա հեղափոխությամբ» ալեկոծումների կենտրոնում էր: Մեկ ամիս տևած հեղափոխության հետևանքով վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, իսկ նախկին լրագրող, բողոքի ցույցերի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Իշխանության խաղաղ փոխանցումն արդեն սկսել է վերափոխել մայրաքաղաք Երևանը, քանի որ քաղաքացիները նոր բիզնեսներ են հիմնել, նախկին քաղաքացիները վերադառնում են, զբոսաշրջիկների քանակն էլ՝ ավելանում:

«Հեղափոխությունը Երևանին չտեսնված լավատեսություն է հաղորդել», – ասում է երևանցի Արամ Վարդանյանը, ով զբոսաշրջային բիզնեսն է հիմնել: «Հայաստանը հաճախ անտեսվել է, բայց հիմա շողալու ժամանակն է»:

Երևանը տոնում է իր 2800-ամյակը, այն Հռոմից հին է, նրա բնակիչները ցանկանում են քաղաքի արագ փոփոխությունների ու խոստումնալից ապագայի ականատեսը լինել:

Մարդիկ չափազանց սոցիալականացված են, միմյանց ամուր կապված, միևնույն ժամանակ միշտ ուրախ են նոր դեմքեր տեսնել:

«Հայերը սուրճ և զրույց շատ են սիրում: Այստեղ ծանոթ դեմքերի հաճախ ես հանդիպում, միմյանց ողջունում են, պարտադիր կանգ առնում կարճ զրույցի համար», – ասում է Անին, որը մեկ տարի առաջ է վերադարձել Բեռլինից, գյուղական տուրիզմի բիզնես է հիմնել: «Մարդիկ ժամանակ են հատկացնում միմյանց հետ շփվելու համար՝ կլինի տաքսու վարորդը, հարևանը, թե գործընկերը: Եվ այդ նույն մարդիկ հոգ են տանում միմյանց, անվտանգության զգացում է առաջանում նույնիսկ նորեկների մոտ»:

Հարուստ մշակույթն այստեղ պահպանվում և գնահատվում է:

«Ավանդույթներն ու ծեսերն այստեղ առաջվա պես մշակույթի անբաժանելի մասն են կազմում և հաճելի մթնոլորտ են ստեղծում», -ասում է Անին: «Օրինակ՝ ընդունված է միմյանց ծաղիկ նվիրել, նույնիսկ՝ առանց առիթի»:

Հայաստանի տոները կրում են հնագույն ավանդույթներ: Զատիկից 98 օր անց նշվում է Վարդավառը՝ միմյանց ջրելու ավանդույթով: Վարդավառն  ամենասիրված տոներից մեկն է, որը նախաքրիստոնեական շրջանի պատմություն ունի և զուգահեռաբար պարունակում է քրիստոնեական ավանդույթների տարրեր:

Հայաստանն անասելի ցավ ու դժվարություն է տեսել, խոսքը Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Կայսրությունում հայերի զանգվածային սպանության մասին է: ԱՄՆ մի շարք նահանգներ ու աշխարհի ավելի քան 200 երկիր այդ փաստը ճանաչել է որպես ցեղասպանություն: Ժամանակակից Թուրքիան հերքում է Ցեղասպանության փաստը:

«Հայերի ամենալավ հատկանիշը՝ սովորելու անհագ ցանկությունն է և գիտակցումը, որ գիտությունը՝ ուժ է»:

Եվրոպական շատ քաղաքների համեմատությամբ՝ Երևանը փոքր քաղաք է, սա նշանակում է, որ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն ապրում են նույն փոքր տարածքում:

«Քաղաքի մի ծայրից մյուսը կարելի է հասնել 20 րոպեում»:

Գրեթե բոլոր միջոցառումները, իրադարձությունները տեղի են ունենում Կենտրոն թաղամասում. բազմաթիվ սրճարաններում մարդիկ շփվում են, ժամանակ անցկացնում:

Երևանը «Վարդագույն քաղաք» են անվանում, քանի որ շինությունների մեծ մասը վարդագույն տուֆից: Արևածագին ու մթնշաղին քաղաքն, ասես, վարդագույն երանգով պատված լինի»:

Հեղափոխությունը կարճ ժամանակահատվածում կտրուկ փոխեց քաղաքի կյանքը: Սերունդներ առաջ հեռացած հայերը վերադառնում են ու Երևանը կրկին իրենց տունը անվանում: Արևմուտքի ու Արևելքի ազդեցությունը սկսում է միաձուլվել՝ ստեղծելով միջազգային յուրատեսակ փորձ:

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերն իրենց ներկայության վերափոխեցին քաղաքը՝ Երևանը նոր մտածելակերպ, նոր խոհանոց ձեռք բերեց:

Հատկապես հիմա՝ հեղափոխությունից հետո, սեփական բիզնես հիմնելը շատ է հեշտացել, ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է իր բիզնեսն ունենալ: Շատերի ընկալմամբ՝ հեղափոխությունը Հայաստանի պայծառ, խոստումնալից տնտեսական ապագան է:

Փոփոխություններն այստեղ արագ են լինում: Հեղափոխությունից հետո մարդիկ տեղի ունեցածի մասին ավելի շատ են խոսում, որն իր հերթին կօգնի հասկանալ քաղաքի խնդիրներն ու արագ կարգավորել դրանք:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment