Հայաստանի հեղափոխությունը կորցնում է իր ուղին

Հայաստանի հեղափոխությունը կորցնում է իր ուղին

Հոդվածի առանցքում

  • Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը դանդաղեցնում է ժողովրդավարացման տեսլականը:

Ուշադրությանն արժանի

Երբ այս շաբաթ Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Հայաստան, նա  կտեսնի մի երկիր, որը վերապրում է մեծ սահմանադրական ճգնաժամ այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի «սառեցված հակամարտության» շուրջ առկա է լարված իրավիճակ:

Ցավոք, այս ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, չի ունենա ժողովրդավարական հանգուցալուծում, թեև այն ունի խորը հետևանքներ ԱՄՆ արտաքին քաղաքական շահերի համար: Հայաստանում ժողովրդավարության ձախողումը խաթարում է խաղաղության հեռանկարները և ընդլայնում Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում, քանի որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը Կովկասում միաձուլված են, ինչպես նաև միավորված են պատերազմն ու դեսպոտիզմը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը դանդաղեցնում է ժողովրդավարացման տեսլականը, և այս գիտակցելու փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապավինեց հայ ազգայնական հռետորաբանությանը՝ պահանջելով անկախ ձայն Լեռնային Ղարաբաղի համար բանակցություններում, որը կչեղարկի բանակցությունները: Նա նաև մեծացրեց պաշտպանական բյուջեն՝ ցուցադրելով մտադրություն հակամարտությունն ավելի ռազմականացնելու համար:

Փաշինյանը և նրա թիմը նույնպես չկարողացան ներգրավել ԱՄՆ-ին կամ Եվրամիությանը: Փոխարենը, նա անվերջ և բազմիցս ընդգծում է իր աջակցությունը Ռուսաստանին՝ անգամ Սիրիա ուղարկելով «մարդասիրական առաքելություն»: Նա նաև վերահաստատում է Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը: Այսպիսով` նա հակադրվեց այն պետության հետ, որը կարող էր աջակցել Հայաստանին և պաշտպանել այն Մոսկվայից:

Սակայն այդ քայլերից ոչ մեկը չի բարելավել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այնպես որ, չունենալով արևմտյան աջակցություն՝ Հայաստանը մնում է խոցելի ցանկացած բարեփոխումների նկատմամբ ռուսական կասկածամտությանը և մոսկովյան պարտադրանքին: Եթե ​այն ցանկանա, ապա կարող է բազմաթիվ եղանակներով տապալել բարեփոխումները նախկին ռեժիմի աջակիցների միջոցով: Հետևաբար, Փաշինյանը բազմիցս այցելել է Մոսկվա` հավաստիացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր հավատարմությունը, այդ թվում՝ հոկտեմբեր ամսին:

Այնուամենայնիվ, պարզ է, որ նա և իր թիմը չկարողացան բարեփոխումների համար ստանալ ռուսական աջակցությունը, չնայած կորցրեցին Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու հնարավորություն:

Ներքաղաքական առումով  նա ընդամենն ուղիղ ճնշում է գործադրել հին ռեժիմի կողմնակիցների վրա՝ առանց ժողովրդավարական հիմքը ընդլայնելու կամ արևմտյան աջակցությունը ստանալու: Երեքշաբթի Փաշինյանը հրաժարական տվեց` դրանով իսկ փորձելով արագացնել արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե, իհարկե, խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Թեև Փաշինյանը առաջադրում է իր թեկնածությունը, նա չունի նպատակ ընտրվելու: Նա գտնում է, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի նոր խորհրդարան, որը կհեռացնի նախկին ռեժիմի անդամներին, որոնց իշխանությունը տապալվեց 2018 թ. մայիսին հեղափոխության արդյունքում:

Ընտրական ուղի նախընտրելու փոխարեն `Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի հավատում սահմանադրական կառավարմանը, որը պատասխանատու է օրենքին: Փոխարենը, բազմաթիվ հայտարարություններ է արել, որ ներկայացնում է ժողովրդի կամքը և որ խորհրդարանի լեգիտիմությունը հիմնված է հենց այդ կամքի վրա:

Իհարկե, բոլոր պետական ​​կառույցները պետք է արտացոլեն ժողովրդի կամքը: Օգոստոսին մեծ բազմության առջև ելույթ ունենալով՝ նա հայտարարեց, որ «Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն, Հայաստանում չկա խորհրդարանական մեծամասնություն: Հայաստանում վերջնական իշխանությունը ուղղակիորեն պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իրականացնում է ուղիղ կառավարում: Դա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմնական իմաստը»:

Եվ նա կոչեց այս բազմությունը «ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին»:

«Դա նշանակում է, որ այսուհետ այս կառավարությունը պատասխանատվություն է կրում այս հրապարակի առջև, հնազանդվելու է այս հրապարակին, և բոլոր հիմնական որոշումները պետք է կայացվեն այս հրապարակում»:

Սա պոպուլիզմ է՝ հակադեմոկրատական ոճին բնորոշ: Հիշեցնում է Խուան Փերոնին կամ Ուգո Չավեսին, որոնց դժվար է ժողովրդավարական գործիչներ անվանել: Նմանապես նա ձախողվեց իր ժողովրդավարական հիմքը ընդլայնելու կամ նախորդ ռեժիմին չճնշելու առումով. ձախողումներ, որոնք ակնհայտորեն ազդեցին նրա ժողովրդական աջակցության վրա: Փաշինյանը կարծում է, որ նա օրենքից վեր է, որի արդյունքում իր հակառակորդների նկատմամբ կիրառեց հավելյալ իրավական ​միջոցներ, օրինակ՝ 2008 թ. մարտի 1-ին ցույցերը դադարեցնելու համար նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելով, ով արտակարգ դրություն էր հայտարարել, մի գործողություն, որն, ըստ Հայաստանի օրենսդրության, օրենքի սահմանում էր:

Այս կալանավորումը այնքան կոպտորեն էր խախտում օրենքը, որ երկու շաբաթ անց կառավարությունը ստիպված եղավ ազատ արձակել Քոչարյանին՝ դրանով ցույց տալով, որ Փաշինյանը վրեժխնդիր է լինում, այլ ոչ թե ժողովրդավարական պետություն կառուցում:

Հետևաբար, զարմանալի չէ, որ Փաշինյանը նախընտրել է այս հարցը լուծել ուժի տեսանկյունից, սահմանադրական ճգնաժամ հրահրել, պաշտոնանկ անել պաշտոնյաներին և փորձել ցրել խորհրդարանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այնուամենայնիվ, չկարողանալով ընդլայնել իր բազան՝ նա շարունակում է խոցելի մնալ նախորդ ռեժիմի և Մոսկվայի հայ ներկայացուցիչների համար:

Ավելին, հաշվի առնելով մայիս ամսից ի վեր այս իրավիճակի բավականին ցավալի արձանագրումը՝ կարելի է ենթադրել, որ ընտրությունները Փաշինյանին չեն տա այն, ինչ նա ուզում է: Այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ նա չի շեղվի կամ հրահրի լարվածություն: Հաշվի առնելով նրա արտահայտած տեսակետները՝ չենք կարող լավատես լինել, որ Փաշինյանը իսկապես հավատարիմ է սահմանադրական կառավարմանը՝ որպես համակարգի հիմնասյուներ ընդունելով օրենքով սահմանված ընթացակարգը և պետական ​​հաշվետվողականությունը:

Եթե ​​այս հեղափոխությանը չհաջողվի դուրս բերել Հայաստանը նախորդ կառավարիչներից ժառանգած կոռուպցիայից և պատերազմից, ապա ոչ միայն Հայաստանը, այլև իր հարևանները կշարունակեն տառապել պատերազմի սպառնալիքից, եթե ոչ արդեն տառապում են, իսկ ժողովրդավարական իշխանությունն ու ԱՄՆ-ի շահերը կկրեն ևս մեկ պարտություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment