Հայաստանի կառավարությունը հրաժարվում է արգելել դրամախաղը

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է արգելել դրամախաղը

Հոդվածի առանցքում

  • Հայաստանում դրամախաղային բիզնեսը կշարունակի գործել: Ոլորտից հարկերի տեսքով ստացվում է մինչև 22 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:

Ուշադրությանն արժանի

Հայաստանում դրամախաղի ոլորտի հետ կապված զարգացումները նոր շրջադարձ են ստանում, քանի որ կառավարությունը հրաժարվել է քննարկել առաջ քաշած նախագիծը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնվել է նախագծի մի շարք դրույթների հետ, բայց կտրականապես դեմ է ոլորտն արգելելու առաջարկին, քանի որ նման արգելքը, ըստ նախարարի, կվնասի տնտեսությանը: Նա նաև ավելացրել է, որ նման մոտեցումը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի մեծացմանն ու նոր խնդիրների առաջացմանը:

Այսպիսով, Հայաստանում դրամախաղային բիզնեսը կշարունակի գործել: Ոլորտից հարկերի տեսքով ստացվում է մինչև 22 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ: Այստեղ կան ավելի քան 2000 աշխատատեղեր:

Սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը նոր փոփոխությունների է ենթարկել դրամախաղերի հետ կապված օրենքը, համաձայն որի, խաղային բիզնեսը կսահմանափակվի Ծաղկաձորի, Սևանի, Ջերմուկի և Մեղրիի հատուկ գոտիներում: Առաջարկվել է, որ ոլորտի տեղական խաղային օպերատորին միայն կթույլատրվի գովազ անել Հայաստանում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment