Հայաստանի ժողովրդավարական երազանքները

Հայաստանի ժողովրդավարական երազանքները

Հոդվածի առանցքում

  • Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արմատները սկիզբ են առնում ոչ թե ոչ հետխորհրդային աշխարհի հեղափոխություններից, այլ Լատինական Ամերիկայի ժողովրդավար շարժումներից:

Ուշադրությանն արժանի

Թավշյա հեղափոխությունը, որը տեղի ունեցավ 2018թ.-ին  Հայաստանում, երկիրը տարավ դեպի կայուն ժողովրդավարություն: Այդ շարժումը չհետևեց հարևան հետխորհրդային երկրների օրինակին, այլ գնաց ավելի քան 40 տարի առաջ Լատինական Ամերիկայում սկիզբ առած շարժման հետքերով:

Մինչև այս Հայաստանը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, որը իշխանության էր եկել 2008թ.-ին վիճահարույց նախագահական ընտրություններից հետո: Սարգսյանը վերընտրվեց 2013-ին, հետո, երբ նրա կառավարման երկրորդ ժամկետը մոտ էր ավարտին, նա հայտարարեց, որ  կշարունակի կառավարել երկիրը վարչապետի պաշտոնում՝ նոր, խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակում: Իշխանությունն իր ձեռքում պահելու ցանկությունն առաջացրեց ժողովրդի զայրույթը, որը կարճ ժամանակ անց մարդկանց դուրս բերեց փողոց: Բողոքի ալիքն ավելի մեծացավ, երբ խորհրդարանի ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեցին, բողոքի ալիքն ու երթերը կազմակերպելու համար: Շուտով նրան ազատ արձակեցին ու ապրիլի 23-ին Սարգսյանը հայտարարեց իր հեռանալու մասին: Խաղաղ ցույցերն ու քաղաքացիական անհնազանդությունը տևեցին ընդամնեը 11 օր: Նիկոլ Փաշինյանն ընտրվեց երկրի վարչապետ:

Իշխանության գալով՝ Փաշինյանն ու իր վարչակազմը ստիպված եր աշխատել խորհրդարանի հետ, որտեղ գերակայում էր Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը: Այդ կուսակցության դիրքորոշումը նույնպես դիտարկվում էր որպես ոչ լեգիտիմ՝ վերջին խորհրդարանական ու նախագահական ընտրություններում տեղ գտած համակարգային ընտրակեղծիքների հետևանքով:

Այդ պատճառով հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով:

Նրա «Ելք» դաշինքն այդ ընտրություններում ֆավորիտ է համարվում,  մեծամասնություն կազմելու դեպքում Փաշինյանը կվերականգնվի վարչապետի պաշտոնում այս անգամ ավելի բարեկամական (հուսալի) օրենսդիր մարմնի հետ:

Իր բոլոր վայրիվերումներով հանդերձ հայաստանյան Թավշյա հեղափոխությունը հետխորհրդային գունավոր հեղափոխությունների հետ քիչ ընդհանրություն ունի: Այն ավելի շատ նմանություններ ունի 1970-1980թթ.-ին Լատինական Ամերիկայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ ռազմական իշխանությունը փոխարինվեց քաղաքական կառավարման կարգերով:

Նախ՝ Հայաստանի թավշյա հեղափոխությունը մարդու իրավունքների, կանանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու աշխատանքի, զբաղվածության ապահովմանն ուղղված տասնամյակների խաղաղ բողոքի գագաթնակետն էր:

Նման ակտիվ շարժումը ստեղծեց քարոզչական մոդել, հանգերեց պետական գործիչների կողմից շոշափելի փոխզիջումային քայլերի: Փոքրամասշտաբ բողոքները խաղաղ, ոչ ուժային մեթոդը դարձրեցին ապահով ու վստահելի ռազմավարություն:

Այդ գործընթացներն արտահայտվում են 1970-80 թվականներին Լատինական Ամերիկայի ժողովրդավար անցումային էվոլյուցիայի մեջ, որոնք արտահայտվում էին ավելի լայն սոցիալական խնդիրների մեջ, օրինակ՝ ընտրելու իրավունքի համար գրագիտության պահանջի վերացում, ընտրական տարիքի շեմի նվազեցում, քաղաքական մասնակցության խոչընդոտների վերացում: Այս քայլերը էապես ընդլայնեցին Սալվադորի, Բրազիլիայի, Հոնդուրասի ու Պերուի ընտրազանգվածը, որն օգնեց ժողովրդավարության ամրապնդամն գործում: Արգենտինայում գործընթացն ավելի դանդաղ ընթացավ, դանդաղ աճող բողոքի ալիքն այդուհանդերձ թուլացրեց խորը ռեպրեսիվ ռազմական խունտան, որը վերջնականապես տապալվեց Ֆոլկլենդյան կղզիների դեմ Միացյալ Թագավորության պատերազմի ժամանակ:

Այս օրինակները խիստ տարբերվում են հետխորհրդային հեղափոխություններից, որոնք գլխավորում էին ռեֆորմիստ էլիտաները՝ ղեկավարվելով արտաքին ուժերի, հիմնականում՝ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից: Օրինակ՝ 2003-ին Վրաստանի Վարդերի հեղափոխությունը, որը կրում էր բողոքի ալիքի բաղադրիչ, բայց իրականում այն վերևների թուլության, ոչ թե ներքևից ուժեղ հարվածի արդյունք էր: Այն թույլ տվեց Միխեիլ Սահակաշվիլուն գալ իշխանության՝ ուժեղացնելով կառավարության օրենսդիր ճյուղը: Սերբիայում և Ուկրաինայում էլիտաների միջև պայքարը հանգեցրեց նրան, որ այդ երկրներում գունավոր հեղափոխություններից հետո լիբերալ ուժերը կրկին իշխանության եկան:

Թավշյա հեղափոխությունը՝ հիմնաված կոնսենսուսի վրա, ընդհանրություն ունի  Լատինական Ամերիկայի հեղափոխությունների հետ: Փաշինյանը շատ ժամանակ անցկացրեց՝ բանակցելով թե փողոցում զանգվածային հավաքների կազմակերպիչների շրջանում, թե խորհրդարանում՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Իշխող ռեժիմի ու ժողովրդավար ընդդիմության միջև նման դրսևորումները բնորոշ էին Լատինաամերիկյան անցումային շրջաններին: Այդուհանդերձ, Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում և Պերուում հեռացող և նոր եկող ուժերի միջև երկխոսություն  ձևավորվել էր, որն ի վերջո հանգեցրել էր պայմանագրի:

Ամենալավ օրինակը, թերևս, 1985թ.-ի Բոլիվիայի Ժողովրդավարության պակտն է: Այստեղ Ավտորիտար իշխանության ու ընդդիմադիր կուսակցության միջև ձեռք բերվեց համաձայնություն, որը հանգեցրեց տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված բեկումնային ռեֆորմների: Մեկ այլ օրինակ է Ուրուգվայը, որտեղ ընդդիմությունը 1989թ.-ի ընտրություններից հետո միավորվեց իշխանական կոալիցիային: Համեմատության համար հարկ է նշել, որ գունավոր հեղափոխությունների ժամանակ իշխանության փոխանցումը լիակատար է և միակողմանի:

Վրաստանի Վարդերի հեղափոխության, Ղրղստանի Կակաչների հեղափոխության, Ուկրաինայի Նարնջագույն հեղափոխության կամ Եվրամայդանի դեպքում կոնսենսուսն ընդհանրապես բացակայում էր, ընդդիմադիրներն իրենց հակառակորդներին դաշտից ամբողջությամբ դուրս էին մղում:

Հայաստանում Թավշյա հեղափոխության ամենատպավորիչը թերևս Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր: Նրան ընտրեցին խորհրդարանում հարցաքննելուց հետո, հարցեր տվողները հիմնականում Հանրապետական կուսակցությունից էին, որի առաջնորդ Սերժ Սարգսյանը նոր էր հեռացել:

Այսպես եղավ նաև Լատինական Ամերիկայում: Ժողովրդավարական շարժումները հիմնականում վերականգնեցին նախկին սահմանադրական այն կարգերը, որոնք խարխլվել էին ռազմական կառավարությունների կողմից: 1970-80-ականներին իշխանության փոխանցման տարիներին շատ քիչ ղեկավարներ փորձեցին սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել իշխանությունը պահելու համար: Ի հակադրություն Լատինական Ամերիկայի օրինակին՝ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, ընտրվելուց անմիջապես հետո սահմանադրական փոփոխություններ ձեռնարկեց, որոնք իշխանությունն ավելի էին կոնտրոնացնում գործադիր մարմնի ձեռքում, դրանով իսկ ավելի թուլացնելով Վրաստանում  վերածնվող ժողովրդավարությունը:

Հայաստանի համար լավ է, որ երկիրն ավելի շատ հետևում է Լատինական Ամերիկայի, քան հետխորհրդային պետությունների մոդելին:

Այլ կերպ ասած, Հայաստանի համար Լատինական Ամերիկայի օրինակին հետևելն ավելի լավ է:  Այստեղ, ինչպես Լատինական Ամերիկայում էր, թավշյա հեղափոխության ղեկավարներն արդեն փորձել են զանգվածային մոբիլիզացիան վերափոխել քաղաքացիական կայուն ներգրավվածության այնպիսի ոլորտներում ինչպիսիք են հարկերից խուսափելը, իրավական կարգավորումներ, բիզնեսի զարգացում:

Երգ ու պարով փողոց փակելու, բոյկոտելու և իրավապահների հետ բանակցելու փորձը ներգրավեց շահագրգիռ կողմերի, որոնք էլ համախմբվեցին ժողովրդականություն չվայելող այնպիսի գործիչների դեմ, ինչպիսին օրինակ Տարոն Մարգարյանն էր՝ Երևանի նախկին քաղաքապետը, որն արդեն վաղուց համարվում էր կոռումպացված ու ոչ կոմպետենտ:

Նմանատիպ դրվագ տեղի ունեցավ նաև Լատինական Ամերկայում. Մարդու Իրավունքների համար պայքարող խմբերի գործունեությունն Արգենտինայում գնալով ընդլայնվեց, ընդգրկեց նոր իրավական գործառույթներ, արդարադատության ոլորտ, մարդու իրավունքների պաշտպանության կրթություն և ի վերջո վերջ դրեց խտրականությանը: Սա շատ է տարբերվում հետխորհրդային երկրների փորձից, որտեղ հետհեղափոխական շրջանում քաղաքացիական հասարակությունն ուղղակի բացակայում էր, քաղաքական բազմակարծություն նույնպես չկար, որն էլ հանգեցրեց հին կարգերի վերականգնմանը:

Հայաստանը հնարավոր է ճիշտ ուղի է ընտրել, բայց դեռ առերեսվում է բազմաթիվ խնդիրների հետ: Երկրի տնտեսությունը վերականգնվել էր 2008-ի ֆինանսական ճգնաժամի հետևանքներից հետո, 2017-ին գրանցելով ՀՆԱ 7.5 տոկոս աճ՝ վերջին տասնամյակների ամենամեծ ցուցանիշն է: Բայց Երկրի աղքատության ցուցանիշը դեռ բարձր է`30 տոկոս: Հայաստանի մասնավոր սեկտորը նույնպես բարեփոխումների կարիք ունի: Որպես առաջին քայլ, նոր իշխանությունները ձեռնարկեցին կոռուպցիոն բացահայտումներ կառավարամետ օլիգարխների շրջանում:

Հայաստանի համար բարդ է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որտեց Ռուսաստանը գերակա դիրքեր ունի: Հանրահավաքների ընթացքում Փաշինյանը կանխամտածված ցույց էր տալիս, որ իր ղեկավարած շարժումը ոչ արևմտամետ է ոչ էլ ռուսամետ:

Հայաստան պետք է զգուշանա, քանի որ ժողովրդվար անցումը երկրում փոխեց ամբողջ տարածաշրջանի կառուցվածքը, համենայն դեպս այն փոքրիկ ժողովրդական բլոկ է ստեղծում հարևան Վրաստանի հետ: Երկու երկրներն էլ պետք է գործակցեն, ինչպես գործակցեցին Լատինական Ամերիկայի երկրները: Միայն միավորման շնորհիվ լատինաամերիկյան երկրները կարողացան դիմակայել Միացյալ Նահանգների կայսերական ազդակներին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment