Հայաստանի թավշյա Յակոբինները

Հայաստանի թավշյա Յակոբինները

Հոդվածի առանցքում

  • Նոր կուսակցությունը, որը կազմված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փողոցային ցույցերի ժամանակվա դաշնակիցներից, նրան մարտահրավեր է նետում ձախ թևից:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է իրեն ներկայացնել պոստ-գաղափարական լիդեր, որի համար «իզմ»-երը կորցրել են իրենց ունեցած երբեմնի նշանակությունը:

Բայց հիմա, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նոր կուսակցություն է ստեղծվել Նիկոլ Փաշինյանին աջակցող ակտիվիստներից, որոնք գալիս են գաղափարախոսությամբ՝ որպես ձախականներ:

Սոցհարցումներով կուսակցության շանսերը փոքր են գալիք ընտրություններում: Սակայն վերլուծաբաններն ու կուսակցության առաջնորդներն ասում են, որ իրենց մուտքը բերում է հայկական քաղաքական գործիչների վերջնական «գաղափարականացման»:

Բողոքի ակցիայից մինչև կուսակցություն

Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, որը հայտնի է նաև որպես «Քաղաքացու որոշում», ստեղծվել է նոյեմբերի 3-ին՝ հիմնականում քաղաքացիական նախաձեռնությունների և սոցիալական խնդիրներով զբաղվող խմբերում հայտնի անդամներից:  

Կուսակցության արմատները կարելի է գտնել 2012-ից: Երբ լիբերալ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտը նախագահական ընտրություններում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ձախողվեց, Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը ճնշող մեծամասնություն ձևավորեց խորհրդարանում, ընդդիմությունը փոխեց իր մարտավարությունը, և հեռացավ էլեկտորալ քաղաքականությունից։

«Քաղաքական կուսակցությունները դարձան ոչինչ, քան մասնավոր անհատների իրավական դեմքեր»,- Հայաստանի ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն ասել է Եվրասիանեթին,- «բողոքի ցույցերը հայկական հասարակության մեջ երկրորդ պլան մղեցին քաղաքական կուսակցությունները»։  

Այս շրջանի կարևոր ակցիաներից մեկը Մաշտոցի պուրակի փրկելուն ուղղված նստացույցն էր։ Հաղթանակը ոգևորիչ էր, և նոր ակցիաներ եղան՝ հանրային տրանսպորտի սակագին, էլեկտրաէներգիայի սակագին և այլն։ Բողոքի ակցիաները դարձան երևանյան ամառների բնորոշ գծերից մեկը, որոնք սովորաբար հաջողությամբ էին ավարտվում։ Ամենահայտնին 2015-ին «Էլեկտրիկ Երևան»-ն էր։

Ակտիվիստները, որոնք, ի վերջո, պետք է կազմեին Սոցիալ դեմոկրատական կուսակցություն, հաճախ էին կազմակերպչական և լիդերության դեր ստանձնում այդ պրոտեստներում։ «Մենք կարևոր մարտավարություն ենք մշակել,- ասել է ՍԴԿ-ի քարտուղար Սուրեն Սահակյանը Եվրասիանեթին,- Հեղափոխությունը բողոքի ցույցերի շարունակությունն էր»։

Սահակյանն ու կուսակցության ևս երկու անդամներ՝ Միքայել Նահապետյանը և Գարեգին Միսկարյանը ապրիլին Երևանում փողոցային ակցիաների առանցքային կազմակերպիչներից էին։

Հայկական քաղաքականության «դանդաղ գաղափարականացումը»

ՍԴԿ-ն բողոքի ակցիայի և դրա հաջողության բնական հետևանքն է, ասել է Երևանի Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Սա Հայաստանում ձախակողմյան դիսկուրս սկսելու առաջին քայլն է,- ասել է Եվրասիանեթին,- Ի սկզբանե ձախերը փորձում են ինստիտուցիոնալիզացվել քաղաքացիական կազմակերպությունների միջոցով, հիմա այն փորձում է ինստիտուցիոնալիզացվել ֆորմալ քաղաքականության մեջ»։

Մինչ այս կարճաժամկետ ընտրական հեռանկարը կարող է աղոտ լինել, կուսակցությունը երկարաժամկետ հեռանկար է փնտրում՝ հավատալով, որ Փաշինյանի պոպուլյարությունը երկար չի տևի։

«Փաշինյանը չունի հարուստների և աղքատների միջև հարաբերությունների ըմբռնում,- ասել է ՍԴԿ քարտուղար Սահակյանը,- Նրա կոչը լինել առանց «իզմերի», առանց գաղափարախոսության, պատմական այս շրջանում նեոլիբերալիզմ է նշանակում»։ Կուսակցությունը հավատում է, որ նեոլիբերալիզմը անցած տասնամյակում եղել է անտեսանելի անտագոնիզմ, և ապրիլյան զարթոնքը բարձրացրեց հարցեր, որոնց ոչ Փաշինյանը, ոչ մեկ այլ կուսակցություն «չի ուզում պատասխանել», ասել է Սահակյանը։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment