Հայաստանի ընտրությունը. Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի ընտրությունը. Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տպավորիչ հաղթանակ տարավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալներով՝ նա ստացավ ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը: Լրագրողը դարձավ քաղաքական գործիչ և եկավ իշխանության այս տարեսկզբին երկրում տեղի ունեցած խաղաղ հեղափոխության արդյունքում:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տպավորիչ հաղթանակ տարավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալներով՝ նա ստացավ ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը:

Լրագրողը դարձավ քաղաքական գործիչ և եկավ իշխանության այս տարեսկզբին երկրում տեղի ունեցած խաղաղ հեղափոխության արդյունքում:

Փաշինյանն ընդդիմացավ իշխող Հանրապետական կուսակցությանն ու մարտի 31-ին Գյումրի քաղաքից սկսեց իր «Իմ քայլը» բողոքի ակցիան: Քչերը միացան նրան: Բայց երբ ապրիլի 31-ին նա հասավ մայրաքաղաք Երևան, հազարավոր մարդիկ միացան նրան: Ապստամբությանն առերեսվելով՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական տվեց, կարճ ժամանակ անց Փաշինյանը դարձավ վարչապետ:

«Նա կոալիցիոն կառավարություն կազմեց, որն ի սկզբանե անցումային էր ու որի նպատակը հնարավորինս կարճ ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր», – Եվրոնյուզի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմինե Շիրինյանը:

«Հեղափոխությունից հետո խորհրդարանն այլևս Հայաստանի քաղաքացիներին չէր ներկայացնում»,- ասում է Շիրինյանը:

Փաշինյանը հոկտեմբերին թողեց պաշտոնը դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրությունների արշավին մասնակցելու համար:

«Chatham House» հետազոտական կենտրոնի դոկտոր Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ Փաշինյանն ընտրությունները նախաձեռնեց «երկրի ներքաղաքական իրավիճակն ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո կարգավորելու նպատակով»: «Քաղաքացիական ապստամբության ուժի շնորհիվ հեղափոխությունը նրան բերեց իշխանության»:

Ընտրությունից առաջ Փաշինյանի հիմնական մեսիջը՝ կոռուպցիայի դեմ իր պայքարը շարունակելն էր: Նրա օրոք մի շարք բացահայտումներ եղան:

Փաշինյանը մի շարք հետաքննություններ վերսկսեց 2008թ.-ին ոստիկանության ու ցուցարարների միջև բախման հետևանքով 10 մարդու սպանության գործերով:

 

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, ուրբաթ նրան ձերբակալեցին: Հուլիսին Քոչարյանը ձերբակալվել էր, բայց մեկ ամիս անց ազատ էր արձակվել, գործն ուղարկվեց ՀՀ վերաքննիչ դատարան:

Փաշինյանի մուտքը քաղաքական դաշտ

Փաշինյանը Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի շրջանից է, օլիգարխիկ ծագում չունի: Մինչև քաղաքական կարիերա սկսելը աշխատել է որպես լրագրող, որն աչքի էր ընկնում իր ընդդիմադիր հայացքներով:

«Երկրի սահմաններից դուրս շատերը նրան չէին ճանաչում, բայց ներքաղաքական կյանքին հետևողները գիտեն նրա աճող ժողովրդականության մասին», – ասում է Շիրինյանը: «Նա ակտիվ էր ու նախկինում ևս օգնել է ձևավորել քաղաքացիական շարժումներ»:

Նրա առաջին քաղաքական շարժումը 2008-ին էր, երբ նա աջակցեց ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին ու դարձավ նրա վարչակազմի անդամ: Շուտով նա ստիպված էր ընդհատակ անցնել, քանի որ նրան ձերբակալելու հրաման կար: Ի վերջո նա գնաց ոստիկանության բաժանմունք հանձնվեց ու որոշ ժամանակ այնտեղ անցկացրեց մինչև նրան ազատ արձակեցին:

Ինչու՞ է Փաշինյանը ժողովրդականություն վայելում Հայաստանում

Շիրինյանն ասում է, որ հայերը մեծ սպասելիքներ ունեն քաղաքական գործիչներից, որոնք, ըստ իրենց, կարող են լուծել մարդկանց խնդիրները: Գյուղական շրջաններում Փաշինյանին աջակցում են երիտասարդներն ու մտավորականները:

«Մենք ունենք առաջնորդ, որը լավ հռետոր է, նրա հետ բանավիճելը բարդ է, նա լրագրող է ու դեբատներում նրան գերազանցելը դժվարէ», – ասում է Շիրինյանը:

Լոուրենս Բրոերսի կարծիքով Հայաստանի խնդիրն այսօր այսպես կոչված թավշյա հեղափոխությունը երկարատև ժառանգության վերածելն է․

«Փաշինյանն անձնական բարձր ժողովրդականություն է վայելում ու վտանգ կա, որ նա կոչնչացնի իր առջև ամեն բան ու կդառնա չափազանց դոմինանտ գործիչ։ Երկիրը շատ ոլորտներում բարեփոխումների կարիք ունի, բայց պետք է նաև հաշվի առնել բարեփոխումների արդյունավետությունը: Շատ հաճախ հետխորհրդային երկրներում ռեֆորմիստ-առաջնորդները կենտրոնացնում են իշխանությունն իրենց ձեռքում և կորցնում են լեգիտիմությունը»:

«Փաշինյանի քննադատներին կարելի է բաժանել երկու մասի»,- ասում է Անահիտ Շիրինյանը: – «Նախկին իշխող կուսակցությունը, որն իշխանությունը կորցրեց հեղափոխության արդյունքում և որին մեղադրում են կոռուպցիայի մեջ, Փաշինյանին մեղադրում է պոպուլիզմի և արտաքին քաղաքկանությունը տապալելու մեջ: Մյուս մասն էլ համարում է, որ նա կառավարման ոլորտում անփորձ է: Փաշինյանը քննադատությանը լավ է վերաբերվում, հաճախ արձագանքում է բացատրելով իր քայլերը»:

Մինչև այս ընտրությունը Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն էր կազմում խորհրդարանում, Հայաստանի օրենսդրությունը պահանջում է, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն լինի: Շիրինյանի խոսքով՝ խորհրդարանում Փաշինյանի ուժի մեծամասնությունը այսպես կոչված թավշյա հեղափոխության վերջին շտրիխն է: Այդ մեծամասնությունը Հայաստանի համար նշանակում է, որ Փաշինյանը կարող է ձևավորել կառավարությունն ու շարունակել բարեփոխումները:

Ընտրությունից առաջ Փաշինյանն ասել է, որ արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի: Երկրի տարածքում Մոսկվային պատանող ռազմական բազան է տեղակայված, բացի այդ Հայաստանը Ռուսաստանի ղեկավարած դաշինքների մաս է կազմում: Շիրինյանի խոսքով Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվում Փաշինյանին, քանի որ նրա կուսակցության անդամներն Արևմուտքում կրթություն ստացած երիտասարդներ են: Բրոերսի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է քաղաքական փոփոխությունների՝ անցյալում թողնելով նախկին կիսաավտորիտար ու օլիգարխիկ ռեժիմները: Բայց Հայստանի գրեթե բոլոր հիմնական ոլորտներում օլիգարխիկ կապերի ցանկացած ապամոնտաժումն անխուսափելիորեն կհանգեցնի Փաշինյանի ու ռուսական պետական ու կոմերցիոն համակարգերի ու նրանց հայ հաճախորդների միջև կոնֆլիկտի», – կարծում է Բրոերսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment