Հայաստանը պատրաստ է հարթակ լինել ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների ջերմացման համար

Հայաստանը պատրաստ է հարթակ լինել ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների ջերմացման համար

Հոդվածի առանցքում

  • Իրանը և ԵԱՏՄ-ն փորձում են ընդլայնել առևտրաշրջանառության ծավալները, քանի որ մայիսի 17-ին առաջիկա երեք տարվա համար ստորագրել են համաձայնագիր: Այս կերպ միությունն ընդունում է Իրանին: 

Ուշադրությանն արժանի

Հայաստանը դրսևորել է պատրաստակամություն Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային հարաբերությունների զարգացման աջակցելու հարցում:

«Այս տարի ԵԱՏՄ անդամ երկրները և Իրանը ստորագրել են ժամանակավոր հաձայնագիր` որպես Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ձևավորմանն ուղղված առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ», – ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այս հայտարարությունն արել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  լիագումար նիստի ժամանակ: Երկօրյա համաժողովի մեկնարկը երկուշաբթի էր, Երևանում:

Իրանը և ԵԱՏՄ-ն փորձում են ընդլայնել առևտրաշրջանառության ծավալները, քանի որ մայիսի 17-ին առաջիկա երեք տարվա համար ստորագրել են համաձայնագիր: Այս կերպ միությունն ընդունում է Իրանին:

Համաձայնագիրը միության անդամ 5 պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի ռեժիմ սահմանելուն ուղղված առաջին քայլն է: Այն նվազեցնում կամ չեղարկում է հարկերը առաջիկա երեք տարում իրականացված առևտրային գործարքների համար:

«Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը և ազատ տնտեսական գոտու ձևավորումը լրացուցիչ խթան են Իրանի և ԵԱՏՄ միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար», – ասել է Փաշինյանը:

Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարն ասել է, որ Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ տնտեսական գոտու մասին լիարժեք համաձայնագիրը կստորագրվի 2022-ի սկզբին: Ըստ նախարարի, մայիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը վերաբերում է կողմերի միջև իրականացվող ամբողջ առևտրի 50%-ին և ուժի մեջ կմտնի 2019-ի սկզբին:

«Մենք պատրաստ ենք Իրանի և ԵԱՏՄ միջև հուսալի առևտրատնտեսական հարաբերությունների ստեղծման համար դառնալ գործնական հարթակ», – ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը` հավելելով` ինքը կարևորում է այն փաստը, որ ԵԱՏՄ հետ գործակցությամբ շահագրգռված երկրների հետ միությունը շարունակում է բանակցել ազատ առևտրի գոտու վերաբերյալ:

Անցած ամիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատեց ճանապարհային քարտեզը` գործարկելու ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի Իրանի մտնելու մասին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը: Տարեվերջին պլանավորվում է քննարկել հարցը, թե արդյոք այդ ճանապարհային քարտեզը պարտադիր կլինի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար:

ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին և սրան անդրադառնալով` Փաշինյանն ասել է. «Վստահ եմ, որ Եվրասիական շաբաթը կդառնա հարթակ, որտեղ պայմանագրեր կստորագրվեն, բոլոր հնարավոր համատեղ ծրագրերը կքննարկվեն և կստեղծվեն նոր բիզնես կապեր: Ողջունելի է, որ այսօրվա ֆորումին մասնակցում են ավելի քան 300 գործարարներ, որոնք պատրաստ են ԵԱՏՄ գործընկերների հետ երկարաժամկետ գործակցության` ներգրավելով ներդրումներ: Այսքան շատ գործարարների ներկայությունն ապացուցում է այն հսկայական հետաքրքրությունը, որ կա այս ֆորումի և հստակ որոշումներ կայացնելու շուրջ»:

ԵԱՏՄ անդամների հետ ազատ առևտրի ռեժիմն ունենալը կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն վերականգնել է Իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցները: Համաձայնագիրն իրագործելով երկու կողմերը հույս ունեն խթանել երկկողմ առևտուրը և հաղթահարել Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները:

ԵԱՏՄ անդամ 5 երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտրաշրջանառությունը վերջին մեկ տարում կազմել է 1.69 մլրդ դոլար: Անցած տարվա համեմատ գրանցվել է 35.38% անկում: Տվյալները հրապարակել է Իրանի մաքսային ծառայությունը:

Դեպի ԵԱՏՄ երկրներ Իրանի արտահանումների ծավալը հասնում է 837.18 միլիոն դոլարը` տարեկան 6.51% աճով: Իրանը ներկրել է 858.02 մլն դոլարի ապրանքներ: Ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է:

Ռուսաստանի հետ Իրանի առևտրաշրջանառությունն ամենաբարձր մակարդակում է և հասնում է 1.03 միլիարդ դոլարի, թեև նվազել է 42.14%-ով:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015-ին` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության հիմքով, որին ավելի ուշ միացել են Հայաստանը և Ղրղըզստանը:

2016-ին Վիետնամը դարձել է առաջին երկիրը, որը լինելով տարածաշրջանից դուրս, միացել է միության ազատ տնտեսական գոտուն: Սրանով նախատեսվում է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատողների ազատ տեղաշարժը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment