Հայաստանը շրջանառության մեջ է դնում երրորդ սերնդի թղթադրամներ

Հայաստանը շրջանառության մեջ է դնում երրորդ սերնդի թղթադրամներ

Հոդվածի առանցքում

  • Թղթադրամները պաշտպանված են պոլիեսթերի շերտով, կոմպոզիտային թղթադրամները պոլիմերային հիմքով բամբակյա թղթից են:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի Կենտրոնական բանկը հայկական Դրամի 25 –ամյակի կապակցությամբ ներկայացրել է  անվանական արժեքով երրորդ սերնդի 6 թղթադրամ:

Թղթադրամները տպված են կոմպոզիտային նյութի վրա, բամբակե հիմքով թուղթը պատված է պոլիեսթերի բարակ շերտով, բանկը վաստահեցնում է՝ այն ավելի երկար կյանք կունենա, քան նախորդը, որը դեռ շրջանառության մեջ կմնա:

145-72 միլիմետրանոց 10 հազար դրամանոց թղթադրամի վրա կոմպոզիտոր, երգահան Կոմիտասն է` հայկական լանդշաֆտի ֆոնին: Հակառակ կողմում Կոմիտասն Էջմիածնում է: Հակառակ կողմում նաև Գևորգյան ճեմարանն է` սրահի որմնանկարների պատկերներով: 10 հազար դրամի անվանական արժեքը գրեթե 20 ամերիկյան դոլար է:

20 հազար դրամի դիմային կողմում ռուս-հայկական ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկին է՝ իր գործերից մի քանիսի ֆոնին: Հակառակ կողմում նրա երևանյան արձանն է, Այվազովսկու պատկերասրահն ու ծննդավայր Թեոդոսիան:  20 հազար դրամանոց թղթադրամը 150/72 միլիմետր է:

50 հազար դրամանոցի վրա Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է պատկերված, որը 301 թվականին հայ ժողովրդին հեթանոսությունից կրոնափոխ արեց քրիստոնեության: Գրիգոր Լուսավորիչը պատկերված է ժամանակակից ձեռագրերի ֆոնին: Հակառակ կողմում պատկերված է Էջմիածինը՝ Արարատ լեռան ֆոնին, Խոր Վիրապի վանքը և վանական համալիրի պատին պատկերված քրիստոնեության ընդունման տեսարանը: Թղթադրամը 155/72 միլիմետր է:

1000 դրամանոց թղթադրամը նվիրված է բանաստեղծ Պարույր Սեվակին, 2000 դրամանոցը պատվում է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանին, իսկ 5000 դրամանոց թղթադրամների վրա պատկերված է հայ-ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը:

100 հազար դրամանոց նոր սերնդի թղթադրամ չի թողարկվելու: Թղթադրամները տպագրվել են Գերմանիայում Giesecke & Devrient Ընեկերության կողմից:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment

Օրացույց

March 2019
M T W T F S S
« Feb    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031