Հայաստանը շարունակում է քննարկել իրանական գազի ներկրման հնարավորությունը

Հայաստանը շարունակում է քննարկել իրանական գազի ներկրման հնարավորությունը

Հոդվածի առանցքում

  • Հայաստան ներմուծվող գազի մեծ մասը Ռուսաստանն է տրամադրում: Հաջորդ և միակ պոտենցիալ ներկրողը Իրանն է, որն ունի աշխարհում մեծությամբ երկրորդ գազի պահուստն ու Հայաստանի հարևանն է: Գազը Հայաստանի սահման է հասնում 140կմ գազի խողովակով՝ Թավրիզից․ ծրագրվում է երկարացնել խողովակն այն հասցնելով կենտրոնական Հայաստան: Հայաստանի ու Իրանի միջև խոշոր առևտրային պայմանավորվածությունը կարող է Միացյալ Նահագների կողմից խիստ արձագանքի արժանանալ՝ հաշվի առնելով հակաիրանական պատժամիջոցների ռեժիմը:

Ուշադրությանն արժանի

Ռուսական գազի հնարավոր թանկացման ֆոնին Հայաստանն ուսումնասիրում է իրանական գազի լրացուցիչ ծավալների ներկրման հնարավորությունը: Հունվարի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ռուսական գազի սակագինը 10 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը:

Փաշինյանի մեկնաբանությունը կարծես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու որոշակի քայլ է, որպեսզի Մոսկվան չշարունակի քաղաքականապես ցավոտ գնաճը:

Գազի գնի շուրջ բանակցությունները դիտարկվում էին որպես առանցքային հրաց Հայաստանի նոր հետհեղափոխական կառավարության ու Մոսկվայի հարաբերություններում: Այս հայտարարություններից առաջ Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ խոսել է գազի գնի իջեցմանն ուղղված քայլերի մասին:

«Իրանական գազի առաքման հարցը մշտապես օրակարգում է եղել, մենք կշարունակենք քննարկել այս հարցը, մինչև մենք գործնական ու շահավետ լուծում գտնենք», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանը Մոսկվայի հետ բանակցություններ կսկսի ռուսական գազի գնի շուրջ:

Գազի գնի բարձրացման մասին հայտարարության համաձայն՝ 2019թ.-ին «Գազպրոմը» Հայաստանին գազ կվաճառի 1000 խորանարդ մերտրի դիմաց 165 դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն:

Գազպրոմը գնաճի մասին հայտարարեց դեկտեմբերի 31-ին կայացած նիստից հետո, որին մասնակցում էին Ալեքսեյ Միլլերը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիքորյանը: Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ավելի վաղ ասել էր,- «Իհարկե, մենք շարունակում ենք բանակցել սակագնի իջեցման շուրջ, բայց ես ծանոթ չեմ Ռուսաստանի առաջարկներին: Գազի գնի իջեցումը մեզ համար լավագույն արդյունքը կլինի»:

Հայաստան ներմուծվող գազի մեծ մասը Ռուսաստանն է տրամադրում: Հաջորդ և միակ պոտենցիալ ներկրողը Իրանն է, որն ունի աշխարհում մեծությամբ երկրորդ գազի պահուստն ու Հայաստանի հարևանն է: Գազը Հայաստանի սահման է հասնում 140կմ գազի խողովակով՝ Թավրիզից․ ծրագրվում է երկարացնել խողովակն այն հասցնելով կենտրոնական Հայաստան:

Հայաստանի ու Իրանի միջև խոշոր առևտրային պայմանավորվածությունը կարող է Միացյալ Նահագների կողմից խիստ արձագանքի արժանանալ՝ հաշվի առնելով հակաիրանական պատժամիջոցների ռեժիմը: Փաշինյանն ամերիկացի պաշտոնյաներին հստակեցրել է, որ շրջափակման մեջ գտնվող, 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը հարևանների հետ առևտրի սահմանափակ  հնարավորություններ ունի: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել Իրանի հետ բոլոր առևտրային ու ներդրումային հնարավորություններից: Հայաստանը հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարամյա հակամարտության պատճառով:

Գազպրոմի կողմից գազի գնի բարձրացումը եղավ Ռուսաստանի կողմից ստեղծած կառույցում՝ ՀԱՊԿ–ում, Հայաստանի դիրքերը զիջելուց և Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո:

Հանդիպումից մեկ օր անց Պուտինը տոների առիթով շնորհավորանքներ հղեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին այս պահին չարաշահումների մեղադրանքով բանտարկել են:

«Գազի գնի բարձրացումը ցույց է տալիս, թե ինչպես է Կրեմլն օգտագործում Հայաստանի սուր կախումը ռուսական ածխաջրերից, օգտագործելով այն որպես քաղաքական ճնշման գործիք», – կարծում է լոնդոնցի փարձագետ Էդուարդ Աբրամյանը:

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունում Փաշինյանի հակառակորդները, որոնք կառավարում էին մինչև թավշյա հեղափոխությունը, նշում են «Մենք տարին ամփոփում ենք ոչ այդքան հպարտ ու արդյունավետ», – գրել է Էդուարդ Շարմազանովը Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակը:

«Նիկոլ Փաշինյանը, որն ամիսներ առաջ մեզ մեղադրում էր արհեստական գնաճ, գազի կոռումպացված սխեմայի համար, որն ասում էր, որ իր վարչապետ նշանակվելուց ի վեր հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, հիմա հայտարարում է, որ գազի գինն աճում է: Փաշինյանը պնդում է, թե սպառողը նույն գինն է վճարելու շնորհիվ որոշակի ներքին կարգավորումների, բայց նա չի հստակեցրել՝ ինչ կարգավորումների  մասին է խոսքը»:

Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է  շարունակել ինտեգրումը Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Եվրասիական տնտեսական միությանը  (ԵԱՏՄ):

Մենք հետագայում ինտեգրվելու ենք Եվրասիական Տնտեսական Միությանն ու այդ կառույցում մեր նախագահությանը շատ լուրջ ենք վերաբերվում, -ասել է Փաշինյանը Մոսկվայում՝ Պուտինի հետ հանդիպմանը:

Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն ավելի քան 70% ձայնով հաղթեց դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Փաշինյանը խոստացել էր սերտ հարաբերություններ պահպանել ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ ասել է, որ կփորձի ավելի սերտ կապեր ունենալ ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment