Հայաստանը նվազ կարևորություն է տալիս ԼՂ մասին ստամբուլյան հայտարարությանը
Հոդվածի առանցքում
- Հայաստանում նվազ կարևություն են տալիս այս շաբաթվա սկզբին Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության` Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածին:
Ուշադրությանն արժանի
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած այդ հանդիպման օրակարգի հարցերից մեկն էր:
Մևլութ Չավուշօղլուի, Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի բանակցությունների ավարտին տարածված հայտարարությունը կոչ է անում տարածաշրջանային հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով և «հիմնվելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»:
Երեք արտգործնախարարներն ընդգծել են հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս սկզբունքով կարգավորելու կարևորությունը:
Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 30-ին ասել է, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ ձևաչափն է, որն ունի հակամարտության կարգավորմանն աջակցելու միջազգային մանդատ»:
«Այս ֆորմատում են սահմանվում հակամարտության կարգավորման սկզբունքները: Այդ սկզբունքների կամայական գործածումը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակից դուրս արված և հակասական հայտարարություններն արհեստական են և ոչ մի առնչություն չունեն խնդրի կարգավորման հետ», – ասել է Աննա Նաղդալյանը:
Լեռնային Ղարաբաղը, որի հիմնական բնակիչներն էթնիկ հայեր են, Ադրբեջանից իր անկախության մասին հայտարարել է 1988-94-ի պատերազմով, ինչի հետևանքով զոհվել 30.000, տեղահանվել են հարյուր հազարավոր մարդիկ:
1994-ից այդ տարածքը վերահսկում են հայկական զինված ուժերը, և Բաքուն պնդում է, որ նաև Հայաստանի բանակը: ԼՂ անկախությունը չի ճանաչել ոչ մի երկիր:
Միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, ձեռք է բերվել հրադադար, որը միշտ չէ, որ պահպանվում է: Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում մինչև այժմ չի հաջողվել հասնել կոնֆլիկտի երկարատև կարգավորման:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: