Հայաստանը ձգտում է Թայվանի փորձով գիտական այգի կառուցել, ասում է ՏՏ նախարարը

Հայաստանը ձգտում է Թայվանի փորձով գիտական այգի կառուցել, ասում է ՏՏ նախարարը

Հոդվածի առանցքում

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) տեղի կունենա 2019 թ.-ի հոկտեմբերին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի կարծիքով` Հայաստանը, խորապես տեղեկացված լինելով Թայվանի տեխնոլոգիական բարձր պատրաստվածությանը, կկարողանա այդ ոլորտներում ավելի սերտ համագործակցություն հաստատել Թայվանի հետ, իսկ երկկողմ արդյունաբերական փոխանակումների միջոցով ավելի շատ տաղանդավոր երիտասարդներ կլրացնեն միմյանց:

Այս մասին Արշակյանը ասել է Digitimes- ին՝ հոկտեմբերի 5-ին Երևանի «Էքսպո» կենտրոնում բացված «DigiTec Expo-2018» եռօրյա սեմինարից հետո:

33-ամյա Արշակյանն ասել է, որ Հայաստանի վարչապետը 42 տարեկան է, նրա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ծնվել է 1989 թվականին, բոլոր երիտասարդ առաջնորդները մեծացել են թվային տեխնոլոգիաներով շրջապատված և ձգտում են ձեռք բերել փորձառություն այդ ոլորտում: Նա ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է կառուցել նոր սերնդի գիտական ​​պարկ՝ Թայվանի հյուսիսում գործող Hsinchu Science Park-ի նման:

Նա ավելացրել է, որ Հայաստանը հատուկ գիտելիքներ ունի ռազմարդյունաբերության ոլորտում, որը ցուցադրվել է DigiTec Expo 2018- ի բազմաթիվ ցուցահանդեսներում, այդ թվում `արևային էներգիայով կառավարվող ավտոմատ զենքերը, խոշոր չափերի անօդաչու սարքերն ու առաջին ազգային ինքնավար մեքենան:

Արշակյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը կգործարկի ավելի քան 100 մլն դոլարի հնարավորություն ունեցող հիմնադրամներ, որոնք կաջակցեն տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունների ներդրումային ծրագրերին և կխթանեն սկսնակների արդյունավետ զարգացմանը:

Հարցազրույցին մասնակցող Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չիուն էլ նշել է, որ Հայաստանը լինելով երիտասարդ երկիր՝  իր առանձնահատկություններն է զարգացրել տեխնոլոգիական բնագավառներում:

Չիուն հայտնել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) տեղի կունենա 2019 թ.-ի հոկտեմբերին՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, և Թայվանը մեծ պատվիրակություն կկազմակերպի՝ միջոցառմանն աջակցելու համար:

Չիուն առաջնորդել է  DigiTech Expo 2018-ին մասնակցող WITSA- ի ներկայացուցիչներին Մալայզիայից, Բելառուսից, Եգիպտոսից, Հունաստանից և Թայվանից:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment