Հայաստանը հաստատել է ձեռք բերած 4-ից բացի Ռուսաստանից նոր Սու-30ՍՄ-եր գնելու ծրագիրը

Հայաստանը հաստատել է ձեռք բերած 4-ից բացի Ռուսաստանից նոր Սու-30ՍՄ-եր գնելու ծրագիրը

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի պաշտպանության նախարաը հաստատել է` Երևանը ծրագրում է Ռուսաստանից ավելի շատ բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ գնել: Դավիթ Տոնոյանն այս մասին հայտարարել է չորեքշաբթի տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ` նշելով, որ արդեն իսկ ձեռք բերած 4 կործանիչներից բացի Հայաստանը քննարկում է ևս մի քանսը գնելու հարցը:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի պաշտպանության նախարաը հաստատել է` Երևանը ծրագրում է Ռուսաստանից ավելի շատ բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ գնել: Դավիթ Տոնոյանն այս մասին հայտարարել է չորեքշաբթի տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ` նշելով, որ արդեն իսկ ձեռք բերած 4 կործանիչներից բացի Հայաստանը քննարկում է ևս մի քանսը գնելու հարցը:

«Այո, մենք չենք պատրաստվում սահմանափակվել այս տեսակի ռազմատեխնիկայի միայն չորս միավորով»,- ասել է Տոնոյանը` պատասխանելով նոր գնումների հնարավորության մասին հարցին:

Չորս միավոր Սու-30ՍՄ-երը կլինեն Հայաստանի համար վերջին քսան տարում նոր ռուսական արտադրության կործանիչների առաջին գնումը:

Նախարարն ավելացրել է. «Ձեռք բերված նոր կործանիչները Հայաստանում կլինեն համաձայնագրով նախատեսված ժամկետներում: Այսօր Սու-30ՍՄ-երը համարվում են լավագույն ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչները և դա պատճառը, որ մենք ցանկանում ենք ձեռք բերել դրանք»:

Սու-30ՍՄ-երը նախատեսված են օդում գերակայության հասնելու ու ցամաքում եղած նույնիսկ փոքր թիրախները խոցելու համար: Կործանիչը գործում է նաև որպես ղեկավարման և վերահսկման պլատֆորմ մի քանի ռազմական օդանավերի համատեղ գործողության ժամանակ:

Կործանիչն ադապտացվել է Ռուսաստանի օդուժի պահանջներին` փոխվել է ռադարը, կոմունիկացիոն և այլ համակարգեր, ինչպես նաև զինանոցն ու աջակցող համակարգերի կառուցվածքը:

Սու-30ՍՄ-երը մատակարարումը Ռուսաստանի ավիացիոն ուժերին սկսվել է 2012-ից, ռուսական նավատորմին` 2014-ից, Ղազախստանի պաշտպանության նախարարությանը` 2015-ից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment