Հայաստանը, Իրաքը, Լեսոտոն և Մոնտենեգրոն պարգևատրվել են առցանց ընկերությունների գործունեությունը պարզեցնելու համար

Հայաստանը, Իրաքը, Լեսոտոն և Մոնտենեգրոն պարգևատրվել են առցանց ընկերությունների գործունեությունը պարզեցնելու համար

Հոդվածի առանցքում

  • Մանրամասն տեղեկություններ՝ բիզնես հիմնադրելու մասին:  Օնլայն տեղեկատվական հարթակների որակի համար Հայաստանը, Իրաքը, Լեսոտոն և Մոնտենեգրոն ստացել են համաշխարհային մրցանակներ:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը, Իրաքը, Լեսոտոն և Մոնտենեգրոն ստացել են Համաշխարհային ձեռնարկությունների գրանցման (GER.co) մրցանակներ օնլայն տեղեկատվական հարթակների որակի համար: Մրցանակը շնորհվել է Ժնևում (Շվեյցարիա) կայացած UNCTAD-ի համաշխարհային ներդրումային համաժողովի ընթացքում:

Հայաստանը, Իրաքը, Լեսոտոն և Մոնտենեգրոն ընդգրկված են GER.co-ի 134 երկրների շարքում, որոնք ունեն այնպիսի տեղեկատվական պորտալներ, որտեղ քայլ առ քայլ նկարագրվում է բիզնեսի ստեղծման գործընթացը, տրվում անհրաժեշտ բոլոր կոնտակտները, դիմումի ձևերը, ծախսերը և հավելյալ այլ տեղեկություններ: Բիզնեսի ստեղծման գործընթացն ամբողջովին թափանցիկ դարձնելու համար այս երկրները GER.co- ում  արժանացել են ամենաբարձր գնահատականի:

GER.co մրցանակները

«GER- ի նպատակը ոչ թե երկրներին լավ կամ վատ գնահատական տալն է, այլ բարիդրացիական փոխհարաբերություններին նպաստելն ու բիզնեսի գրանցման վեբ-կայքերի որակական չափանիշների գնահատման սանդղակն առաջարկելը», – ասել է UNCTAD- ի ներդրումների և ձեռնարկությունների գծով տնօրեն Ջեյմս Ժանը՝  հոկտեմբերի 24-ին կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Պարոն Ժանը նաև հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրներին առաջարկում են մինչև 2020 թ.-ը համացանցում տեղադրել իրենց բիզնեսի ստեղծման պահանջները և դրանք ընդգրկել GER.co.- ում: Նա նաև շնորհակալություն հայտնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ նախագծին աջակցելու համար:

GER.co 2018 թ. հաղթողներ

Հայաստան

Դատավորներն ասացին. «Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ առաջընթաց է արձանագրել կառավարման ոլորտում՝ ակնհայտորեն բարելավելով իր միջազգային դասակարգման մեջ հանրային ծառայության որակը և դյուրին դարձնելով բիզնեսի վարումը: Հայաստանի կառավարությունը՝ Հայաստանի գործարար խորհուրդի հետ գործակցելով, լրացուցիչ քայլեր է ձեռնարկել առցանց բիզնեսի գրանցման կարգը հրապարակելու ուղղությամբ:

Իրաք

Դատավորներն ասացին. «Իրաքի Հանրապետությունը հաղթող է ճանաչվել է՝ Իրաքի էլեկտրոնային կառավարման պորտալում բիզնեսի գրանցման ընթացակարգերը հստակեցնելու և հրապարակելու ուղղությամբ կառավարության կատարած ջանքերի համար: Իրաքի վերակառուցման փուլում վարչարարական ընթացակարգերի արագ ու թափանցիկ լինելը կարևոր է ձեռնարկատիրական գործունեություն ծավալող օտարերկրյա ներդրողների համար:

Լեսոտո

Դատավորներն ասացին. «Լեսոտոյի թագավորությունը բարեփոխումներ է իրականացրել՝ պետական ​​կառավարումն առավել արդյունավետ դարձնելու և գործարարների համար կանոնները պարզեցնելու ուղղությամբ:

Մոնտենեգրո

Դատավորները ասացին. «Թափանցիկության ապահովումն ու վարչական ընթացակարգերի պարզեցումն այն նպատակներն են, որոնց Մոնտենեգրոյի կառավարությունը հավատարիմ է: Մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում՝ ապահովվել է նրանց շահերի լիարժեք պաշտպանությունը:

2014 թ.հոկտեմբերին մեկնարկած GER.co պորտալը՝ Kauffman հիմնադրամի, Գլոբալ ձեռներեցության ցանցի ու ԱՄՆ պետքարտուղարության գործակցությամբ, UNCTAD-ի մշակած առցանց բիզնես տեղեկատվության և գրանցման կայքերի համաշխարհային ցուցանիշ է: Հիմնական նպատակն է օգնել գործարարներին՝ ձևավորելու օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան զարգացող ֆորմալ բիզնեսներ:

Պորտալը հրապարակում և ցուցակագրում է տեղեկատվական պորտալներ ու առանձին պատուհաններ: Տեղեկատվական պորտալները նկարագրում են բիզնեսի ստեղծման գործընթացը՝ մեկ պատուհան սկզբունքով, հնարավորություն են տալիս բիզնեսն առցանց գրանցել:

GER.co-ն ներդրողներին և գործարարներին հնարավորություն է տալիս  տեղեկատվություն ստանալ աշխարհի ցանկացած երկրում բիզնեսի ստեղծման ընթացակարգերի վերաբերյալ և գրանցել իրենց բիզնեսը առցանց: Ցանկացած երկրում օրինական բիզնես իրականացնելու հարցում առկա են բարդ, բազմակի քայլերով ու գործընթացներով ընթացակարգեր, սակայն երբ դրանք պարզեցվում են, ավելի թափանցիկ են դառնում և օգնում են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների տերերին: Չէ որ նրանք միշտ չէ, որ ունենում են նման բարդ ընթացակարգերը լուծելու կարողություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment