Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը (WISE) մասնակցել է Հայաստանում Ֆրակոֆոնիայի համաժողովին

Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը (WISE) մասնակցել է Հայաստանում Ֆրակոֆոնիայի համաժողովին

Հոդվածի առանցքում

  • Համաժողովի քննարկման առանցքում է եղել չորրորդ  արդյունաբերական հեղափոխության նախաշեմին մարդկանց նախապատրաստումն ապագայի մարտահրավերներին:

Ուշադրությանն արժանի

Կատար հիմնադրամի նախաձեռնությունը հանդիսացող Կրթության  համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը (WISE)  վերջերս Երևանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին՝ «Ապրել  համերաշխ,  մարդասիրական ​​արժեքներով ու հարգել բազմազանությունը. Խաղաղության և բարգավաճման աղբյուրը ֆրանսախոս աշխարհի համար» թեմայի ներքո:

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն»-ը թեմայով քննարկմանը նախաձեռնության տնօրեն ԷլյազՖելֆոլը նշել է.

«Աշխատանքն ապագա չունի առանց կրթության, իսկ կրթությունն առաջընթացի հիմնական ուժն է՝ հատկապես արագ փոփոխվող աշխարհի: Հենց այսպիսի միջազգային համաժողովների միջոցով, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, մենք  կարող ենք հաղթահարել  կրթության մարտահրավերները»:

Համաժողովը քննարկել է, թե ինչպես է Հայաստանը, որի համար կրթությունն առաջնահերթությունների ցանկում է,  չորրորդ արդյունաբերական հեղափոխության նախաշեմին մարդկանց նախապատրաստում ապագայի մարտահրավերների համար: Քննարկումները ներառել են նաև փոփոխվող ու ժամանակակից  տնտեսության ճիշտ թիրախների սահմանումը:

Ֆրանկոֆոնիայի նպատակն է ֆրանսերենի խթանմանը զուգահեռ ապահովել մշակութային բազմազանություն, կրթության,  գիտության և կայուն զարգացման միջոցով՝  նպաստել խաղաղության, ժողովրդավարության և  մարդու իրավունքների համընդհանուր արժեքների պահպանմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment