Կրեմլ. հիմարություն է մտածելը, թե Թրամփն աշխատում է Ռուսաստանի համար

Կրեմլ. հիմարություն է մտածելը, թե Թրամփն աշխատում է Ռուսաստանի  համար

Հոդվածի առանցքում

  • Կրեմլի պաշտոնական աղբյուրները չորեքշաբթի հերքեցին լուրերը, թե նախագահ Թրամը, հնարավոր է, աշխատում է Ռուսաստանի համար: Մոսկվան դրանք անվանեց «հիմարություն»: «Դա հիմարություն է, ինչ կա մեկնաբանելու», - լրագրողներին ասել է Յուրի Ուշակովը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր առնչությունները:

Ուշադրությանն արժանի

Կրեմլի պաշտոնական աղբյուրները չորեքշաբթի հերքեցին լուրերը, թե նախագահ Թրամը, հնարավոր է, աշխատում է Ռուսաստանի համար: Մոսկվան դրանք անվանեց «հիմարություն»:

«Դա հիմարություն է, ինչ կա մեկնաբանելու», – լրագրողներին ասել է Յուրի Ուշակովը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր առնչությունները:

Ամեն ինչ սկսվել է մի քանի օր առաջ New York Times-ի հրապարակած լուրից` այն մասին, որ ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմին պաշտոնից հեռացնելու նախագահ Թրամփի որոշումից հետո, բյուրոն հետաքննություն է սկսել պարզելու` արդյոք Թրամփն աշխատում է Ռուսաստանի համար:

Ըստ Times-ի Կոմին պաշտոնից ազատելու նախագահի որոշումն իրավապահ կառույցներում այնպիսի անհանգստություն է առաջացրել, որ պաշտոնյաները սկսել են հետաքննել, թե արդյոք Թրամփը ռուսների հետ գաղտնի առաջ է տանում հակաամերիկյան օրակարգ:

Սպիտակ տան խոսնակ Սարա Հակաբիե Սանդերսը այս լուրն անվանել է «աբսուրդային», իսկ Թրամփը` «ամոթալի»:

Կոմին պաշտոնից ազատելու նախագահի որոշումը հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերի հատուկ հետաքննության կենտրոնում է, որով նա փորձում է պարզել, թե արդյոք Թրամփը փորձել է խանգարել մեկ այլ հետաքննության` 2016-ի  նախագահական ընտրություններին ընդառաջ նրա նախընտրական շտաբի և Մոսկվայի կապերի մասին:

Սպիտակ տունն այժմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Թրամփի մոսկովյան կապերի մեղադրանքի պատճառով և The Washington Post-ի մեկ այլ հրապարակումից հետո, որում  նշված է, որ Թրամփը ճնշում է գործադրել թարգմանչի վրա, որպեսզի նա չհրապարակի ՌԴ նախագահի հետ փակ հանդիպման ժամանակ արված անձնական նշումները: Ադմինիստրացիան քննադատության ալիքի էր բախվել նաև դեկտեմբերին, երբ հայտարարեց, որ տարբերակներ է փնտրում Կրեմլի հետ կապեր ունեցող մի ռուս օլիգարխի դեմ պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment